Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Իսկանդերյան հեղափոխություն»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

strana.ua-ն «Իսկանդեր-մայդան. ինչ է սպասվում Հայաստանին բանակի կողմից Փաշինյանի հրաժարականը պահանջելուց հետո» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում իրավիճակը թեժացել է անցյալ տարվա նոյեմբերին Ղարաբաղի համար պատերազմում պարտվելուց հետո Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության պահանջի և բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին: Հինգշաբթի օրն ամբողջ Երևանում մարդիկ, վանկարկելով «Նիկոլ դավաճան», դուրս են եկել փողոց՝ պաշտպանելու Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի դիրքորոշումը, այն է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջը: Փաշինյանն ավելի վաղ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու միջնորդություն էր ներկայացրել: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայկական բանակի հրամանատարությունը հայտարարություն էր ստորագրել ընդդեմ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնանկության: Զինվորականները կարծում են, որ Տիրան Խաչատրյանին պաշտոնանկ անելու որոշումը կայացվել է առանց Հայաստանի ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով բացառապես անձնական ամբիցիաների վրա:

«Նման բարդ պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է», - ասված է հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայաստանի վարչապետն ու կառավարությունն այլևս ի վիճակի չեն համարժեք որոշումներ կայացնել ներկա ճակատագրական և ճգնաժամային պահին: «Երկար ժամանակ հայկական զինված ուժերը համբերատարությամբ դիմացել են ներկայիս իշխանությունների հարձակումներին բանակի վրա, բայց ամեն ինչ սահման ունի: Հայաստանի զինված ուժերը պատվով են կատարել իրենց պարտքը, ժողովրդի հետ կողք կողքի կռվել են թշնամու դեմ: Ներկայիս իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականության լուրջ սխալներն են երկիրը հասցրել մահվան եզրին, - ասվում է հայտարարության մեջ: - Ստեղծված իրավիճակից ելնելով ՝ զինված ուժերը պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը, միևնույն ժամանակ նախազգուշացվում է ժողովրդի դեմ ուժի կիրառման անթույլատրելիության մասին»:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Խաչատրյանը ծաղրել է կառավարության ղեկավարի խոսքերը ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրների մասին: Իր վերջին հարցազրույցում Փաշինյանը քննադատել էր ռուսական համակարգերը՝ ասելով, որ անցյալ տարվա աշնանը Ղարաբաղում հակամարտության սրման ընթացքում դրանք իրենց լավ չեն դրսևորել: Այդ կապակցությամբ Երևանում տեղի ունեցող իրադարձություններն արդեն իսկ ստացել են «Իսկանդերային հեղափոխություն» կամ «Իսկանդեր-մայդան» անունը: Միևնույն ժամանակ, Փաշինյանը դիմել է իր աջակիցներին և ասել, որ երկրում իրավիճակը լարված է, բայց կառավարելի, և զինված ուժերը ենթարկվում են ժողովրդին և կառավարության ղեկավարին: «Մենք երկրի ներսում թշնամիներ չունենք: Սա ամենակարևոր փաստն է: Բայց կան հարցեր, որոնք պետք է քննարկել», - ասել է նա:

Փաշինյանն իր կողմից պաշտոնանկ արված զինվորականներին անվանել է «եղբայրներ» և «հայրենիքի զինվորներ», ինչպես նաև խոստացել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ նրա ընտանիքը մտադիր չեն փախչել երկրից «ոչ մի պարագայում»:

Նա մեգաֆոնի միջոցով դիմել է իր աջակիցներին՝ փողոցով քայլելով ամբոխով շրջապատված, բայց անվտանգության աշխատակիցները անցորդներին թույլ չեն տվել մոտենալ վարչապետին: Հայկական սոցիալական ցանցերում դա բնութագրել են հետևյալ կերպ. Փաշինյանն «իրեն շրջապատում է մի քանի հազար ոստիկաններով, որպեսզի ընդամենը 100-500 մետր քայլի»:

«Սա ռազմական հեղաշրջում չէ, այլ գլխավոր շտաբի կողմից կառավարությանը ուղղված հրաժարականի կոչ, և եթե Հայաստանի զինված ուժերը հեղաշրջում կատարեին, ապա վարչապետն արդեն իսկ կլիներ մեկուսացված, և ապա հայտարարություն կլիներ: Բանակն ասել է, որ պահանջում է կառավարությունից հրաժարական տալ, իսկ կառավարությունը պատասխանում է հանրահավաքով: Ո՞վ կապահովի դրա անվտանգությունը: ԱԱԾ-ն, ոստիկանությունը պետք է որոշեն և հայտարարություն անեն, հակառակ դեպքում իրավիճակի վերահսկողությունը կորցնելու մեծ հավանականություն կա», - մեզ հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը: Փորձագետների կարծիքով, շատ բան կախված է Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեսպանատների արձագանքից: ՌԴ-ն չեզոք է: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը «անհանգստությամբ» է հետևում իրավիճակի զարգացմանը, բայց դա «բացառապես Հայաստանի ներքին գործն է»:

Արևմուտքը, որը համարվում է Փաշինյանի պաշտպան, դեռ ոչ մի կերպ չի արձագանքել Հայաստանում կատարվածին: Բայց հայաստանյան իրադարձությունները դատապարտել է Թուրքիան, ինչը մասնագետները նվաստացուցիչ են անվանել (հաշվի առնելով, որ Երևանը կորցրել է Ղարաբաղը և պարտվել է Անկարայի կողմից աջակցվող Բաքվին): Միևնույն ժամանակ, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիներին կոչ է արել աջակցել զինվորականներին: «Պատերազմում պարտված և հող հանձնած իշխանությունը պետք է հեռանա: Դա է այն երաշխիքը, որն առաջին հերթին անհրաժեշտ է մեր ազգային վերածննդի համար», - ասել է նա:

Երկրի նախկին երկու նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Հայ եկեղեցու գլխավոր առաջնորդները ՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, դիմել են վարչապետին՝ պահանջելով հրաժարական տալ: Դեռ աշնանն են փորձագետները կանխատեսել, որ Փաշինյանի քաղաքականության վրա կարելի է խաչ դնել: Ավելին, նման արդյունքը ըմբռնում կունենա ինչպես ռուսական, այնպես էլ միջազգային խաղացողների շրջանում: Բայց եթե ընդդիմությունը ավելի վաղ հեռացներ Փաշինյանին և խզեր պայմանավորվածությունները, ապա պատերազմը կարող էր վերսկսվել: Ուստի վարչապետին թույլ են տվել ավարտել իր «կեղտոտ գործը»՝ համաձայնագրերը հասցնել անվերադարձելիության կետին։

«Շատ հայեր Փաշինյանին համարում են դավաճան, և նրան աջակցելու համար կարող է հավաքվել միայն վարչապետին մոտ կանգնած օլիգարխների կազմակերպած ամբոխը: Այն, ինչ տեղի է ունենում, կոչվում է ԳԿՉՊ-ի երևանյան փորձ (բայց ոչ հեղաշրջում, քանի որ բանակը հանդես է եկել միայն հայտարարությամբ, որին որևէ գործողություն չի հետևել): Ամենայն հավանականությամբ, բոլորը Փաշինյանին կսեղմեն, և երկրում կհայտարարվեն նոր ընտրություններ», - ասել է լրագրող Արթուր Դանիել յանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը