Ереван, 18.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Եր­կուսն էլ գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի հրե­շան­ման այն­պի­սի ար­տադ­րանք են, որոնց օգ­նու­թյամբ Արև­մուտ­քը իշ­խա­նու­թյան է բե­րում իր հա­մար հա­ճե­լի ռե­ժիմ­նե­րի․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

eadaily.com-ը «Երկվորյակ եղբայրներ. ինչո՞ւ են Սահակաշվիլի և Փաշինյան «բարեփոխիչները» ենթարկվել ֆիասկոյի» վերնագրով հոդվածում գրում է, որ երբ սկսվեց Ղարաբաղյան վերջին պատերազմը, «լիբերալ» լրագրողուհի Յուլիա Լատինինան հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նա կոչ էր անում Ռուսաստանի ղեկավարությանը՝ «չդավաճանել» Ռուսաստանի դաշնակից Հայաստանին: Նա փաստորեն մեղադրել էր Ռուսաստանի ղեկավարությանը պատերազմ թույլ տալու մեջ՝ իբր հիմնականում Նիկոլ Փաշինյանին տապալելու նպատակով: Լատինինան Փաշինյանին անվանում էր «զգույշ Սահակաշվիլի», որը, իշխանության գալով «ռուսամետ ռեժիմի դեմ ժողովրդական վրդովմունքի ալիքով», փորձում է Հայաստանը տանել դեպի «քաղաքակիրթ աշխարհ»: Չնայած կարելի է վիճել, թե որքան «զգույշ Սահակաշվիլի է» Փաշինյանը, բայց անվիճարկելի է այն, որ Հայաստանի ներկայիս վարչապետը և Սահակաշվիլին երկվորյակ եղբայրներ են:

Երկուսն էլ գունավոր հեղափոխությունների հրեշանման այնպիսի արտադրանք են, որոնց օգնությամբ Արևմուտքը իշխանության է բերում իր համար հաճելի ռեժիմների: Իհարկե, դա լավ է Արևմուտքի համար, պարզապես հրաշալի է. Ռուսաստանը շրջապատվում է թշնամական ռեժիմներով, որոնք պատրաստ են իրենց երկրները վերածել հակառուսական կամուրջների և ցանկացած պահի զոհաբերել իրենց ժողովրդին՝ հանուն ամերիկյան և ՆԱՏՕ-ական շահերի: Այսպիսով, ինչի՞ են վերածվում գունավոր հեղափոխությունները նրանց զոհ դարձած ժողովուրդների համար: Սահակաշվիլի-Փաշինյանների և նմանների գործունեությունը տալիս է միանգամայն միանշանակ արդյունք՝ աղետ: Գունավոր հեղափոխականների սիրած գործիքակազմերից մեկը «կոռուպցիայի դեմ պայքարն է», քանի որ հենց դրանում են հիմնականում մեղադրվում տապալված իշխանությունները:

Հենց դրանով էլ Միխեիլ Սահակաշվիլին ներխուժեց խորհրդարան և զավթեց իշխանությունը, իսկ կոռուպցիայի դեմ պայքարի նրա մեթոդները պարզապես «հրաշալի» էին: Նա գտավ միանգամայն հնարամիտ ելք՝ որոշելով, որ քանզի քաղաքացիները կաշառքի փող ունեն, այդ գումարները նրանք կարող են ուղղակիորեն տալ պետությանը ի դեմս իրեն, քանի որ «պետությունը ինքն է» կարգախոսը նրա համար ամբողջովին օրգանական էր: Սահակաշվիլին վրացական կոռուպցիան պարզապես ուղղեց իր կուսակցության գրպանը, այսինքն՝ իր սեփական գրպանը: Որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր Հայաստանում կոռուպցիան նվազել է: Ակնհայտ է, որ դա հայտարարելու համար այդ մեկը պետք է կույր և խուլ լինի:

Ե՛վ Սահակաշվիլին, և՛ Փաշինյանը հանուն իրենց իշխանության ամրապնդման բռնաճնշումներ սանձազերծեցին իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ՝ ոչ մի կերպ չսահմանափակվելով իրավական նորմերով, քանի որ նրանց արտասահմանյան տերերը նման խեղկատակությունները խախտումներ չեն համարում: Լիբերալ շրջանակների տեղեկատվական աջակցությունը, իսկ իրերն իրենց անուններով կոչելու դեպքում՝ «հինգերորդ շարասյան» աջակցությունը, նրանք մշտապես են ունեցել: Լատինինան աշխարհին տվել է բացահայտում, որ իբր Ռուսաստանն է պատերազմ սկսել 2008 թվականի օգոստոսին Սահակաշվիլիին տապալելու համար, իսկ ապա Ղարաբաղյան պատերազմը 2020 թվականին՝ Փաշինյանին տապալելու համար: Սորոսի կերակրատաշտից օգտվողները երբեք չեն թաքցրել իրենց բացասական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ:

Բայց իրականությունն այն է, որ Միխեիլ Սահակաշվիլին, 2008 թվականի օգոստոսին սկսելով իր խենթ արկածախնդրությունը, ինքն էլ վերջ տվեց Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Բայց Վրաստանի գունավոր նախագահ Սահակաշվիլիին չի կարելի անվանել միայն ռուսաֆոբ, քանի որ նա շատ ավելի մեծ մասշտաբով վրացաֆոբ է: Նրա խայթոցները որևէ հատուկ վնաս չեն հասցրել ռուս ժողովրդին, բայց նա վրացի ժողովրդին բառացիորեն հասցրել է աղետի եզրին: Եվ իր ավազակախմբի հետ միասին նա հիմա էլ կրծում և խարխլում է վրացական պետականության հիմքերը: Նման իրավիճակ է նաև Հայաստանում: Իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը զբաղվել է նույն ապակառուցողական գործունեությամբ: Նա հզոր հարված է հասցրել հայկական բանակին, որը, չնայած իր փոքրիկ բյուջեին, բարձր գնահատականներ է ստացել օտարերկրյա փորձագետների կողմից:

Առաջին հերթին բառիս բուն իմաստով սկսվել է անձնակազմի ջարդը: Փորձառու և իրավասու ռազմական մասնագետներին զանգվածաբար փոխարինել են անփորձ և ոչ կոմպետենտ մարդկանցով, որոնց հիմնական արժանիքը անձնական հավատարմությունն է Փաշինյանին և «ճիշտ» արևմտամետ կողմնորոշումը: Փաշինյանի, այսպես կոչված, «զգուշավորությունը» բացատրվում է միայն նրանով, որ նա չէր կարող հաշվի չառնել Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության մոտ Ռուսաստանի նկատմամբ դրական վերաբերմունքը: Բայց նա ոչնչացնում էր ռուս-հայկական հարաբերությունները հետևողականորեն և մեթոդաբար: Ռուսաստանի հետ միասին, Հայաստանի բավականին հուսալի դաշնակիցը Իրանն էր, որը Հայաստանի տնտեսական և քաղաքական շատ կարևոր գործընկերն էր: Նիկոլ Փաշինյանը վաշինգտոնյան բազեներին հաճոյանալու համար Իսրայելում դեսպանություն բացելու իր խելահեղ որոշմամբ կարողացավ ստիպել Իրանին առաջին անգամ աջակցել թուրքադրբեջանական դաշինքին: Միգուցե Փաշինյանը հույսը դրել էր ԱՄՆ-ի ու Եվրամիության օգնության վրա:

Նա այնքան ուղեղ չունի, որ հասկանա, որ հնարավոր է հույս դնել, բայց իրականում անհնար է, որ այդ հույսերը արդարանան: Արդյունքում նա մտավ պատերազմի մեջ հնարավորինս թուլացրած իր բանակով, երկրի փաստացի միջազգային մեկուսացման պայմաններում, պառակտված հասարակությամբ և պատերազմի՝ իր անտաղանդ ղեկավարմամբ: Ստեղծվում է այնպիսի հիմնավոր կարծիք, որ նա իշխանությունը զավթել էր Ղարաբաղը հանձնելու հիմնական նպատակով:

Խայտառակ պարտություն կրած գեներալը ինքնասպան է լինում: Խղճի մնացորդներ ունեցող քաղաքական գործիչը հրաժարական է տալիս, բայց գունավոր հեղափոխությունների հրեշները մինչև վերջ պայքարում են իշխանության համար: Փաշինյանի համար մեղավոր են բոլորը՝ բանակը, կամավորները, ռուսական զենքը և նույնիսկ «Իսկանդերը»: Միակ լավ լուրը Փաշինյանի համար այն է, որ թուրքերը տեր են կանգնել նրան: Ակնհայտ է, որ նրանց համար կարևոր է, որ Փաշինյանի նման մարդիկ շարունակեն ղեկավարել Հայաստանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Генерал КСИР: Иран не использовал современные ракеты при ударе по Израилю Кадры вывода российских миротворцев и их техники из Карабаха Британия вводит уголовную ответственность за дипфейки эротического содержания Курсы валют в Армении Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак КарапетянКарта Amio Visa Signature. Когда возможности безграничны Армении выделяется незначительная сумма денег, которая преподносится режимом как огромная помощь.Президент Грузии наложила вето на закон об отмене квот для женщин на выборах Obesity: тренировки перед завтраком помогают быстрее худеть Маркедонов: для многих уход россиян будет восприниматься как поражение Захарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, бросит Ученые выяснили, как делали самые древние копья «Бавария» и «Реал» вышли в полуфинал Лиги чемпионов Пашинян испугался, или снова пытается отвлечь внимание жителей Тавуша?Избитому молодому человеку предъявлено новое обвинение: Пашинян идет во-банк, чтобы сохранить сплоченность своей командыПремьер Армении: Сейчас напряжение больше всего связано с общинами Киранц и Беркабер The Conversation: детские травмы могут вызвать патологическое накопительство Сократился экспорт из Армении в страны ЕАЭС и ЕС: анализ эксперта Необходимо увеличить помощь вынужденным переселенцам из Нагорного Карабаха и сократить ее Азербайджану: Брэд Шерман Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак КарапетянКешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries 24 апреля в Санкт-Петербурге состоится концерт, посвященный Дню памяти жертв Геноцида армян в Османской империи Истинное отношение граждан к «революционерам» Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Погода в Армении Сокровища истории: статуэтка XV-XIV вв. до н. э., обнаруженная в могильнике Лчашена была символом властиВ предварительном списке Всемирного наследия ЮНЕСКО может появиться еще один армянский памятник Кэмерон: Израиль решил ответить за воздушную атаку Ирана Индия заняла первое место в мире по численности населения Курсы валют в Армении ВТБ (Армения) выступил главным партнером фестиваля ARMMONO Ему нужны люди, которым скажет – вы виноваты.Премьер-министр Никол Пашинян встретился с жителями общин Киранц и Беркабер Под давлением общественности отказались от очередной предательской программыПредупреждения Ирана властям АрменииМэр Пасадены объявил 24 апреля Днем памяти жертв Геноцида армян Песков подтвердил начало вывода российских миротворцев из Карабаха MP: бред и галлюцинации связаны со сбоем в мозговой сети оценки значимости Наши шаги являются неожиданностью для власти, мы готовы пойти на любой шаг ради нашей государственности։ Аршак КарапетянБольшими шагами к диктатуре: беспрецедентная пыткаГражданам Таджикистана отказывают во въезде в Грузию Франция отозвала своего посла в Азербайджане для консультаций В районе российского военного аэродрома в Крыму произошел взрыв План Пашиняна, за который проголосовал народ Армении, полностью провалился, обещания не были выполнены: Аршак КарапетянПашинян отправился в Воскепар Народные гуляния «Армат» в рамках месяца армянской истории и наследия Грузинский спецназ начал разгонять участников митинга: есть пострадавшие Люди, подвергающие сомнению память жертв Геноцида армян — не армяне: Майк Сарьян Военный завод «Авангард» горит в МосквеГенсек ОДКБ отказался использовать понятие «заморозка» относительно членства Армении