Երևան, 15.Մայիս.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ռազմական դրության պարագայում կառավարությանը անվստահություն հայտնելու իրավունք չկա. Սերգեյ Ամիրխանյան

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՀՀ զինված ուժերի ԳՇ-ի Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի մասին հայտարարությունից հետո Հայաստանը հայտվեց խորը ճգնաժամի մեջ: Դրան հաջորդած իրադարձություններից դեռևս տեսանելի չէ, թե հարցն ինչպես կհանգուցալուծվի, բայց մեկ բան ակնհայտ է, որ այսպես երկար շարունակվել չի կարող:

Այնուամենայնիվ, հարց է ծագում, թե նման իրավիճակում իրավական տեսանկյունից որո՞նք են լարվածության լիցքաթափմանն ուղղված իրավակարգավորումները և օրենքի տեսանկյունից ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ինչ քայլեր կարող է իրականացնել:

«Գարանտ Լո Ֆիրմ» ընկերության տնօրեն, «Աուդիտորների Պալատի» խորհրդի անդամ Սերգեյ Ամիրխանյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ հարցը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, որի համաձայն՝ ՀՀ նախագահի լիազորությանն է վերապահված ՀՀ զինված ուժերի ԳՇ-ի պետին ազատելու և նշանակելու ՀՀ վարչապետի առաջարկությունը հաստատելը:

«ՀՀ հանախագհը վարչապետի առաջարկությունը ստանալուց հետո, երեք օրվա ընթացքում պետք է կայացնի որոշում՝ կա՛մ ստորագրելու առաջարկությունը, կա՛մ առարկություններով հետ վերադարձնելու: Եթե վարչապետի կողմից չընդունվեն այդ առարկությունները, ապա երկորդ անգամ ՀՀ վարչապետն իրավունք ունի առաջարկը ներկայացնել ՀՀ նախագահին: ՀՀ նախագահը երկրորդ անգամ ստանալով առաջարկը երկու ճանապարհ ունի ՝ կա՛մ ստորագրում է, կա՛մ դիմում է Սարհամադրական դատարան: Եթե ո՛չ այն է անում, ո՛չ էլ այն, ապա՝ իրավունքի ուժով այդ ակտը մտնում է ուժի մեջ: Այսինքն՝ ԳՇ պետը ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի համաձայն իրավունքի ուժով ազատվում է աշխատանքից»,- ասաց Ս. Ամրիխանյանը:

Ստացվում է, որ այս պարագայում հարցը միայն ժամանակի մեջ է, չնայած, որ այս պահին դեռևս վաղ է կանխատեսել, թե, այնուամենայնիվ, ինչ որոշում կընդունի Արմեն Սարգսյանը:

Խոսելով այն մասին, թե առհասարակ ԳՇ-ի տարածած հայտարարությունը օրենքի տեսանկյունից քաղաքակա՞ն, թե՞ իրավական քայլ կարելի է համարել, փաստաբանը նշեց, որ և՛ Սահմանադրությամբ, և՛ «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված է, որ քաղաքական հարցերում զիվնած ուժերը պետք է պաշտպանեն չեզոքություն: Բացի այդ, օրենքով արգելվում է զինված ուժերում ստեղծել կուսակցություններ, կրոնական կազմակերպություններ, արհեստակցական միություններ և այլն:

«Այստեղ մի փոքր դժվար է միանշանակ պատասխանել, թե իրենից ինչ է ներկայացնում քաղաքական հարցերում չեզոքություն պահպանել ասվածը: Եթե ընտրությունների տեսանկյունից ենք հարցը դիտարկում, որ, ըստ էության քաղաքական հարց է, ապա նույն զինված ուժերը մասնակցում են համապետական ընտրություններին, որտեղ մրցակցում են քաղաքական ուժերը: Այսինքն, զինվորականները, իրենց նախընտրություններից ելնելով են ընտրություն կատարում: Սա է պատճառը, որ քաղաքական չեզոքություն արտահայտությունը, օրենքի տեսանկյունից բավականին նուրբ և մինչև վերջ չպարզաբանված երևույթ է: Եվ, այս առումով կցանկանայի շեշտել, որ ըստ էության, մեր զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի հայտարարությունը որևէ քաղաքական ուժի կողմ կամ դեմ չէ և վերաբերում է կառավարության հրաժարականին: Բայց, մյուս կողմից՝ կառավարությունը ձևավորվում է ԱԺ-ի կողմից և, ստացվում է, որ այստեղ այնուամենայնիվ՝ քաղաքական կապ կա: Բայց դժվար է միանշանակ պատասխանել, թե հայտարարությունը քաղաքակա՞ն է, թե՞ ոչ: Նշեմ նաև, որ զինված ուժերն ունեն իրենց պարտականությունները և գուցե իրենց տեսանկյունից նման հայտարարություն անելու հիմքեր են ունեցել, բայց եթե քաղաքականությունը այն է, ինչը, փաստացի, բոլորիս ամբողջությամբ շրջապատում է, ապա ստացվում է, որ բոլորս ենք քաղաքականության մեջ»,- ասաց Ս. Ամիրխանյանը:

Այսինքն՝ զուտ օրենքի տեսանկյունից տարընթերցում կա և այդքան էլ հասկանալի չէ, թե օրենքում նշված «քաղաքական հարցեր» արտահայտության ներքո ինչ է նկատի ունեցել օրենսդիրը: Եվ հենց այստեղից էլ սկսվում է հայտարարության շուրջ ծավալված իրավաքաղաքական դիսկուրսը: Եվ սա է պատճառը, որ ընդդիմությունը հայտարարությունը կարող է մեկնաբանել իր տեսանկյունից, իսկ իշխանությունն՝ իր:

«Ես, անկեղծորեն չեմ տեսնում, որ այս քայլի մեջ քաղաքական տարր կա, բայց երբ հարցը դիտարկում ենք օրենքի տեսանկյունից այն հայտարարության համատեքստերում, որը իրականացվել է ԳՇ-ի կողմից, ապա իմ կարծիքով այդքան էլ միանշանակ չէ տեսակետը, թե հայտարարությունը խախտել է չեզոքության չպահպանման սկզբունքը»,- ասաց Ս. Ամիրխանյանը:

Խոսելով իրավիճակը լիցքաթափելուն ուղղված օրենքով սահմանված այլ լուծումների մասին «Աուդիտորների Պալատի» խորհրդի անդամը նշեց, որ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն այնքան բուռն են ընթանում, որ օրենքը չի հասցնում դրանց հետևից հասնել: Ուստի այս պահին հարցի հանգուցալուծման երկու ճանապարհ կա:

«Եթե մենք հարցի հանգուցալուծումը տեսնում ենք գործող կառավարության հրաժարականի տեսանկյունից, ապա դրան հասնելու երկու ճանապարհ կա՝ կա՛մ կառավարականի, կա՛մ նրան անվստահություն հայտնելու տեսքով: Իմ կարծիքով՝ հարցն ավելի շատ ոչ թե իրավական դաշտում է, այլ՝ քաղաքական, և հարցի հանգուցալուծումը կախված է գործող թիմերի գործելակերպից: Բայց չպետք է մոռանանք, որ մեր երկրում դեռևս գործում է ռազմական դրությունը և նման պարագայում կառավարությանը անվստահություն հայտնելու իրավունք չկա: Այսինքն՝ իրավակարգավորման համաձայն՝ այսօրվա դրությամբ օրենքը թույլ չի տալիս նաև ԱԺ-ում կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց սկսել: Ուստի, առանց ռազմական դրությունը հանելու հնարավոր չի լինի փակուղուց դուրս գալ և իրավական ճանապարհներ գտնել»,- ասաց Ս. Ամիրխանյանը:

Արմինե Գրիգորյան
 

 

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՓաշինյանն ուժեղացված թիկնազորով հեռացավ ԱԺ-ից՝ չպատասխանելով հարցերի (տեսանյութ)«Միշտ առաջինն իրար հետ էինք կիսվում, չէինք կարող այլևս չշփվել»․ Իրինա Այվազյանը՝ Գևորգ Մկրտչյանի հետ բաժանումից հետո իրենց մտերմության և այլ մարդու հետ հարաբերություններ սկսելու զրույցի մասինԴրանք նորից պատերազմի են պատրաստվել. Տիգրան ՈւրիխանյանԱնհեռատես Փաշինյանը. Սկզբում քննադատեց հետո դիմեց ՀԱՊԿՏեսանյութ․ Ահաբեկչի հետ չեն բանակցում․ Խաչիկ Ասրյանը պահանջում է կտրուկ գործողություններԿախված վիճակում հայտնաբերվել է զինծառայողի դիԱնվտա՞նգ է արդյոք Հայաստանում․ հայացք՝ Երեւանից եւ սահմանամերձ բնակավայրիցԱդրբեջանի գործողությունները սպառնալիք են ինքնիշխան ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը. Մոսկվայի հայ համայնք«Այդ բարձունքից նոր եմ վերադարձել՝ թշնամին այնտեղ է, չի հեռացել ու չի էլ պատրաստվում հեռանալ». Խոզնավարի գյուղապետԾեծկռտուք ու հայհոյանքներ Սյունիքում. կամավորականները պահանջում են վերադարձնել զենքերը (տեսանյութ)Հուսով եմ, ՀԱՊԿ բանակցային ներուժը ներկա իրավիճակում արդյունավետ կօգտագործվի. ԲոնդարևՇաբաթվա սկզբից Իլոն Մասկն ավելի քան 20 միլիարդ դոլար է կորցրել. ForbesԱմերիկյան ինդեքսներն աճել են106 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց գործող դերասանը«Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել». Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ակցիան կնշվեն մայիսի 18-ին․ ԿԳՄՍՆ Էրդողանը հայտարարել է, որ պաղեստինցիներին աջակցում է նույն վճռականությամբ, ինչպես աջակցում էր Ադրբեջանին Լեռնային ՂարաբաղումԱդրբեջանի սահմանային ծառայությունը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններըԿտավներ, փայտե դեկորատիվ ծաղկաման, փայտե ձեռագործ սեղան. Շոյգուի ստեղծած արվեստի նմուշները կվաճառվեն աճուրդում (լուսանկարներ)Վերիշեն և Ակներ գյուղերի բնակիչները ՄԻՊ-ին են ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկվելու հարցըԻնդոնեզիայում տեղի է ունեցել 6,7 բալ ուժգնությամբ երկրաշարժԿհայտարարվի՞ ռազմական դրությունՎերնիսաժի հարակից տարածքում շարժական պատվաստումային խումբ է տեղակայվելԱրտահերթ խորհրդարանական ընտրություններ. ո՞ւմ են ընտրելու քաղաքացիներըՊետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին. Տիգրան Ավինյան Ի՞նչ է կատարվում այժմ Սեւ լճի մոտ. պատմում է Վերիշենի համայնքապետը Սիսիանում վարակվածության դեպքերը 370-ից անցնում են․ չի բացառվում Ադրբեջանի կողմից ջրի թունավորումը Ահաբեկչի հետ չեն բանակցում․ Խաչիկ Ասրյանը պահանջում է կտրուկ գործողություններ Տիգրան Արզաքանցյան. «Անհրաժեշտ է անձնական օրինակով միավորել մարդկանց հանուն ստեղծագործական նպատակների»Ես ձեզ հավաստիացնում եմ ՀՀ տնտեսությունը շատ կարճ ժամանակահատվածում կվերականգնվի. Նաիրի Սարգսյանի ռեֆորմներըՏոտալ անպատասխանատվությունը ճանապարհ բացեց համազգային պատուհասի առաջ Ընտանիքի օրվա կապակցությամբ 10% քեշբեք IDBank-ի Visa քարտերով«Դատարանները բացարձակ անկախ չեն, ունենք փաստեր, որ դրանց վրա ահռելի մեծ ճնշումներ են գործադրվել». Դավիթ Գալստյանի փաստաբան Ադրբեջանցիները ինչ-որ պայմաններ են առաջ քաշում. ուրիշ տարածք են ուզում՝ ոչ Սև լճի մոտ ու ոչ միայն Սյունիքի մարզում. Վահե Հակոբյան Կփոխի՞ դատարանը Պատրոն Դավոյի կալանքը․ ո՞վ է գլխավոր շահառունԿօգտագործեմ իմ ներուժը, որպեսզի կիրառվեն հնարավոր բոլոր միջազգային պատժամիջոցները Ադրբեջանի նկատմամբ. Արտակ Թովմասյան Նատալիա Ռոտենբերգ. Մենք պատրաստ ենք աշխատել հանուն Հայաստանի (լուսանկար, տեսանյութ)Երբ, անկախ օրվա իշխանության վերաբերմունքից,կամովին հանձնառու ես պետության համարԱճ կուտակային կենսաթոշակային ֆոնդերում. Ամունդի-ԱԿԲԱԱրզաքանցյանը՝ կիզակետում Խաչիկ Ասրյան. Տեղում սատկացնե՛լ ադրբեջանցի հրոսակներին, ովքեր զինված անցել են Հայաստանի պետական սահմանը, այլ ոչ թե բանակցել նրանց հետԿառավարման, փոխգործակցության կազմակերպման, անձնակազմի գնահատման գործում բավականին լուրջ թերություններ ենք ունեցել․ Սեյրան Օհանյան. «Փաստ»Միգուցե լսեի՞քՎանաձորի քաղաքապետը՝ տեսադաշտում. Հաշվեքննիչ պալատի բացահայտումները. «Ժողովուրդ»«Ժողովուրդ»․ ՀԱՊԿ-ն ինչ պարտավորություններ ունի Հայաստանի հանդեպԱդրբեջանը սկսել է ազդել ռուսների նյարդերի վրա. առիթից փորձում են օգտվել. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Սյունիքի մարզպետն ընտրությունների է պատրաստվում«Հրապարակ»․ Թշնամին մարտական է տրամադրված «Հրապարակ ».«Պատիվ ունեմ» դաշինքը համալրվում է  նոր վճռական եւ պայքարող կանանցով«Իրավունք»․ Որոշ քաղաքական ուժեր դեռևս փնտրտուքների մեջ են