Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Սև­ա­նա լճի ջրի որա­կը պետք է մշտա­պես ուշադ­րու­թյան կենտ­րո­նում պա­հել»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գարուն է, եղանակները շուտով կտաքանան: Սևանա լճի հիմնախնդիրը շարունակում է մնալ ոլորտի պատասխանատուների, բնապահպանների ուշադրության կենտրոնում: Մի քանի տարի է, ինչ ամռանը լիճը ծաղկում է, խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում: Ոռոգման նպատակներով լճից ջրբացթողումը ևս կարևորագույն խնդիր է շարունակում մնալ: Չլուծվող հարց է նաև արգելված ձկնորսությունը: Շրջակա միջավայրի նախարարությունը նշում է, որ ոլորտի առաջնային կարևորություն ունեցող հարցերից են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված համալիր ծրագրերը, որոնց շրջանակում նախատեսվում է շենքշինությունների ապամոնտաժում, շինաղբի հեռացում և ձկնապաշարների զարգացում:

Մասնավորապես, ըստ նախարարության, արդեն մեկնարկել է 1903,5 մ նիշից ցածր ընկած հատվածում գտնվող շուրջ 1600 շենք-շինությունների, ապօրինի կիսակառույցների ապամոնտաժման և շինաղբի տեղափոխման գործընթացը, ապամոնտաժվել է և տարածքից հեռացվել 3 տասնյակ քանդման ենթակա այդպիսի կառույց: Նախարարությունը նշում է, որ արձանագրվել է ձկնագողության դեպքերի 75-ից 80 տոկոս կրճատում: Իհարկե, այս տվյալների հետ կարելի է չհամաձայնել, վիճարկել դրանք, հատկապես, երբ Երևանի փողոցներում ամեն քայլափոխի տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ ձուկ վաճառում: Բայց այս հարցն ունի նաև երկրորդ՝ սոցիալական կողմը, որը տարիներ շարունակ մնում է չլուծված՝ իսկ մարդկանց ապրելու այլ տարբերակներ առաջարկե՞լ եք՝ ձկնորսությունն արգելելու փոխարեն: Խոսելով Սևանա լճին առնչվող աշխատանքների մասին՝ բնապահպան Կարինե Դանիել յանը նշում է՝ ինչ էլ արվի Սևանում, ասել, որ հարյուր տոկոսով այն է, ինչ լճին պետք է, հնարավոր չէ:

«Բավականին աշխատանքներ են կատարվել, սա, անխոս, դրական քայլ է: Որպես Սևանա լճի խնդիրներով տարիներ շարունակ զբաղվող մարդ՝ գոհ եմ դրանից: Հույս ունեմ, որ այդ աշխատանքները կընդլայնվեն՝ հաշվի առնելով նաև եղանակային այս պայմանները: Չգիտեմ, թե այս տեղումները որքան կտևեն, բայց հուսանք, որ գարունը տեղումնառատ կլինի, և լճի մակարդակը կբարձրանա»,«Փաստի» հետ զրույցում ասում է բնապահպանը: Սրա հետ մեկտեղ Դանիել յանը նշում է, որ լճի մակարդակը բարձրանալու պարագայում, իհարկե, լճի ափերը պետք է «պատրաստ» լինեն դրան: «Ի՞նչ է սա նշանակում: Ցավում եմ, բայց լճի ափերին կան կառուցված շինություններ, որոնք հիմնականում անօրինական են, դրանք պետք է քանդվեն: Իհարկե, եթե հնարավոր է տեղափոխել, ապա գոնե պետք է դրանք այլ տեղ տանել, ամեն դեպքում ափսոս են: Երկրորդը թափոնների խնդիրն է, դրանց առկայությունը պետք է բացառել լճի հարակից տարածքում հատկապես:

Թափոնների համար նախատեսված առանձին տեղեր պետք է լինեն: Սա շատ լուրջ պրոբլեմ է, առհասարակ Հայաստանում թափոնների վերամշակումը շարունակում է լրջագույն խնդիր մնալ, չնայած որ այդ ուղղությամբ, կարծես թե, սկսել են քայլեր կատարել: Ափերի մաքրումը ևս անհրաժեշտություն է: Բացի դա, տարածքները, որտեղ կարող են ափերը քանդվել և լցվել լճի մեջ, համապատասխան մասնագետները պետք է ուսումնասիրեն և հասկանան, թե ինչպես պետք է ամրացնեն դրանք»,-նշում է մեր զրուցակիցը: Տարիներ ի վեր խոսվում էր նաև լճի հատակի մաքրման անհրաժեշտության մասին: Արդյո՞ք սա հիմա ևս կարևոր է: «Այո՛, դա մշտական հարց է, բայց կարող ենք ասել, որ այս պահին առաջնահերթներից չէ: Առաջնահերթ հարցը լճի ջրի որակն է, իսկ այն կախված է լճի մակարդակի բարձրությունից, ափերի վիճակից, ինչպես նաև նրանից, թե ինչ ջուր է ընդունում լիճը:

Այս բոլորն անընդհատ պետք է վերահսկողության տակ պահել: Չենք կարող չանդրադառնալ նաև ձկնապաշարների բավարար լինելու անհրաժեշտության հարցին: Ձկնապաշարները երկու խնդիր են լուծում: Առաջին՝ բնակչության սոցիալական խնդիրները, բայց բնապահպանների համար հիմնական խնդիրը լճի ջրի որակի պահպանումն է: Եթե ճիշտ վերականգնվում է հարաբերությունը ձկների ու կենդանական մյուս աշխարհների միջև, որոնք լճում եղել են մինչև մակարդակի իջեցումը, ապա այդ համակարգն օգնում է լճի ջրի որակի բարձրացմանը: Դա հիմնական խնդիրն է, որին պետք է միշտ ուշադրություն դարձնել»,-եզրափակում է Կարինե Դանիելյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян