Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ամբողջ բանակն այդ կարծիքին է

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մի քանի օր է՝ ակտիվ քննարկվում է Գլխավոր շտաբի ղեկավարության հայտարարությունը, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Գեներալ-մայոր Հովիկ Օհանյանը «շատ ճիշտ է համարում» հայտարարությունը։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ Փաշինյանը սեպտեմբերի 28-ին կամ 29-ին պետք է հրաժարական ներկայացներ։ «Պատերազմն անփորձ մարդու բան չէ։ Խաղաղության ժամանակ կան զորավարժություններ, կան խորհրդակցություններ Գլխավոր շտաբում, պաշտպանության նախարարությունում, հետախուզություն, այդ տվյալները չկայի՞ն»։

- Այսինքն՝ նկատի ունեք, որ իմացել են ի սկզբանե, որ պարտություն ենք կրելու, եւ շարունակել են վարել պատերազմը։

- Դե, մենք ճիշտ ենք արել, որ վարել ենք պատերազմը՝ խոսքը բանակի մասին է։ Հանձնվեի՞նք առաջին օրը։

- Ես քաղաքական իշխանությանը նկատի ունեմ։

- Դե, իշխանության գործողությունները չգնահատեմ։ Ես գնահատում եմ իշխանության գործողությունները. օգտակար գործողության գործակիցը՝ զրո, պարտություն, խայտառակություն եւ այլն։ Իհարկե, ամենակարեւորը՝ մեր զոհերը, վիրավորները, գերիները, մեր կորցրած տարածքները... Իրականություն է, ես էլ չկրկնվեմ, բոլորս գիտենք թե՛ մարդկային կորուստները, թե՛ տարածքային․․․ թե՛ միջազգային հանրության մոտ գլխիկոր մնալը։

- Այդքան բան եք նշում, բայց Փաշինյանը չի ուզում թողնել պաշտոնը։

- Դե, Դուք էլ եք համոզված, մենք էլ ենք համոզված, որ հեռանալու է։ Իսկ թե դրանից հետո ոնց կլինի, ինչ կլինի…

- Պարոն Օհանյան, խոսո՞ւմ եք Ձեր զինվորական ընկերների հետ, ԳՇ վերջին հայտարարության մասին ի՞նչ են ասում։

- Դե, զինվորական միահամուռ իրենց կարծիքը հայտնել են՝ թե՛ Գլխավոր շտաբը, թե՛ բանակային կառույցները... եթե կորպուսի հրամանատարն է միացել, կարող է մի պայմանագրային դրա հետ համաձայն չլինի՝ դա շատ քիչ է, բայց ամբողջ բանակն է այդ կարծիքին կամ ամբողջ ժողովուրդը։

- Երեկ Փաշինյանն ասում էր, որ այդ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է։

- Ինչի՞, մարդիկ իրենց կարծիքն ասելու իրավունք չունե՞ն։

- Դե, ասում են, որ բանակն իրավունք չունի խառնվելու քաղաքականությանը։

- Բայց ե՞րբ են խառնվել։ Ինձ չի թվում, որ հայ քաղաքական գործիչն այդպես պետք է վարվի սեփական ժողովրդի հետ։

- Դուք մասնակցո՞ւմ եք ընդդիմության ցույցերին։

- Ես գործող զինվորական եմ, չեմ մասնակցում, բայց մասնակցողներ կան, իհարկե։ 

- Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ բարձրաստիճան զինվորականները լքել են իրենց ծառայությունը։ Այս առնչությամբ ի՞նչ կասեք։

- Ես չեմ լքել, ինքը թող ասի՝ ովքեր են լքել։

- Ասում էր՝ զինվորականներ, Դուք այդպիսիք ճանաչո՞ւմ եք կամ տեսե՞լ եք, որ ծառայությունը թողնեն։

- Չէ, իմ տեսած զինվորականները միայն հերոսություններ են կատարել։

Բայդենը սպառնացել է Ռուսաստանին Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Ողբերգական դեպք՝ Տավուշում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՍահմանապահ Բաղանիսն ամուր է, քան երբևէՈ՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերությունները Crocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին Տաջիկստանում մարդիկ են ձերբակալվել Կրոկուսի ահաբեկչության հետ առնչության համար«Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրելՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ոսկեպարում Փաշինյանին այլևս չեն էլ սպասումԹուրք պաշտոնյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցեր Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ. ՌԴ ԱԳՆ «Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը, ինչպես երբեք». Հաջիև Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ բազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում. պատգամավորն ահազանգում է Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում «National Geographic»-ը ներկայացրել է Հայաստանում գինու մշակույթը Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան