Yerevan, 29.March.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երբ ուղեղի փոխարեն ստամոքսն է մտածում․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամենասարսափելին այն է, երբ մարդը կորցնում է զարմանալու ունակությունը: Այլևս ոչնչից չենք զարմանում՝ ո՛չ հրապարակներում հնչող ելույթներից, ո՛չ մարդկանց արտահայտած մտքերից, ո՛չ մի բանից: Դադարել ենք զարմանալ. կարծես թե, այն ամենն, ինչ արվում և ասվում է, այդպես էլ պետք է լիներ: Նյարդերից ամուր մարդիկ անգամ դեղատուփն անկողնու կողքի սեղանիկին են դնում քնելուց առաջ: Ի՞նչ իմանաս՝ հաջորդ պահին, հիմա արդեն երազում, ինչ մղձավանջ կտեսնես: Մեր կյանքն է մղձավանջ: Մեր առօրյան մի երկար ու վատ երազի է նման, մարդիկ էլ այդ մղձավանջի «հերոսներն» են: Նրանք ապրում են մեր կողքին, նրանք մեր պետության մի մասնիկն են: Պետություն: Իսկ մենք ունե՞նք պետություն: Կարծես թե՝ ունենք:

Կարծես թե՝ չունենք: Անկախության տարիներից ի վեր մենք չենք ցանկացել պետություն կառուցել: Եթե ցանկանայինք ու դառնայինք մեր երկրի լիարժեք, պահանջատեր քաղաքացիները, հիմա այս օրին չէինք լինի: Մենք գիտեինք, որ թուրքը մեր քթի տակ է, բայց մենք տեղական ու համապետական ընտրություններ էինք կեղծում, իսկ վերջում էլ հրավառություն անում: Մենք գիտեինք, որ մեր չեղած տնտեսությունը մի ուժեղ հարվածից, ինչպիսին նաև պատերազմն էր, համավարակը, կարող է փլուզվել: Բայց մենք շարունակում էինք թաքցնել հարկերը, «քցել» պետությանը: Ընդամենը տարբերակներն են փոխվել: Սա ինչ է, նորությո՞ւն է: Իհարկե, ոչ:

Մենք այդպես էլ չգիտակցեցինք, որ Արցախի չլինելիության պարագայում Ադրբեջանը «գալու» ու սահմանակից է դառնալու Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Տավուշի ու Սյունիքի մարզերին: Բայց ոմանք Արցախից օր առաջ ազատվելու կոչեր էին հնչեցնում, որ մենք լավ ապրենք, ասում էին Արցախը բեռ է, Արցախում տանում և զոհում եք մեր երեխաներին: Հիմա լա՞վ եք ապրում, հանգի՞ստ եք քնում: Մենք գնում էինք ընտրության 5000 դրամով, մենք վաճառում էինք մեր ու մեր երեխաների ձայնի իրավունքը, 5000 դրամը մեկ օրով կշտացնում էր մեր ստամոքսը և վերջ: Ինձ հիմա ավելի հաճախ թվում է, որ մեր ուղեղի փոխարեն մեր ստամոքսն է մտածում, դրա համար էլ պետություն կառուցել չենք կարողանում: Ի՞նչ է փոխվել հիմա: Համարյա ոչինչ: Հրապարակ են մտնում տարբեր մարզերից ու համայնքներից «բերված» մեր համերկրացիները: Լրագրողների տարբեր հարցերին պատասխանելով՝ հնչում են մտքեր, որոնք հասու չեն շատերի ուղեղին, ընկալելի չեն բանական, գիտակցող մարդկանց համար: Քարանում ես էկրանի առաջ:

Այդ ե՞րբ տգիտությունը դարձավ այսքան մարտնչող: Մարդիկ, որոնց խոսքն արժեքավոր է, ուղղորդող, խնդիրները վերհանող, լուծումներ առաջարկող, լռել են, որովհետև հրապարակ են մտել նրանք, որոնց հետ ես անձամբ չեմ կարող պետություն կառուցել: Նո՞ր պետք է կառուցենք, այո, որովհետև մենք պետություն չունենք: Բայց սա ցավի, ամոթի, հիասթափության մի կողմն է: Մյուս կողմում մի քանի հազար զոհ տված, Արցախը կորցրած, հասարակությանն ու պետությունը ոտնակոխ արած իշխանությունն է, որը ճառեր է ասում, խոսում ամեն ինչից, այդ ընթացքում հասցնում ներողություն խնդրել վերջին 2 տարի 10 ամսում թույլ տված բոլոր հնարավոր ու անհնար սխալների համար: Սխալների՝ իրենց ձևակերպմամբ:

«Խոսքը մեր կառավարության մասին է, խոսքն անձամբ իմ մասին է: Եվ ես ուզում եմ ձեզնից բոլորից, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից, Սփյուռքի բոլոր հայերից, Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել իմ թույլ տված բոլոր սխալների համար»,-ասում է այդպես էլ ղեկավար չդարձած, մշտապես միտինգավորի կարգավիճակում մնացած այն մեկ մարդը, ում իբր «սխալ են զեկուցում» իր ղեկավարած երկրում տեղի ունեցած պատերազմի տարբեր դրվագների մասին: Հուզվում է... տեսարանը ամբողջական չէր, պետք էր ծնկի իջնել, ժողովուրդը, որին դիմում էր ամեն պարբերությունից հետո, բավարարված կմնար իրենց «փրկչից»:

Իսկ վերջում կեցցեների հերթն է՝ կեցցե ազատությունը, որի արժեքն էլ այդպես չիմացանք, Հայաստանի Հանրապետությունը, որը ջլատեցինք և ուժասպառ արեցինք, մենք և մեր երեխաները, որոնք մեծ հավանականությամբ չեն ապրելու ազատ և երջանիկ Հայաստանում, Արցախը, որից գրեթե ոչինչ հայերին չմնաց, հայությունը, որը չգիտես թե ինչով է զբաղված, մեր բանակը, որի քայքայումը, ստորացումը ես, որպես քաղաքացի, ներկա իշխանություններին երբեք չեմ ներելու, և... տղերքը, որ այլևս մերն են լինելու միայն մեր հուշերում: Այս պատմության մեջ կան նաև մյուս կողմերը, որոնք զբաղված են հայրենիքի փրկությամբ, բայց, կներեք, իրենք ևս անկեղծ չեն: Պատկերացնենք ցանկացած իրավիճակ, որում կան մի քանի գործող անձինք, նաև մարդիկ, որոնք կողքից են հետևում իրադարձություններին, ծանոթ են բոլոր մանրամասներին: Նրանք լռում են ամբողջ ընթացքում, ոչինչ չեն անում, մեկ էլ, երբ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, ստանձնում են փրկչի դերը:

Իսկ ինչո՞ւ էիք մինչ այդ լուռ, ինչո՞ւ չէիք խոսում, ինչո՞ւ չէիք փրկում: Ինձ միշտ վախեցրել է տգիտությունը, խուսափել եմ տգետ մարդու հետ բանավիճելուց, քանի որ վստահ եմ՝ նա ինձ կհաղթի, մենք նույն հարթակին չենք, և վեճի մի կետում ես կլռեմ, կպարտվեմ, տանուլ կտամ: Այդպես էլ պետականությունն ենք տանուլ տալիս, ամեն օր մի կարևոր բան ենք կորցնում, որովհետև չենք արժևորում այն, ինչ ունենք: Հիմա արդեն պատմությունն ավելի հասկանալի է դառնում շատերիս՝ ինչու ենք այդքան հաճախ պետականություն կորցրել, ինչու ենք արտագաղթել՝ հայրենիքում մնալու ու պայքարելու փոխարեն, ինչու և ինչպես ենք ցեղասպանվել ու բռնել գաղթի ճանապարհը: Այնպես, ինչպես հիմա: Պատմությունը կրկնվելու սովորություն ունի:

Վանո Սիրադեղյանը գրում էր. «...Այդ երկիրը մի անգամ ճակատամարտ է շահել և անսովորությունից ճակատամարտ շահելը շփոթել է հաղթանակի հետ ու, բնականաբար, չգիտի ինչպես վարվել այդ «հաղթանակի» հետ»: Մենք այդպես էլ չարժևորեցինք մեր հաղթանակը, անկախությունը, պետությունը, որն ունեցանք, բայց չսովորեցինք կառուցել, շենացնել, չիմացանք, թե ինչպես պետք է վարվենք դրա հետ, որովհետև, փաստորեն, «հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից»:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!Book Giving Day in Khnko Aper Library. IDBankTransfer your loan and take benefit of the 1.5% low interest refinancing offerAraratBank Donates to Regional Libraries: BOOKS FOR ALLAmeriabank set to join BOGG, a London Stock Exchange (LSE) listed financial group as a standalone entityWhich Book to Choose as a Gift for the Book Giving Day? A Piece of Advice from Idram and IDBankAMIO BANK will start the leasing process in the immediate futureFast Bank has received a Mastercard membership license Two new sports channels in Ucom's uTV channel listA bunch of smiles in the city. "Artsakh" branch of AMIO BANK has been reopened A network ready for the transition to 5G and qualitatively new television. Ucom signed official agreements with Nokia and MediaKindHow to Celebrate Love Days? A Piece of Advice from Idram and IDBankVisa Travel card - your best friend of the road Ardshinbank announces agreement to acquire HSBC ArmeniaFastex to Provide up to 5 Million $FTN to the “Olympionic” Sports FoundationAMD 3,665,972 to Armenian Mothers. In February, Cancer Awareness Month, The Power of One Dram will be directed to the City of Smile Ambassadors accredited to Armenia, Galaxy Group and Ucom leaders spoke at the largest event of the European Business Association Idplus Digital Fuel Cards: Everyone Makes a Plus