Yerevan, 20.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Լեռնային Ղարաբաղն ու Բայդենի նոր քաղաքականության կանխատեսումները. ինչպես կգործի ԱՄՆ նախագահը»․ Regnum

ANALYSIS

Ռուսական Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում հեղինակը՝ կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովը, անդրադարձ է կատարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ-ի հնարավոր քաղաքականությանը Անդրկովկասում, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ մոտեցմանը և տարածաշրջանում իր ազդեցության ընդլայնմանն ուղղված հնարավոր գործողություններին։

Ստորև ներկայացնում ենք հեղինակի հոդվածը․

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ–ի պետքարտուղարին և պաշտպանության նախարարին՝ խնդրելով ավելի ակտիվ մասնակցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, այդ թվում՝ բանակցել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և ինքնորոշման վերաբերյալ հանրաքվեի իրականացման հարցի շուրջ: Հաղորդումներ եղան նաև այն մասին, որ Պետդեպարտամենտը մտադիր է վարձել մասնագետի, որին վստահված կլինի ոչ միայն ՀՀ իրավապահ մարմինների աջակցության ամերիկյան ծրագրի իրականացման վերահսկումը, այլև «ԱՄՆ-ի կառավարության նպատակներն ու քաղաքական կուրսը ձևավորելն ու առաջ տանելը»:

Բաքվում այդ տեղեկությանը նյարդային են արձագանքել: Այնտեղ գիտեն, որ դեռևս 2020 թվականի վերջին՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև կրակի դադարեցման պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո, ԱՄՆ-ի ազգային հետախուզական ծառայությանը հանձնարարվել է Կոնգրեսի համար զեկույց պատրաստել, որում առաջին հերթին ներկայացված կլինեն ամերիկացիների և նրանց տարածաշրջանային գործընկերների ռազմավարական շահերը, երկրորդ՝ Վաշինգտոնի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ և երրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հեռանկարները: Բացի այդ, «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունը հաղորդել է, որ Կոնգրեսը մշակել է գրեթե 900 միլիոն դոլարարժողությամբ օրինագիծ՝ համավարակային համատեքստում ՀՀ տնտեսությանն օգնելու միջոցառումների նոր փաթեթի մասին: Նշվում է, որ «օրինագիծը ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 90 օր անց, ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրենը պետք է գրավոր գնահատական ներկայացնի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հատուկ հետախուզական հանձնաժողովին», որում պետք է կանխատեսում լինի և տարածաշրջանում ուժի հետագա կիրառման կամ հնարավոր ապակայունացման հավանականություն վերաբերյալ»:

Այս պահին դժվար է ասել, թե, ընդհանուր առմամբ, Անդրկովկասում և մասնավորապես Լեռնային Ղարաբաղում ԱՄՆ-ի նոր քաղաքականության վերաբերյալ Բայդենից երբ պետք է հատուկ հայտարարություններ ակնկալել: Այդ ընթացքում ամերիկացի փորձագետները, իրենց խոսքով, ակտիվորեն քննարկում են «Ղարաբաղյան պատերազմի ընթացքում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պասիվ քաղաքականության» պատճառները: Ինչպես The National Interest հրատարակության հրապարակած վերլուծության մեջ գրում է հայտնի փորձագետ Մայքլ Ռուբինը, «այդ պահին ԱՄՆ-ի ռազմավարությունը խառնաշփոթի մեջ էր, և հակամարտությունը դադարեցնելու համար Վաշինգտոնին անհրաժեշտ էր հույսը չդնել ԵԱՀԿ-ի կամ Մինսկի խմբի վրա, այլ ճանաչել (կամ սպառնալ, որ կճանաչի) Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ Կոսովոյի օրինակով»: Ի դեպ, սրա վրա էին հույս դնում ԱՄՆ-ում հայկական սփյուռքը և ՀՀ  քաղաքական որոշ շրջանակներ: Ըստ Ռուբինի, դրա համար անհրաժեշտ էր Ղարաբաղյան պատերազմին հստակ բնորոշում տալ որպես «ավտոկրատ Ադրբեջանի և ժողովրդավարական Հայաստանի միջև առճակատում, վերականգնել 907-րդ բաժինը և արգելել Ադրբեջանին օգնություն ցուցաբերելը»: Միաժամանակ անհրաժեշտ էր «ազդանշան ուղարկել Թուրքիային, ցույց տալով, որ այլ երկրների գործերին միջամտելը կարող է բացասական հետևանքներ ունենալ»:

Սակայն Թրամփը միայն «բարձրաձայն» հայտարարություններ է արել՝ ասելով, որ «հեշտ է հաշտեցնել Հայաստանն ու Ադրբեջանը»: Սակայն նրա վարչակազմը ղարաբաղյան ուղղությամբ որևէ առանձնահատուկ բան չի ձեռնարկել: Միացյալ Նահանգներում փորձագետները Թրամփի գործողությունները գնահատում էին որպես հայկական ծագում ունեցող ընտրողներից ձայներ ստանալու փորձ, սակայն դա անհաջող էր և ամերիկահայերը սատարում էին Բայդենին, ոչ թե հանրապետականին: Ի վերջո, Ադրբեջանը հաղթել  է Ղարաբաղյան պատերազմում: Սակայն ազգային անվտանգության փորձագետ Մարկ Էպիսկոպոսը պնդում է, որ «երկարաժամկետ հեռանկարում Բաքվի հաղթանակը կարող է ավելի թանկ նստել, քան Երևանի պարտությունը, քանի որ Ադրբեջանը հրաժարվել է իր ազգային ինքնիշխանության մի մասից»: Նրա խոսքով․ «Թուրքիան պլանավորել, համակարգել և մեծամասամբ նաև իրականացրել է Ադրբեջանի ռազմական գործողությունները», իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնվել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությանը՝ բացառապես Թուրքիայի ազդեցության աճի նկատմամբ աշխարհաքաղաքական հակակշիռ ստեղծելու նպատակով»:

Այս առնչությամբ Բայդենին առաջարկվում է փոխել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը, Ռուսաստանի հետ գործել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով և Ֆրանսիայի հետ համատեղ առաջարկել առաջին պլան մղել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ավելին, Ղարաբաղի հարցով կրակի դադարեցման պայմանագիրը ոչինչ չի ասում նրա կարգավիճակի մասին, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն կարող է օգտվել «դիվանագիտական հնարավորությունների բացից»: Դա Բաքվում հասկանում են: Պատահական չէ, որ Ալիևը կտրուկ քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը և կարծում, որ «հակամարտությունն ավարտվել է»: Անկարայի կողմից առկա է նաև աշխարհաքաղաքական խաղի մի տարր, որն առաջարկում է կովկասյան հարթակ ստեղծել` այնտեղ հրավիրելով Ադրբեջանին, Հայաստանին և Վրաստանին՝ առանց Արևմուտքի մասնակցության: Միևնույն ժամանակ, Habertürk-ի հրատարակությունը հիշեցնում է, որ Բայդենը, ի տարբերություն իր նախորդի, անմիջական մասնակցություն է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ջանքերին: 2019 թվականին նա աջակցել է այս հարցի վերաբերյալ օրինագծին: Բարաք Օբամայի նախագահության տարիներին, փոխնախագահի պաշտոնում, նա վերահսկում էր Հայաստանի օգնության և Լեռնային Ղարաբաղի մարդասիրական օգնություն տրամադրումը:

Բայդենը ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման և առևտրի վերսկսման ուղղությամբ: Դժվար թե նման թղթապանակ ունենալով հանդերձ` նա անտարբեր մնա Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների զարգացմանը: Սակայն մինչ այժմ խաղաղության գործընթացում Միացյալ Նահանգների գործունեությունը սահմանափակվել է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին 5 միլիոն դոլար և Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով տուժածներին օգնություն տրամադրող միջազգային և հասարակական այլ կազմակերպություններին օգնություն հատկացնելով: Հնարավոր է, ապագայում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունն ակտիվություն ցուցաբերի Հայաստանին աջակցելու հարցում՝ փորձելով այն նոր Վրաստանի վերածել: Սակայն շատ բան կախված կլինի Երևանի քաղաքական իրավիճակից: Բացառված չէ, որ Բայդենի պաշտոնավարման ընթացքում գաղափարական հայեցակարգը նույնպես ավելի շատ օգտագործվի: Ի դեպ, պատահական չէ, որ մի խումբ կոնգրեսականներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին ավելի ակտիվ մասնակցություն ունենալու նպատակով ԱՄՆ պետքարտուղարին և պաշտպանության նախարարին բաց նամակ են հղել Հայաստանում տիրող քաղաքական ծանր ճգնաժամի ֆոնին:

Երևանում ոմանք դա ընդունում են որպես որոշակի ազդանշան: Սակայն, թե ինչպես կգործի Բայդենն այս ուղղությամբ, առայժմ դժվար է ասել»:

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!