Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Այսօր ուժի մեջ է մտնում Կառավարության աշխատակարգը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Փետրվարի 28-ին ուժի մեջ է մտնում Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին կառավարության որոշումը։ Այն ընդունվել է փետրվարի 25-ին։

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն աշխատակարգով սահմանվում են Կառավարության գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը:

2. Կառավարությունն իր գործունեությունը կազմակերպում է Կառավարության ծրագրին և դրա շրջանակներում վարչապետի կողմից սահմանված Կառավարության ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին համապատասխան:

3. Կառավարությունն իր ծրագրի կենսագործումն ապահովելու նպատակով հաստատում է Կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը:

2. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

4. Ազգային ժողովի կողմից Կառավարության ծրագիրը հավանության արժանանալուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում հաստատում է Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը (այսուհետ` միջոցառումների ծրագիր):

5. Միջոցառումների ծրագրի նախագիծը կազմում է վարչապետի աշխատակազմը` նախարարությունների, Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների առաջարկությունների հիման վրա (բացառությամբ տեսչական մարմինների, պետական վերահսկողական ծառայության և ազգային անվտանգության ծառայության):

6. Միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունները (այսուհետ՝ ծրագրային առաջարկներ) համակատարողների և այլ շահագրգիռ պետական մարմինների (այդ թվում՝ արդարադատության և ֆինանսների նախարարությունների) հետ համաձայնեցվում են սույն աշխատակարգի 15-19–րդ կետերով սահմանված կարգով և վարչապետի աշխատակազմ են ներկայացվում Ազգային ժողովի կողմից Կառավարության ծրագիրը հավանության արժանանալուց հետո ոչ ուշ, քան 35-օրյա ժամկետում՝ N 1 ձևին համապատասխան:

7. Վարչապետի աշխատակազմը, ստանալով ծրագրային առաջարկները, կազմում է միջոցառումների ծրագրի նախագիծ, որին ընթացք է տրվում սույն աշխատակարգով սահմանված ընդհանուր կարգով:

8. Համապատասխան մարմինները յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 1-ը կարող են առաջարկություններ ներկայացնել հաջորդ տարվա (տարիների) համար նախատեսված միջոցառումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ՝ առաջարկությունները նախապես շրջանառելով սույն աշխատակարգի 15-19-րդ կետով սահմանված կարգով: Միջոցառումների ծրագրում փոփոխություններն ընդունվում են մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 25-ը:

9. Վարչապետի աշխատակազմն իրականացնում է միջոցառումների ծրագրի կատարման մշտադիտարկում:

10. Միջոցառումների ծրագրի կատարման համար պատասխանատու մարմինները, մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը վարչապետի աշխատակազմ են ներկայացնում ծրագրով նախատեսված նախորդ տարվա միջոցառումների իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվություն՝ N 2 ձևին համապատասխան (ամփոփելով նաև համակատարող մարմիններից ստացված տեղեկատվությունը): Հաշվետվությունները ոչ ուշ, քան փետրվարի 25-ը հրապարակվում են Կառավարության պաշտոնական կայքում: Համակատարող մարմինները մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը պատասխանատու մարմիններին են ներկայացնում նախորդ տարվա միջոցառումների՝ իրենց կողմից կատարվածի (մասնակցության) վերաբերյալ տեղեկատվություն՝ N 2 ձևին համապատասխան:

11. Վարչապետի աշխատակազմը տարեկան հաշվետվությունների հիման վրա մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 15-ը նախապատրաստում և վարչապետին է ներկայացնում տեղեկանք միջոցառումների ծրագրի՝ նախորդ տարվա միջոցառումների կատարման մասին՝ հիմք ընդունելով սույն աշխատակարգի 10-րդ կետում նշված հաշվետվությունը և 9-րդ կետով նախատեսված մշտադիտարկման արդյունքները:

3. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՐՑԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

12. Կառավարության քննարկմանն են ներկայացվում Սահմանադրությամբ և օրենքներով նրա իրավասությանը վերապահված հարցերը:

13. Կառավարության որոշումների կամ օրենքների նախագծեր (այսուհետ՝ նախագծեր) կարող են ներկայացնել Կառավարության անդամները:

14. Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինները նախագծեր կարող են առաջարկել վարչապետին, իսկ այլ պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները՝ Կառավարության համապատասխան անդամին, ովքեր որոշում են նախագծի հետագա ընթացքը: Վարչապետին նախագիծ առաջարկելիս պահպանվում են սույն աշխատակարգի 15-20–րդ կետերի պահանջները:

15. Նախագծերը նախապես կարծիքի են ուղարկվում շահագրգիռ մարմիններին նախագիծը ներկայացնողի կողմից: Ոչ նորմատիվ բնույթի նախագծերը կարծիքի են ուղարկվում նաև արդարադատության նախարարություն, բացառությամբ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին, աշխատանքային խմբերի (հանձնաժողովների, հանձնախմբերի) մասին, գույք հետ վերցնելու կամ ամրացնելու մասին նախագծերի: Մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը կարծիքի ուղարկվում են նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, դատական համակարգին առնչվող նախագծերը՝ Բարձրագույն դատական խորհրդին, քրեաիրավական և քրեադատավարական հարցերին առնչվող նախագծերը՝ Գլխավոր դատախազությանը և Քննչական կոմիտեին (առնչվելու դեպքում՝ նաև Հատուկ քննչական ծառայությանը):

16. Կարծիքի ուղարկված նախագծերի վերաբերյալ մարմինները կարծիք են տալիս 7 օրվա ընթացքում, իսկ ծավալուն նախագծերի դեպքում (10 և ավելի էջ)՝ 10 օրվա ընթացքում:

17. Եթե նախագիծը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ենթակա է պետական-իրավական փորձաքննության, ապա այլ մարմինների կարծիքներն ամփոփելուց հետո նախագծի վերջնական տարբերակը ուղարկվում է արդարադատության նախարարություն, որը պետական-իրավական փորձաքննության եզրակացություն է տալիս այդ օրենքով սահմանված ժամկետներում:

18. Եթե սույն աշխատակարգի 16-րդ և 17-րդ կետերում նշված ժամկետներում նախագծի վերաբերյալ կարծիք (եզրակացություն) չի ստացվում, ապա կարծիքը համարվում է դրական և նախագիծն առանց դրա ներկայացվում է վարչապետի աշխատակազմ՝ դրա մասին նշելով ամփոփաթերթում (այդ թվում՝ ուղարկման ամսաթիվը և գրության համարը): Այս դեպքում վարչապետի աշխատակազմը նախագծին ընթացք է տալիս առանց համապատասխան կարծիքների (եզրակացության)։

19. Ստացված կարծիքների (եզրակացության) հիման վրա նախագիծն ըստ անհրաժեշտության լրամշակվում է և վարչապետի աշխատակազմ ներկայացվում միայն վերջնական տարբերակով:

20. Նախագծերը ներկայացվում են վարչապետի աշխատակազմ ուղեկցող գրությամբ և նախագծի փաթեթով, որում ներառվում են՝

1) նախագիծը.

2) նախագծի ընդունման մանրամասն հիմնավորումը (հիմնավորման մեջ ներառելով նաև տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին).

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները.

4) ամփոփաթերթը (N 3 ձևին համապատասխան)՝ ներառելով սույն աշխատակարգի 16-րդ և 17-րդ կետերով նախատեսված կարծիքները (պետական-իրավական փորձաքննության եզրակացությունը), իսկ նախագիծը հանրային քննարկման ենթակա լինելու դեպքում՝ նաև հանրային քննարկումների տեղեկանքը և ամփոփաթերթը.

5) օրենքի նախագծի դեպքում՝ նաև օրենքին հավանություն տալու վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծը և Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն որոշման հավելվածի 25-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքը:

21. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումների նախագծերը և պաշտոնի նշանակմանը կամ ազատմանը վերաբերող նախագծերը կարող են ներկայացվել առանց սույն աշխատակարգի 15-20-րդ կետերի պահանջների պահպանման:

22. Ազգային ժողովի կողմից ներկայացված օրենքի նախագծերի վերաբերյալ Կառավարության առաջարկությունը ձևավորելու նպատակով վարչապետի աշխատակազմն Ազգային ժողովի կողմից ստացված նախագիծն ուղարկում է շահագրգիռ մարմիններին կարծիքի՝ նշելով նաև պատասխանատու մարմնին («հավաք» նշմամբ): Շահագրգիռ մարմինները նախագիծն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացնում են իրենց կարծիքները պատասխանատու մարմնին, իսկ պատասխանատու մարմինը վարչապետի աշխատակազմից նախագիծն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում, ամփոփելով նաև շահագրգիռ մարմիններից ստացված կարծիքները, կազմում է Կառավարության առաջարկության նախագիծ և ներկայացնում վարչապետի աշխատակազմ: Նախագծի հետագա ընթացքն իրականացվում է սույն աշխատակարգով սահմանված ընդհանուր կարգով:

4. ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆԱԽԱՆԻՍՏԵՐԸ

23. Վարչապետի աշխատակազմ ներկայացված նախագծերն ուսումնասիրում է վարչապետի աշխատակազմը` ստանալուն հաջորդող 10 օրվա ընթացքում, իսկ ծավալուն (10 և ավելի էջ) նախագծերի դեպքում՝ 15 օրվա ընթացքում: Նախագիծը մակագրվում է համապատասխան գլխադասային ստորաբաժանմանը: Գլխադասային ստորաբաժանումն առաջին հերթին ստուգում է սույն աշխատակարգի 13-22–րդ կետերի պահանջների պահպանված լինելը: Պահանջների պահպանված չլինելու դեպքում ոչ ուշ, քան ստանալու հաջորդ օրը նախագիծը վերադարձվում է՝ նշելով թերությունները: Պահանջների՝ պահպանված լինելու դեպքում գլխադասային ստորաբաժանումն իրականացնում է նախագծի բովանդակային փորձաքննություն և զուգահեռ նախագիծն ստանալուց հետո ոչ ուշ, քան հաջորդ օրը կարծիքի է ուղարկում շահագրգիռ ստորաբաժանումներին (գրասենյակներին) և իրավաբանական վարչություն, որոնք կարծիք (եզրակացություն) են ներկայացնում ստանալուն հաջորդող 4 օրվա ընթացքում, իսկ ծավալուն նախագծերի դեպքում՝ 7 օրվա ընթացքում: Բացառիկ դեպքերում, հաշվի առնելով նախագծի բարդությունը կամ ծավալը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ, նշված ժամկետները կարող են երկարաձգվել: Շահագրգիռ ստորաբաժանումներից սույն կետում նշված ժամկետում կարծիք չստանալու դեպքում գլխադասային ստորաբաժանումը նախագծին ընթացք է տալիս առանց կարծիքի:

24. Գլխադասային ստորաբաժանումը, մինչև սույն աշխատակարգի 23-րդ կետով նախատեսված վերջնաժամկետի սպառումը, կամ նախագիծը վերադարձնում է՝ համապատասխան եզրակացությամբ կամ վարչապետի հանձնարարականով, կամ ներառում է առաջիկա նախանիստի օրակարգ (իսկ վարչապետի, փոխվարչապետի կամ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հանձնարարության դեպքում՝ համապատասխան նախարարական կոմիտեի կամ Կառավարության նիստի օրակարգ):

25. Վարչապետի աշխատակազմի կողմից վերադարձված նախագիծը կարող է կրկին ներկայացվել վարչապետի աշխատակազմ՝ համապատասխան փոփոխությամբ կամ փոփոխություն չկատարելու հիմնավորմամբ: Ընդ որում, վարչապետի աշխատակազմի կողմից եզրակացությամբ վերադարձված և կրկին ներկայացված նախագծի ամփոփաթերթում եզրակացությունը պետք է արտացոլված լինի:

26. Նախագիծը վերադարձվելու և կրկին ներկայացվելու դեպքում հարցի հետագա քննարկումը տեղի է ունենում համապատասխան նախարարական կոմիտեի նիստում:

27. Նախագծերը մինչև համապատասխան նախարարական կոմիտեների և Կառավարության նիստերի օրակարգերում ընդգրկվելը կամ գրավոր քվեարկություն կազմակերպելը, որպես կանոն, քննարկվում են նախանիստերում:

28. Նախանիստերը վարում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը կամ նրա տեղակալը: Նախանիստերին մասնակցում են վարչապետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Նախանիստին կարող են մասնակցել նաև փոխվարչապետերի գրասենյակների ներկայացուցիչները, իսկ նախանիստը վարողի թույլտվությամբ՝ նաև այլ անձինք: Նախանիստերը, որպես կանոն, տեղի են ունենում նախարարական կոմիտեների նիստերից մեկ կամ երկու օր առաջ: Նախանիստի անցկացման օրը և ժամը սահմանում է նախանիստը վարողը՝ նիստից առնվազն 1 օր առաջ:

29. Նախանիստում նախագծի քննարկման արդյունքներով որոշվում է նախագծի հետագա ընթացքը (հարցը ներառել համապատասխան նախարարական կոմիտեի նիստի օրակարգ, ներառել Կառավարության նիստի օրակարգ, վերադարձնել կամ այլ):

5. ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐԸ

30. Նախագծերը մինչև Կառավարության նիստի օրակարգում ընդգրկվելը, կամ գրավոր քվեարկություն կազմակերպելը, որպես կանոն, քննարկվում են համապատասխան նախարարական կոմիտեների (այսուհետ՝ կոմիտե) նիստերում:

31. Կոմիտեներն են՝

1) պետաիրավական կոմիտե.

2) սոցիալական կոմիտե.

3) տարածքային զարգացման և շրջակա միջավայրի կոմիտե.

4) ֆինանսատնտեսական կոմիտե:

32. Կոմիտեների անդամ են կոմիտեի նիստը վարող փոխվարչապետը, նիստին ներկա փոխվարչապետը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, արդարադատության և ֆինանսների նախարարները:

33. Կոմիտեների անդամներ են նաև՝

1) պետաիրավական կոմիտե`

ա. արտակարգ իրավիճակների նախարարը,

բ. արտաքին գործերի նախարարը,

գ. պաշտպանության նախարարը,

2) սոցիալական կոմիտե`

ա. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը,

բ. առողջապահության նախարարը,

գ. կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը,

3) տարածքային զարգացման և շրջակա միջավայրի կոմիտե`

ա. շրջակա միջավայրի նախարարը,

բ. էկոնոմիկայի նախարարը,

գ. տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը,

4) ֆինանսատնտեսական կոմիտե`

ա. էկոնոմիկայի նախարարը,

բ. տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը,

գ. բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը,

34. Եթե կոմիտեի նիստը վարում է վարչապետը, ապա նա ևս համարվում է կոմիտեի անդամ:

35. Կոմիտեների նիստերում հարցերը քննարկվում են ըստ հետևյալ ոլորտային բաշխվածության՝

1) պետաիրավական կոմիտե`

ա. արդարադատություն, դատական իշխանություն, դատախազություն, իրավապահ մարմիններ, փաստաբանական և նոտարական ծառայություններ,

բ. պաշտպանություն, զինված ուժեր, ազգային անվտանգություն, արտակարգ իրավիճակներ,

գ. պետական կառավարման համակարգ, պետական վերահսկողության համակարգ, հանրային ծառայության համակարգ,

դ. արտաքին հարաբերություններ, միջազգային պայմանագրեր (եթե պայմանագրի հիմնական բովանդակությունը այլ կոմիտեների բնագավառներին չի վերաբերում),

ե. մարդու իրավունքներ, քաղաքացիություն, փախստականներ և միգրացիա,

զ. ընտրական համակարգ, հանրաքվե, կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ.

2) սոցիալական կոմիտե`

ա. առողջապահություն, կրթություն, գիտություն, մշակույթ,

բ. սոցիալական պաշտպանություն, աշխատանք և զբաղվածություն, տոներ և հիշատակի օրեր,

գ. կրոն և ազգային փոքրամասնություններ, կանանց և տղամարդկանց իրավահավասարություն,

դ. երիտասարդություն և սպորտ, սփյուռք,

ե. արհմիություններ, որդեգրում, բարեգործություն,

զ. պետական պարգևներ, պետական խորհրդանիշեր, պետական մրցանակներ.

3) տարածքային զարգացման ու շրջակա միջավայրի կոմիտե`

ա. տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում,

բ. տարածքային զարգացում,

գ. աշխարհագրական անվանումներ, գեոդեզիա, քարտեզագրություն,

դ. քաղաքաշինություն և ճարտարապետություն,

ե. կոմունալ և քաղաքային տնտեսություն,

զ. տեղական ընտրությունների կազմակերպում,

է. շրջակա միջավայրի պահպանություն, բնական պաշարների օգտագործում, ընդերք,

ը. լեռնային հսկողություն, ջրային տնտեսություն, անտառատնտեսություն,

թ. էներգետիկա, միջուկային և ճառագայթային անվտանգություն,

ժ. տրանսպորտ, ճանապարհաշինություն, հանրային ծառայություններ.

4) ֆինանսատնտեսական կոմիտե՝

ա. մակրոտնտեսական քաղաքականություն,

բ. պետական և համայնքների բյուջեներ,

գ. հարկային ու մաքսային քաղաքականություն,

դ. տնտեսական մրցակցություն,

ե. արդյունաբերություն, առևտուր, զբոսաշրջություն,

զ. գյուղատնտեսություն, կապ, թվայնացում, պետական գույքի կառավարում, մասնավորեցում,

է. բիզնես միջավայր (այդ թվում` չափումների միասնականություն, համապատասխանության գնահատում, ստանդարտացում, մտավոր սեփականություն), պետական գնումներ, ֆինանսական շուկաներ,

ը. հաշվապահական հաշվառում, աուդիտ, ֆինանսական հսկողություն,

թ. ֆինանսական համակարգ, գանձապետական համակարգ,

ժ. տիեզերք:

36. Կոմիտեների նիստերը վարում է փոխվարչապետերից մեկը, իսկ փոխվարչապետերի կողմից նիստերը վարելու անհնարինության դեպքում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Կոմիտեների նիստերը կարող է վարել նաև վարչապետը:

37. Կոմիտեների նիստերը, որպես կանոն, տեղի են ունենում երեքշաբթի օրերին: Կոմիտեի նիստի անցկացման օրը և ժամը սահմանում է կոմիտեի նիստը վարողը՝ նիստից առնվազն 1 օր առաջ:

38. Կոմիտեի անդամները և կոմիտեի նիստին հրավիրված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարները կամ տեղակալները պարտավոր են մասնակցել կոմիտեի նիստերին:

39. Կոմիտեի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է կոմիտեի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Բացառիկ դեպքերում կոմիտեի անդամ հանդիսացող նախարարի փոխարեն կոմիտեի նիստին կարող է մասնակցել համապատասխան նախարարի տեղակալը՝ նախապես կոմիտեի նիստը վարողի բանավոր համաձայնությունը ստանալու դեպքում։ Այդ դեպքում կոմիտեի անդամ հանդիսացող նախարարին փոխարինող տեղակալն օգտվում է սույն աշխատակարգով կոմիտեի անդամին վերապահված բոլոր իրավունքներից՝ ներառյալ քվեարկության իրավունքը։

40. Կոմիտեի նիստերին վարչապետի աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի՝ տվյալ կոմիտեի քարտուղարության աշխատանքների կատարումն ապահովող ստորաբաժանման աշխատանքները համակարգող տեղակալը՝ քվեարկության իրավունքով։

41. Կոմիտեի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել՝

1) տվյալ կոմիտեի անդամ չհանդիսացող նախարարը.

2) Կառավարությանը կամ վարչապետին ենթակա մարմնի ղեկավարը.

2) վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալները.

3) վարչապետի աշխատակազմի՝ տվյալ կոմիտեի քարտուղարության աշխատանքների կատարումն ապահովող ստորաբաժանման ղեկավարը.

4) վարչապետի աշխատակազմի գրասենյակների ղեկավարները.

5) նիստը վարողի համաձայնությամբ՝ այլ պաշտոնատար անձինք, համապատասխան ոլորտի մասնագետներ:

42. Կոմիտեի նիստի օրակարգը ձևավորում է վարչապետի աշխատակազմի տվյալ կոմիտեի քարտուղարության աշխատանքներն ապահովող ստորաբաժանումը: Նիստի հիմնական օրակարգը ձևավորվում է նախանիստի արդյունքների հիման վրա և նախանիստից անմիջապես հետո հասանելի է դառնում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում (համապատասխան նյութերով):

43. Հիմնական օրակարգի ձևավորումից հետո օրակարգում փոփոխություն (այդ թվում՝ լրացուցիչ հարցի ներառում) կատարվում է միայն բացառիկ դեպքերում՝ վարչապետի, փոխվարչապետի կամ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ: Նոր հարցերի ներառմամբ ձևավորվում է լրացուցիչ օրակարգը: Օրակարգում կատարվող փոփոխությունները ևս անմիջապես հասանելի են դառնում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում:

44. Կոմիտեի հարցերն օրակարգում նշվում են որպես զեկուցվող կամ չզեկուցվող՝ կախված հարցի քննարկման անհրաժեշտությունից:

45. Օրակարգում ներառված՝ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող հարցերի վերնագրերի փոխարեն նշվում է «Գաղտնի» բառը, իսկ որդեգրման վերաբերյալ գործերի վերնագրերի փոխարեն՝ «Որդեգրում» բառը:

Կոմիտեների նիստերին օրակարգի հարցերը զեկուցում են Կառավարության անդամները, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները, վարչապետի աշխատակազմի գրասենյակների ղեկավարները, իսկ նիստը վարողի թույլտվությամբ՝ նաև այլ անձինք:

46. Կոմիտեների նիստերի օրակարգերում ընդգրկված զեկուցվող հարցերի վերաբերյալ զեկուցման համար տրվում է մինչև 7 րոպե, ելույթների կամ հարցադրումների համար` մինչև 5 րոպե ժամանակ: Նիստը վարողը, անհրաժեշտության դեպքում, կարող է սահմանել այլ ժամկետներ:

47. Զեկուցմանը հաջորդում են հարցի շուրջ ելույթները կամ հարցադրումները:

48. Կոմիտեի անդամները և նիստին մասնակցող այլ պաշտոնատար անձինք հարցի վերաբերյալ ելույթով հանդես գալու կամ հարցադրումներ անելու իրավունք ունեն միայն, եթե՝

1) նախագծի շրջանառության փուլում սահմանված ժամկետում ներկայացրել են դիրքորոշում, որն ամբողջությամբ կամ մասամբ չի ընդունվել կամ հաշվի չի առնվել.

2) նախագծի շրջանառության փուլում նախագիծն իրենց կարծիքի չի ներկայացվել կամ ներկայացվել է, սակայն կարծիք դեռ չի տրվել (կարծիք ներկայացնելու համար սահմանված ժամկետը սպառված չլինելու դեպքում).

3) նախագիծը բովանդակային առումով էականորեն տարբերվում է կարծիքի ներկայացված տարբերակից.

4) բացառիկ այլ դեպքերում՝ կոմիտեի նիստը վարողի թույլտվությամբ:

49. Կոմիտեի նիստի օրակարգում ընդգրկված գաղտնի հարցերի քննարկմանը ներկա լինելու իրավունք ունեն կոմիտեի անդամները, վարչապետի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները, հարցերի վերաբերյալ կարծիք ներկայացրած մարմինների ղեկավարները կամ նրանց փոխարինող անձինք, իսկ նիստը վարողի թույլտվությամբ՝ նաև այլ անձինք, եթե ունեն պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու համապատասխան իրավունք, իսկ այլ անձինք պարտավոր են լքել նիստի դահլիճը՝ նիստը վարողի կողմից գաղտնի հարցերի քննարկմանն անցնելու մասին հայտարարությունից անմիջապես հետո:

50. Կոմիտեի նիստում հարցի քննարկման արդյունքում կայացվում է որոշում՝ նախագծի վերաբերյալ տալ դրական կամ բացասական դիրքորոշում: Կոմիտեն կարող է տալ նաև դրական դիրքորոշում՝ պայմանով, որ կոմիտեի առաջարկություններն ամբողջությամբ կիրացվեն նախագծում: Կոմիտեի առաջարկությունների ամբողջական իրացման դեպքում կոմիտեի դիրքորոշումը համարվում է դրական, իսկ չիրացման կամ ոչ ամբողջական իրացման դեպքում՝ բացասական:

51. Կոմիտեի բացասական դիրքորոշման դեպքում տվյալ հարցը չի ներառվում Կառավարության նիստի օրակարգում, բացառությամբ այն դեպքի, երբ այդ հարցը ներկայացրած Կառավարության անդամը տվյալ կոմիտեի նիստի ընթացքում պնդում է, որպեսզի իր կողմից ներկայացված հարցը քննարկվի Կառավարության նիստում: Այս պարագայում կոմիտեի բացասական դիրքորոշումն ստացած հարցը ներառվում է Կառավարության նիստի օրակարգ՝ որպես զեկուցվող հարց, և հարցը զեկուցելիս զեկուցողը հայտարարում է, որ նախագծի վերաբերյալ կոմիտեն ներկայացրել է բացասական դիրքորոշում:

52. Կոմիտեի բացասական դիրքորոշումը կարող է լինել առաջարկության կամ դիտողության պարունակությամբ: Կոմիտեի բացասական դիրքորոշման դեպքում նախագիծը վերադարձվում է հարցը ներկայացնողին՝ նախագիծը կոմիտեի դիրքորոշմանը (դիտողություններին և առաջարկություններին) համապատասխանեցնելու նպատակով: Հարցը ներկայացնողը նախագիծը լրամշակելուց հետո այն ներկայացնում է վարչապետի աշխատակազմ, որտեղ նախագծին ընթացք է տրվում ընդհանուր կարգով: Եթե նախագիծը համապատասխանեցված չէ կոմիտեի դիրքորոշմանը (այդ թվում՝ թերի է համապատասխանեցված), ապա նախագիծը վերադարձվում է հարցը ներկայացնողին: Կրկին ներկայացված նախագիծը հետ չի վերադարձվում, դրա քննարկումը տեղի է ունենում առաջիկա կոմիտեի նիստին: Եթե կոմիտեն նախագծի վերաբերյալ բացասական դիրքորոշում ներկայացնելիս նախագծի հետագա ընթացքի վերաբերյալ հայտնել է դիրքորոշում, ապա նախագծին ընթացք է տրվում ըստ դրա:

53. Չզեկուցվող հարցերը կոմիտեի նիստում ընդունվում են առանց զեկուցման և քննարկման, եթե կոմիտեի անդամներից որևէ մեկը կամ հրավիրված որևէ այլ անձ կոմիտեի նիստում դրան չի առարկում: Առարկելու դեպքում հարցը քննարկվում է ընդհանուր կարգով:

54. Հարցի քննարկման արդյունքների հիման վրա նիստը վարողն առաջարկում է հարցի վերաբերյալ ընդունել որևէ որոշում, որը համարվում է ընդունված, եթե կոմիտեի անդամներից որևէ մեկը չի առարկում: Առարկության դեպքում հարցը դրվում է քվեարկության: Կոմիտեի որոշումներն ընդունվում են կոմիտեի անդամների ձայների մեծամասնությամբ՝ բանավոր քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է: Քվեարկության դրված հարցին կոմիտեի անդամը քվեարկում է անձամբ՝ կողմ կամ դեմ:

55. Եթե հարցը ներկայացվում (զեկուցվում) է տվյալ կոմիտեի անդամ չհանդիսացող նախարարի կողմից, ապա քվեարկության դեպքում նա ևս մասնակցում է տվյալ հարցի քվեարկությանը:

56. Կոմիտեի նիստն արձանագրվում է վարչապետի աշխատակազմի կողմից: Արձանագրության նախագիծը նիստից հետո 2-օրյա ժամկետում ստորագրման է ներկայացվում կոմիտեի նիստը վարողին, ով 1-օրյա ժամկետում ստորագրում է արձանագրությունը, որից հետո նույն օրն արձանագրությունն ուղարկվում է կոմիտեի անդամներին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ պաշտոնատար անձանց: Կոմիտեի որոշմամբ սահմանված ժամկետների սկիզբ է համարվում արձանագրությունն ստանալու պահը, եթե կոմիտեի որոշումից այլ բան չի բխում:

6. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

57. Կառավարության հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են հինգշաբթի օրերին:

58. Կառավարության նիստերը, որպես կանոն, անցկացվում են Երևան քաղաքում՝ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

59. Կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը:

60. Վարչապետն իր նախաձեռնությամբ կամ Կառավարության անդամի առաջարկով կարող է հրավիրել Կառավարության արտահերթ կամ արտագնա նիստեր:

61. Կառավարության նիստերի նախապատրաստումն ու անցկացումն ապահովում է վարչապետի աշխատակազմը:

62. Կառավարության նիստի օրակարգը, վարչապետի ներկայացմամբ, հաստատում է Կառավարությունը: Մինչև օրակարգի հաստատումը Կառավարության անդամները կարող են ներկայացնել դրա վերաբերյալ առաջարկություններ:

63. Կառավարության նիստի հիմնական օրակարգը ձևավորվում է նախանիստի և կոմիտեի նիստի արդյունքների հիման վրա և կոմիտեի նիստից անմիջապես հետո հասանելի է դառնում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում (համապատասխան նյութերով):

64. Հիմնական օրակարգի ձևավորումից հետո օրակարգում փոփոխություն (այդ թվում՝ լրացուցիչ հարցի ներառումը) կատարվում է միայն բացառիկ դեպքերում՝ վարչապետի կամ փոխվարչապետի հանձնարարությամբ, իսկ վարչապետի թույլտվության դեպքում՝ նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ: Նոր հարցերի ներառմամբ ձևավորվում է լրացուցիչ օրակարգը: Օրակարգում կատարվող փոփոխությունները ևս անմիջապես հասանելի են դառնում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում:

65. Կառավարության նիստի հարցերն օրակարգում նշվում են որպես զեկուցվող կամ չզեկուցվող՝ կախված հարցի քննարկման անհրաժեշտությունից:

66. Օրակարգում ներառված՝ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող հարցերի վերնագրերի փոխարեն նշվում է «Գաղտնի» բառը, իսկ որդեգրման վերաբերյալ գործերի վերնագրերի փոխարեն՝ «Որդեգրում» բառը:

67. Կառավարության անդամների առաջարկությամբ Կառավարության նիստի օրակարգում կարող են ներառվել նաև հարցեր՝ հաշվետվությունների, զեկուցագրերի կամ նման այլ ձևաչափերով: Այս հարցերի դեպքում հարցը զեկուցվում և քննարկվում է առանց Կառավարության որոշում ընդունելու:

68. Կառավարության նիստի օրակարգը նիստի անցկացումից առնվազն մեկ օր առաջ հրապարակվում է Կառավարության պաշտոնական կայքէջում, իսկ հրապարակումից հետո օրակարգում կատարվող փոփոխությունները կայքում հրապարակվում են անհապաղ:

69. Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված գաղտնի հարցերի քննարկմանը ներկա լինելու իրավունք ունեն Կառավարության անդամները, վարչապետի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները, հարցերի վերաբերյալ կարծիք ներկայացրած մարմինների ղեկավարները կամ նրանց փոխարինող անձինք, իսկ նիստը վարողի թույլտվությամբ՝ նաև այլ անձինք, եթե ունեն պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու համապատասխան իրավունք, իսկ այլ անձինք պարտավոր են լքել նիստի դահլիճը՝ նիստը վարողի կողմից գաղտնի հարցերի քննարկմանն անցնելու մասին հայտարարությունից անմիջապես հետո:

70. Կառավարության անդամները պարտավոր են մասնակցել Կառավարության նիստերին: Հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու դեպքում նախարարի փոխարեն նիստին մասնակցում և քվեարկում է նախարարին փոխարինող փոխնախարարը: Այլ պատճառով նիստից բացակայելու անհրաժեշտության դեպքում վարչապետի թույլտվությունն ստանալու նպատակով նախարարը գրավոր կամ բանավոր տեղեկացնում է վարչապետին ոչ ուշ, քան նիստի նախորդ օրը: Վարչապետի համաձայնության (առարկության բացակայության) դեպքում նախարարի փոխարեն նիստին մասնակցում և քվեարկում է փոխնախարարներից մեկը:

71. Կառավարության նիստում օրակարգի հարցերը զեկուցում են Կառավարության անդամները, իսկ վարչապետի թույլտվությամբ՝ նաև փոխնախարարները, Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները, վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

72. Կառավարության նիստում զեկուցվող հարցերի վերաբերյալ զեկուցման համար տրվում է մինչև 10 րոպե, ելույթների համար` մինչև 5 րոպե ժամանակ: Նիստը վարողը, անհրաժեշտության դեպքում, կարող է սահմանել այլ ժամկետներ:

73. Զեկուցմանը հաջորդում են հարցի շուրջ ելույթները կամ հարցադրումները:

74. Կառավարության որոշումներն ընդունվում են «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով: Օրակարգի յուրաքանչյուր հարցի վերաբերյալ Կառավարության որոշումն ընդունվում է այդ հարցի քննարկման ավարտից հետո` նախքան հաջորդ հարցի քննարկմանն անցնելը՝ բացառությամբ օրակարգում ներառված չզեկուցվող հարցերի: Չզեկուցվող հարցերը Կառավարության նիստում քվեարկվում են առանց քննարկման և զեկուցման, եթե Կառավարության անդամներից որևէ մեկը Կառավարության նիստում դրան չի առարկում, իսկ առարկելու դեպքում հարցը քննարկվում է ընդհանուր կարգով:

75. Եթե հարցի քննարկման ժամանակ առաջարկվում է նախագծում կատարել որևէ փոփոխություն, ապա նիստը վարողը կարող է առաջարկել հարցը քվեարկության դնել և ընդունել այդ փոփոխության հաշվառմամբ: Սույն կանոնը կարող է կիրառվել, եթե առաջարկվող փոփոխությունը տեխնիկական կամ խմբագրական է, իսկ բովանդակային առաջարկի դեպքում՝ բավարար չափով հստակ և որոշակի: Այդպիսի փոփոխության հաշվառմամբ որոշում ընդունվելու դեպքում հարցը ներկայացնողը պարտավոր է առավելագույնը 2 օրվա ընթացքում լրամշակել նախագիծը՝ ըստ նիստում որոշված փոփոխությունների, և ներկայացնել վարչապետի աշխատակազմ: Վարչապետի աշխատակազմն ստուգում է կատարված փոփոխությունների համապատասխանությունը նիստում որոշված փոփոխությունների հետ և ներկայացնում վարչապետի ստորագրմանը: Անհամապատասխանության դեպքում նախագիծը վերադարձվում է՝ 1-օրյա ժամկետում համապատասխանությունն ապահովելու նպատակով:

76. Օրենքների նախագծերը Կառավարության հավանությանն արժանանալու դեպքում, օրենքով նախատեսված փաստաթղթերի հետ միասին, սահմանված կարգով ներկայացվում են Ազգային ժողով՝ Կառավարության որոշումն ստորագրվելուց հետո 2-օրյա ժամկետում: Միջազգային պայմանագրի վավերացման վերաբերյալ օրենքին հավանություն տալու դեպքում համապատասխան փաստաթղթերը ներկայացվում են Սահմանադրական դատարան՝ սույն աշխատակարգի 95-րդ կետին համապատասխան: Միջազգային պայմանագրի հաստատման մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին հավանություն տալու դեպքում նախագիծը, համապատասխան փաստաթղթերի հետ միասին, ներկայացվում է Հանրապետության նախագահին Կառավարության որոշումը ստորագրվելուց հետո 2-օրյա ժամկետում:

77. Կառավարության նիստում ներկայացված նախագծի չընդունման դեպքում նախագիծը վերադարձվում է նախագիծը ներկայացնողին:

78. Կառավարության և վարչապետի որոշումներն ստորագրում է վարչապետը, իսկ դրանց հավելվածները վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

79. Կառավարության նիստերն արձանագրվում են վարչապետի աշխատակազմի կողմից և ոչ ուշ, քան նիստի անցկացման հաջորդ օրը ստորագրման են ներկայացվում Կառավարության աշխատակազմի ղեկավարին, ով 1-օրյա ժամկետում ստորագրում է արձանագրությունը:

80. Արձանագրության մեջ առնվազն նշվում են քննարկված հարցերը և քննարկման արդյունքում կայացված որոշումները, ինչպես նաև վարչապետի կողմից նիստի ընթացքում տրված բանավոր հանձնարարականները:

81. Արձանագրության՝ հանձնարարականներ պարունակող կետերի քաղվածքները ուղարկվում են հասցեատերերին արձանագրության ստորագրումից հետո մեկ օրվա ընթացքում: Հանձնարարականի կատարման սկզբնաժամկետ է համարվում քաղվածքը ստանալու օրը, եթե տրված հանձնարարականից այլ բան չի բխում:

82. Կառավարության նիստերը ձայնագրվում են: Ձայնագրությունները պահպանվում են օրենսդրությամբ սահմանված ժամկետով:

7. ԳՐԱՎՈՐ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

83. Եթե վարչապետը գտնում է, որ Կառավարության նիստի օրակարգում որևէ հարցի ընդգրկման անհրաժեշտությունը չկա, ապա տվյալ հարցի վերաբերյալ, վարչապետի հանձնարարությամբ, կազմակերպվում է գրավոր քվեարկություն: Գրավոր քվեարկությունն իրականացվում է էլեկտրոնային ընդհանուր փաստաթղթաշրջանառության միջոցով, իսկ գաղտնի հարցերի դեպքում՝ գաղտնի փաստաթղթաշրջանառության համակարգով:

84. Գրավոր քվեարկություն իրականացնելու նպատակով վարչապետի աշխատակազմի ղեկավարը, վարչապետի հանձնարարությամբ, Կառավարության անդամներին է տրամադրում քվեարկության դրված հարցը:

85. Գրավոր քվեարկության ներկայացված հարցը մինչև Կառավարության անդամներին ուղարկելը տեղադրվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում, ինչպես նաև հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:

86. Գրավոր քվեարկության վերաբերյալ Կառավարության անդամներն իրենց դիրքորոշումը ներկայացնում են հանձնարարությամբ նշված ժամկետում (ոչ պակաս, քան 3 ժամ և ոչ ավելի, քան 2 օր, իսկ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ առանց ժամկետի սահմանափակման) վարչապետի աշխատակազմ ներկայացնելով համապատասխան քվեաթերթիկը՝ քվեարկված կողմ կամ դեմ և ստորագրված, կամ ներկայացնելով առաջարկություն հարցի քննարկումը Կառավարության նիստում իրականացնելու վերաբերյալ: Նման առաջարկություն ներկայացվելու դեպքում Կառավարության որոշումը համարվում է չընդունված, և հարցը քննարկվում է Կառավարության նիստում՝ ընդհանուր կարգով: Կողմ քվեարկելիս նախագծի վերաբերյալ դիտողություն կամ առաջարկություն չի կարող ներկայացվել (բացառությամբ «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի կամ 23-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա ընդունվող նախագծերում առկա տեխնիկական բնույթի սխալների (դասակարգիչներ, ցուցանիշներ և նմանաբնույթ այլ դրույթներ, այդ թվում՝ գնումների պլանում նշված) շտկման վերաբերյալ առաջարկների):

87. Սահմանված ժամկետում Կառավարության անդամի կողմից դիրքորոշում (քվեաթերթիկ) չներկայացվելու դեպքում համարվում է, որ Կառավարության անդամը դեմ է քվեարկել: Գրավոր քվեարկություն կազմակերպելու վարչապետի նախաձեռնությունը համարվում է վարչապետի կողմ քվեարկություն, և քվեաթերթիկ չի ներկայացվում: Որոշումն ընդունվում է Կառավարության անդամների ձայների մեծամասնությամբ:

88. Վարչապետի աշխատակազմն ամփոփում է քվեարկության արդյունքները, որը ներկայացվում է վարչապետին (ընդունված լինելու դեպքում նաև ներկայացվում է ստորագրման):

8. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ

89. Եվրասիական տնտեսական միության իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ Եվրասիական տնտեսական միությանը դիրքորոշում հայտնելու նպատակով համապատասխան փոխվարչապետի գրասենյակը ստացված նախագծերն ուղարկում է շահագրգիռ պետական մարմիններին՝ կարծիքի: Վերջիններս կարծիքը ներկայացնում են համապատասխան փոխվարչապետի գրասենյակ 7 օրվա ընթացքում, իսկ ծավալուն նախագծերի դեպքում (10 և ավելի էջ)՝ 10 օրվա ընթացքում, եթե դիրքորոշում ներկայացնելու ժամկետներով պայմանավորված գրությամբ այլ ժամկետ նշված չէ:

90. Տարաձայնությունների դեպքում համապատասխան փոխվարչապետի գրասենյակը կարող է կազմակերպել քննարկումներ շահագրգիռ մարմինների մասնակցությամբ (փոխվարչապետի մոտ կամ գրասենյակում): Անհրաժեշտության դեպքում համապատասխան փոխվարչապետի կամ Կառավարության այլ անդամի առաջարկությամբ հարցը կարող է ներկայացվել կոմիտեի կամ Կառավարության նիստի քննարկմանը:

91. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նորմատիվ իրավական ակտը գործողության մեջ դնելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծ ներկայացնելիս սույն աշխատակարգի 15-19–րդ կետերը չեն կիրառվում:

9. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

92. Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը (այսուհետ՝ զեկույց) կազմում է վարչապետի աշխատակազմը` պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա:

93. Պետական կառավարման համակարգի մարմինները ոչ ուշ, քան յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը վարչապետի աշխատակազմ են ներկայացնում զեկույցի՝ իրենց ոլորտին վերաբերող հատվածը (տեղեկատվությունը):

94. Վարչապետի աշխատակազմը, ստանալով համապատասխան տեղեկատվությունները, ամփոփում է դրանք և ամբողջականացնելով զեկույցը՝ կազմում է զեկույցին հավանություն տալու մասին Կառավարության որոշման նախագիծ, որին ընթացք է տրվում սույն աշխատակարգով սահմանված ընդհանուր կարգով: Կառավարությունը հաստատում է զեկույցը և ուղարկում Ազգային ժողով մինչև մարտի 1-ը:

10. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

95. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 3-րդ մասով նախատեսված դեպքերում Կառավարությունն ընդունում է Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում:

96. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածով սահմանված դիմումն ստորագրում և նշված հոդվածով սահմանված ընդհանուր պահանջների պահպանմամբ Սահմանադրական դատարան է ուղարկում վարչապետը՝ կցելով օրենքով պահանջվող նյութերը և Կառավարության համապատասխան որոշումը:

97. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում որպես Կառավարության ներկայացուցիչ հանդես է գալիս Կառավարության կամ վարչապետի որոշմամբ սահմանված պաշտոնատար անձը:

11. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԸ

98. Այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության դատարանում որպես կողմ կամ երրորդ անձ հանդես է գալիս Կառավարությունը, ապա Կառավարության անունից դատարանում հանդես գալու համար վարչապետի կողմից տրվում է հանձնարարական պետական կառավարման համակարգի համապատասխան մարմիններին, մարզպետարաններին:

99. Հանձնարարական է տրվում այն մարմիններին, որոնց վերապահված գործունեության ոլորտին առնչվում է կամ կարող է առնչվել դատական վեճը: Եթե այդպիսիք մեկից ավելի են, ապա հանձնարարականում նշվում է հիմնական պատասխանատու մարմինը («Հավաք» նշմամբ): Մյուս մարմինները հանձնարարականում նշված ժամկետում, իսկ այդպիսին սահմանված չլինելու դեպքում՝ 5-օրյա ժամկետում, հիմնական պատասխանատուին են տրամադրում իրենց դիրքորոշումը՝ համապատասխան հիմնավորումներով և կցելով անհրաժեշտ նյութերը:

100. Եթե ներկայացված է դրամական պահանջով, ինչպես նաև այնպիսի ոչ դրամական պահանջով հայցադիմում, որն ամբողջությամբ կամ մասնակի բավարարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության համար հետագայում կառաջացնի դրամական պարտավորություններ, ապա հանձն

Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի