Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նախագահը հրամանագիրը չի ստորագրել, որ այն ուժի մեջ մտնի. նա դավադիր իշխող ուժի հետ նորից գնաց գործարքի. սահմանադրագետ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ինչպես հայտնեցինք քիչ առաջ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկրորդ անգամ չի ստորագրել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդագիրը: Այդ հայտարարության հետ մեկտեղ սկսեց շրջանառվել նաև տեղեկություն այն մասին, որ ԳՇ պետին աշխատանքից ազատելու մասին հրամանագիրը ինքնաբերաբար ուժի մեջ է մտնելու մարտի 4-ին: Այս թեմայով մանրամասներ ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ, որն ասաց՝ նախագահը հրամանագիրը առաջին անգամ չստորագրելուց հետո հայտարարեց, որ առերևույթ հակասահմանադրական էր հրամանագիրը. «Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն, նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Այսինքն, նա, կարծելով՝ առերևույթ այդ հրամանագիրը հակասում է Սահմանադրությանը, ամեն դեպքում չի ստորագրում այն, անգործություն է դրսևորում ինչի հետևանքով, միևնույն է, հրամանագիրը իրավունքի ուժով ուժի մեջ է մտնելու»,- նշեց սահմանադրագետը:

Վերջինս ասաց, որ, ուսումնասիրելով նախագահի գործունեությունը, կարելի էր ենթադրել, որ Արմեն Սարգսյանը ամեն դեպքում Սահմանադրության ոգուն ոչ հարիր ինչ-որ գործընթաց է մեկնարկելու. «Նա հերթական անգամ ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է իր վրա ազդեցություն ունենալ»,- ասաց սահմանադրագետը:

Նա նշեց, որ հնարավոր է հետագայում նախագահի պաշտոնանկության գործընթաց մեկնարկի. «Նախագահին իշխող ուժի արբանյակները շանտաժ էին անում, որ հրամանագիրը չստորագրելու պարագայում, նրա նկատմամբ կարող է մեկնարկել իմպիչմենտի գործընթաց, սակայն դա չէր կարող տեղի ունենալ, քանի որ որևէ հիմք չունեին դա անելու: Այս պարագայում նրա նկատմամբ հնարավոր է հետագայում պաշտոնանկության գործընթաց մեկնարկի, քանի որ Սահմանադրության 155-րդ հոդվածն ասում է՝ նախագահի կողմից Սահամնադրության կոպիտ խախտման պարագայում հնարավոր է նրա պաշտոնանկության գործընթացի մեկնարկում»,- պարզաբանեց Գոհար Մելոյանը:

Մեր զրուցակիցը ընդգծեց, որ նախագահը դիտավորյալ ոչինչ չի անում, որ այդ հրամանագիրը ուժի մեջ մտնի. «Նախագահը անգործության է մատնվում այն էլ այն դեպքում, երբ ինքը ևս այն անվանել է հակասահմանադրական: Արմեն Սարգսյանն այն չի ստորագրել, որ հրամանագիրը ուժի մեջ մտնի: Նա, երբ նախագահի պաշտոնն էր ստանձնում, դժգոհում էր, որ այդ պաշտոնում իր լիազորությունները սահմանափակված են. Արմեն Սարգսյանն ունի Սահմանադրությամբ մեկ հիմնական դեր, գործառույթ և լիազորություն՝ Սահմանադրության կարգի պահպանում: Այս պարագայում քննադատելի է նախագահի նման կեցվածքը և շատ ցավալի է, որ նա հերթական անգամ այսպիսի դավադիր իշխող ուժի հետ գնաց գործարքի»,- եզրափակեց սահմանադրագետը:

Զվարթ Պետրոսյան

Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց