Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ան­տա­ռա­յին ծա­ռա­յու­թյան գոր­ծա­ռույ­թը կլի­նի խախ­տում­նե­րի կան­խու­մը և բա­ցա­հայ­տու­մը

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Անտառային կոմիտեում ստեղծել անտառային ծառայություն, որի հիմնական գործառույթն է լինելու անտառային օրենսդրության խախտումների կանխումը և բացահայտումը։ Նշվում է, որ նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվի անտառային ծառայության կարգավիճակը, ինչպես նաև անտառների պահպանության և պաշտպանության գործառույթները, անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության և հսկողության լիազորությունները: Խոսելով օրենքի ընդունման անհրաժեշտության մասին՝ նախարարությունը նշում է, որ 2005 թ.-ի հոկտեմբերի 24-ին ընդունված ՀՀ անտառային օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն՝ անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է անտառային պետական ծառայությունը, նույն հոդվածով սահմանվում են ծառայության պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները, մասնավորապես՝ իր իրավասության շրջանակներում տալ պարտադիր ցուցումներ անտառային օրենսդրության խախտումների վերացման համար, կրելու համազգեստ, կիրառելու հրազեն և հատուկ միջոցներ և այլն, իսկ նույն օրենսգրքի 27-րդ հոդվածը սահմանում է անտառային ծառայության պաշտոնատար անձանց սոցիալական և այլ երաշխիքները, մասնավորապես՝ պարտադիր պետական ապահովագրություն, ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության, զոհվելու դեպքում ընտանիքի անդամներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված վճարով ապահովում և այլն: Նախարարությունն ընդգծում է, որ առ այսօր օրենսդիրը չի ընդունել այս ծառայության գործունեության կարգը սահմանող օրենք, ավելին՝ պետական կառավարման լիազոր մարմնի համակարգում այդ ծառայությունը չի ստեղծվել, չնայած օրենսդրորեն այն սահմանվել է իր համապատասխան գործառույթներով:

Նշվում է, որ ծառայությունը կարգավորող իրավական նորմերն էլ բարեփոխման անհրաժեշտություն ունեն, քանի որ հակասում են ՀՀ օրենսդրության համապատասխան ոլորտները կարգավորող իրավական ակտերին: Մասնավորապես, սահմանված է հրազենի կիրառման իրավունք, սակայն սահմանված չէ դրա կիրառման կարգը, պայմանները և սահմանները, կամ ծառայության անցնելու կարգը, պայմանները, ծառայությունից ազատվելու կարգը և այլն: Օրենքի նախագծով տարանջատվել է անտառների պահպանության և պաշտպանության գործառույթները, անտառային ծառայությանը վերապահելով բացառապես անտառների պահպանության գործառույթը, քանի որ վերջինիս հիմնական գործառույթը պետք է լինի անտառների և անտառային հողերի պահպանությունը՝ հրդեհների, ինքնակամ զավթումների, ապօրինի հատումների, արածեցումների, աղտոտման, աղբոտման և օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողությունների դեմ ուղղված համալիր միջոցառումների իրականացումը, իսկ պաշտպանության գործառույթը անտառային կոմիտեի գործառույթն է:

Օրենսգրքի գործող կարգավորմամբ անտառային ծառայության պաշտոնատար անձինք օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում կարող են կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, մասնակցել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությանը: Քանի որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն է ըստ գործող կարգավորումների հանդիսանում բնապահպանական, այդ թվում՝ անտառների ոլորտում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննող և վարչական տույժեր նշանակող իրավասու մարմինը, ապա օրենքի նախագծով անտառային ծառայության ծառայողին իրավունք է վերապահվել միայն վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու և մասնակցելու վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությանը, ինչպես նաև անտառային օրենսդրության խախտումների համար համապատասխան լիազոր մարմնին միջնորդության ներկայացումը անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Բացի դա, ամրագրվել են անտառային ծառայության ծառայողների ծառայության պայմանները, կարգը, խրախուսման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ծառայության իրականացման հետ կապված այլ հարցեր, ինչպես նաև ֆիզիկական ուժի, զենքի և հատուկ միջոցների կիրառման կարգը, պայմանները և սահմանները, ինչպես նաև հատուկ միջոցների տեսակները: Անտառային ծառայությունը ներկա փուլում ստեղծվում է ի հաշիվ անտառային կոմիտեի հաստիքների և բյուջեի վերաբաշխման։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении