Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչով կավարտվի պատմությունն այս անգամ. Փաշինյանի ելույթի մեսսիջները. «Ժողովուրդ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երեկ Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի հայտարարություն արեց, որոնց բովանդակությունը կա՛մ հակասում էր, կա՛մ առնվազն չէր համընկնում իր՝ նախկինում արված հայտարարություններին։

 

1. Փաշինյանը խոսեց Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին՝ ասելով. «Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային ռիսկեր է ստեղծում: Կարծում եմ՝ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, եւ, ի վերջո, կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի»:

 

Սակայն հետաքրքիր է, որ դեռեւս 2020 թվականի հունվարին Նիկոլ Փաշինյանը կիսանախագահական կառավարման համակարգը ձախողվածներից մեկն էր համարել: Մասնավորապես, Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, խոսելով կիսանախագահական համակարգին վերադառնալու հնարավորության մասին, նա նշել էր. «Իմ մոտեցումը հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետության երրորդ հանրապետության ողջ ընթացքում մեր երկիրը ձախողված կառավարման համակարգ է ունեցել, եւ գործնականում մենք բոլորս իրար հետ տեսել ենք, եւ այն ապացուցվել է։

 

Հեղափոխության հաջորդ օրվանից կան մարդիկ, եղել են մարդիկ, ովքեր ինձ ասում էին, որ արագ պետք է վերականգնել կիսանախագահական համակարգը։ Ասում էին՝ այն հին համակարգում լավ էր, քանի որ կար նախագահ, վարչապետ, եւ փաստացի բոլոր լծակները նախագահի ձեռքն էր, պատասխանատվությունը վարչապետի ձեռքն էր, հենց պրոբլեմ էր առաջանում, նախագահը իր պատասխանատվությունը դնում էր վարչապետի վրա, նրան գործից հանում էր, եւ բուֆեռ էր առաջանում։

 

Ընդհանրապես, եթե այս տարբերակը պետք է բացառել Հայաստանի համար, եթե գնում ենք տեսականորեն, ապա պետք է կիսատ որեւէ բան չունենանք. կա՛մ պետք է ունենանք ամբողջական խորհրդարանական համակարգ, կա՛մ ամբողջական նախագահական կառավարման համակարգ, երբ որ նախագահը նաեւ կառավարության ղեկավարն է։ Իմ կարծիքը այն է, որ մենք կառավարման համակարգ չպետք է փոխենք», – ասել էր նա:

 

2. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը հայտնի հայտարարությունը տարածելիս։

 

Սակայն հետաքրքիր է, որ իր այս խոսքերին որպես ապացույց նա ոչինչ չներկայացրեց, միայն պնդումներ, որ Սերժ Սարգսյանը թալանչի է, կոռումպացված է, ուղղորդում է Զինված ուժերը։ Նկատենք, որ Փաշինյանն իր ելույթում չտվեց անգամ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը, չնայած խոսեց մարտի 1-ի դեպքերից եւ ընդհանրական որակումներ տվեց «նախկին իշխանություններ» ձեւակերպմամբ։

 

3. Եվ այս ամենից բացի, ընդդիմադիրի հռետորաբանությամբ ելույթ ունեցող վարչապետը խորհրդարանական ուժերին մարտահրավեր նետեց եւ երկրորդ հնարավորություն տվեց՝ արտահերթ ընտրությունների գնալու համար խոսակցություններ սկսելու մասով։ Տեսնենք՝ այս անգամ պատմությունն ինչով կավարտվի:

 

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Վերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ) Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ուսանողները պայքար են սկսումԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան «Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք»․ Դավիթ Ամալյան Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով՝ մայիսի 10-ին նախատեսված հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան Հրդեհ՝ Աբովյան փողոցում Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը․ Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության Իրեն ու իր խմբակին հանդարտության կոչ եմ անում. Ասպրամ Կրպեյանը՝ ՓաշինյանինԲագրատ սրբազանի խոսքով՝ մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչը ինքը չէ, ինքը պարզապես քայլում է «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Արտակարգ իրավիճակ Աբովյան փողոցում․ սրճարան-բարը «ծխի մեջ» էՎրաստանում գերլարված իրավիճակ է, նոր հեղափոխությունը բացառված չէԱկնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԵթե ֆրանսիական զորքերը հայտնվեն ուկրաինական հակամարտության գոտում, անխուսափելիորեն կդառնան ռուսական բանակի թիրախ. Զախարովա Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըՈղբերգական դեպք Wildberries-ում․ 27-ամյա աշխատակից է մահացել պահեստներից մեկում Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Քասախում Կրակոցը եղել է զինծառայողի կզակի հատվածում. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում Մեր հայրենիքի համար ենք դուրս եկել. էլ վախենալու ժամանակ չունենք. գյումրեցի Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքԳյումրիում Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ մեկնարկեց ավտոերթ դեպի Աբովյան Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանԵկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ Եկեղեցու զանգերի կոչնակով Գյումրիից երթը մեկնարկեց Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Մայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ես լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն Մելիքյան Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Ջերմուկում ձյուն է տեղում Թուրքիայի և Քուվեյթի միջև 6 փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ