Իրաքում ամերիկյան զորքերի համար սպառնալիքի մակարդակը բարձրացել է Սիրիայում ԱՄՆ ավիահարվածներից հետո
МЕЖДУНАРОДНОЕ«Միասնական որոշում» միավորված օպերատիվ-տակտիկական խումբը մեծացրել է Իրաքում ամերիկացի զինծառայողների համար սպառնալիքի մակարդակը, միաժամանակ Բալադ ավիաբազայում ամերիկացի կապալառուները բերվել են ուժեղացված մարտական պատրաստության վիճակի՝ Սիրիայում ԱՄՆ ավիահարվածներին արձագանքի մտավախություն ունենալով, Fox News-ին հայտնել են իրավիճակի հետ ծանոթ երկու աղբյուրներ:
Ուժային պաշտպանության ուժեղացումը կարող է տեւել մի քանի օր եւ համարվում է նախազգուշական սովորական միջոցառում՝ հաշվի առնելով տեղերում ընթացիկ պայմանները:
«Կոալիցիոն զորքերի պաշտպանությունը թիվ մեկ առաջնահերթություն է, ուստի ուժերի պաշտպանության մակարդակի բարձրացումը իմաստուն եւ խելամիտ գործ է»,- ասել է աղբյուրը Fox News-ի հետ հարցազրույցում:
Բալադ ավիաբազայում Sallyport Global ընկերությունը, որը կատարում է ԱՄՆ պետական պատվերներ, առանձին որոշում է ընդունել ամերիկացի կապալառուներին մարտական պատրաստականության վիճակի բերելու մասին, ասել է իրավիճակին ծանոթ մարդը:
Բազայում տեղական ժամանակով 18:30-ից մինչեւ 17:00 թույլատրվելու է միայն պարտադիր տեղաշարժը: Բոլորի համար, ովքեր գտնվում են շենքերից դուրս, անհրաժեշտ է լինելու պաշտպանական հանդերձանք: