Ереван, 19.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Աչքի են ընկնում գործընկեր և դաշնակից երկրների հետ հարաբերությունները փչացնելու յուրահատուկ տաղանդով. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Պետությունների անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը արտաքին քաղաքականությունն է, որի դերը հատկապես կարևորվում է հակամարտությունների սրման պարագայում։ Եվ այս իմաստով պետք է հաշվի առնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմի կրած պարտության պատճառներից մեկն էլ դիվանագիտական ձախողումն էր։ Խնդիրն այն է, որ, ինչպես ցույց է տալիս տարբեր հակամարտությունների դեպքում գրանցված փորձը, դիվանագիտական ակտիվ աշխատանքի և հմուտ ջանքերի արդյունքում հնարավոր էր կանխել և վատթարագույն դեպքում գոնե կանգնեցնել պատերազմը։

Ու պատահական չէ, որ միջազգային քաղաքականության մեջ գրանցվում են դեպքեր, երբ ռազմական հաղթանակը դիվանագիտական պարտության է վերածվում, սակայն մեր դեպքում առաջին հերթին պարտությունը դիվանագիտական էր, քանի որ հայկական կողմը չկարողացավ համապատասխան աշխատանք տանել իր դաշնակից և գործընկեր երկրների հետ և մեզ ձեռնտու միջազգային միջավայր ձևավորել։ Ընդհանուր առմամբ, Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանը ցույց տվեց, որ նա ոչ միայն համապատասխան գիտելիքներ չունի արտաքին քաղաքականության բնագավառից, այլև աչքի է ընկնում յուրահատուկ տաղանդով գործընկեր և դաշնակից երկրների հետ հարաբերությունները փչացնելու հարցում։ Հենց Փաշինյանի կառավարման ընթացքում է, որ հայռուսական հարաբերություններն աչքի ընկան անկայունության և անորոշության բարձր մակարդակով, իսկ Ռուսաստանի հետ մեր ռազմավարական դաշնակցային գործընկերությունը շատ հարցերում ուղղակի ձևական բնույթ ստացավ։

Իսկ հիմա, երբ պատերազմից հետո մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է ՌԴ-ի հետ փոխգործակցության խորացումը, Փաշինյանն առանց կշռադատելու այնպիսի հայտարարություններ է անում, որով ոչ միայն գրգռում է ռուսական կողմին, այլև մեր դաշնակիցները սկսում են քամահրանքով վերաբերվել Հայաստանին։ Եվ պատահական չէ, որ Իսկանդերի մասին Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը մեծ ռեզոնանս առաջացրեց ռուսական փորձագիտական և պաշտոնական շրջանակներում։ Մի՞թե Փաշինյանը չէր պատկերացնում, թե ինչպիսի նշանակություն ունի «Իսկանդերը» ռուսական կողմի անվտանգային քաղաքականության համար և դրա վերաբերյալ իր անհիմն հայտարարություններն ինչ արձագանքի կարող են արժանանալ։ Արտաքին քաղաքական իրավիճակի ոչ ճիշտ գնահատման արդյունքում է, որ այս ընթացքում Հայաստանը հասցրեց իր հարաբերությունները փչացնել նաև Չինաստանի հետ։ Անցած տարվա հունիսին Հայաստանը միացավ ԱՄՆ պետքարտուղարության մի նախաձեռնության, որը կոչվում է «Կրոնական ազատության միջազգային ալ յանս»։

Փորձագետների գնահատմամբ, այս ալ յանսի իրական նպատակը Չինաստանում ապրող ույղուրների հարցը բարձրացնելն ու չինական կողմի վրա ճնշում գործադրելն է։ Դրա հետ մեկտեղ, այդ կրոնական ալ յանսի գործունեությունն ավելի շատ Թուրքիային է ձեռնտու, քանի որ ույղուրների հարցն իրենց պանթուրքական ծրագրերում կարևոր տեղ է զբաղեցնում։ Հենց դա էր պատճառը, որ սկսեցին խոսակցություններ շրջանառվել այն մասին, թե չինական կողմը փոշմանել է, որ Հայաստանում նոր և մեծ տարածք զբաղեցնող դեսպանատուն է կառուցել, որպեսզի երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդի։ Վերջերս էլ Հայաստանում գրանցված Boeing 737 ինքնաթիռի թեման առաջ եկավ, որը անհասկանալի պատճառներով հայտնվել էր Թեհրանում այն դեպքում, երբ Միացյալ Նահանգների օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։

Դրանով, կարծես, Հայաստանը խցկվում է ԱՄՆ-Իրան հակասությունների դաշտ։ Եվ պատահական չէ, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հորդորել էր հստակեցնել Boeing 737-ի գտնվելու վայրը, քանի որ ինքնաթիռը Իրանին փոխանցելու դեպքում դրանում ներգրավվածները կարող են հայտնվել պատժամիջոցների տիրույթում։ Բացի այդ, Իրանի ու Վրաստանի հետ համապատասխան աշխատանք այդպես էլ չտարվեց, իսկ դրա փոխարեն Ադրբեջանն է սերտորեն գործակցում այդ երկրների հետ։ Իրանի պաշտոնական շրջանակներն այս օրերին հայտարարում են, որ Իրանը պատրաստ է մասնակցել Ադրբեջանի կողմից Արցախից գրաված տարածքների վերականգնմանը, այդ թվում՝ ներդրումներ կատարելու տեսքով։ Իսկ Վրաստանը, որի տարածքով պատերազմի ընթացքում Թուրքիան ազատորեն սպառազինություններ էր տեղափոխում Ադրբեջան, այնքան է կարևորում Ադրբեջանի հետ հարաբերությունները, որ նորընտիր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարում է, թե վարչապետի պաշտոնում իր առաջին այցը Ադրբեջան է կատարելու։

ՀՀ ղեկավարությունն ընդհանրապես չի կարողացել աշխատել նաև Մինսկի խմբի համանախագահների հետ, դրա արդյունքում է, որ թե՛ Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման պահին, թե՛ դրա ընթացքում և թե՛ պատերազմի ավարտից հետո, երբ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, թիրախավորում խաղաղ բնակչությանը և հրաժարվում է հայկական կողմին փոխանցել ռազմագերիներին, համանախագահներն այս առիթով լռում են կամ հստակ դիրքորոշում չեն ձևակերպում, որի միջոցով հնարավոր կլիներ ճնշում գործադրել և դատապարտել Ադրբեջանի գործողությունները։

Այսպես Հայաստանի արտաքին քաղաքական ձախողումների շարքը կարելի է երկար շարունակել, սակայն այս ամբողջը ցույց է տալիս, որ ներկայիս իշխանությունները, նախկինում եղածի վրա ավելացնելու փոխարեն, առկա դիվանագիտական նվաճումները ևս ջուրն են գցում և, մեծ հաշվով, Հայաստանի համար ուղղակի բեռ են դարձել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ларс из-за ремонта закрыт для большегрузов Страны G7 призвали Иран отказаться от поддержки палестинского движения ХАМАС Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Как Пашинян вводит в заблуждение: в Воскепаре говорит одно, в Беркабере – другоеВ Ереване открылась выставка «Академия ювелирного искусства» В Иране после прозвучавших взрывов ситуация стабильна: СМИ Иранские военные заявили, что не намерены отвечать на удар Израиля по Исфахану Четыре шахматистки Армении начинают выступления на индивидуальном ЧЕ по шахматам среди женщин Лавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзники Почему представитель МИД России распространяет и комментирует ложь?Отказ от карт «Мир» в первую очередь ударил по пенсионерамДействующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака КарапетянаNYT: целью удара Израиля по Ирану была авиабаза рядом с городом Исфахан В Ереване произошел наезд со смертельным исходом СМИ: города Ирана не подвергались атакам со стороны иностранного государства Госдеп: Членство Палестины в ООН преждевременное Опубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД Армении Глава Союза художников Армении: Мы будем защищать свои интересы Казахстан хочет транспортировать до 5 млн тонн в год казахстанской нефти по нефтепроводу Баку-Супса Генерал КСИР: Иран не использовал современные ракеты при ударе по Израилю Кадры вывода российских миротворцев и их техники из Карабаха Британия вводит уголовную ответственность за дипфейки эротического содержания Курсы валют в Армении Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак КарапетянКарта Amio Visa Signature. Когда возможности безграничны Армении выделяется незначительная сумма денег, которая преподносится режимом как огромная помощь.Президент Грузии наложила вето на закон об отмене квот для женщин на выборах Obesity: тренировки перед завтраком помогают быстрее худеть Маркедонов: для многих уход россиян будет восприниматься как поражение Захарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, бросит Ученые выяснили, как делали самые древние копья «Бавария» и «Реал» вышли в полуфинал Лиги чемпионов Пашинян испугался, или снова пытается отвлечь внимание жителей Тавуша?Избитому молодому человеку предъявлено новое обвинение: Пашинян идет во-банк, чтобы сохранить сплоченность своей командыПремьер Армении: Сейчас напряжение больше всего связано с общинами Киранц и Беркабер The Conversation: детские травмы могут вызвать патологическое накопительство Сократился экспорт из Армении в страны ЕАЭС и ЕС: анализ эксперта Необходимо увеличить помощь вынужденным переселенцам из Нагорного Карабаха и сократить ее Азербайджану: Брэд Шерман Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак КарапетянКешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries 24 апреля в Санкт-Петербурге состоится концерт, посвященный Дню памяти жертв Геноцида армян в Османской империи Истинное отношение граждан к «революционерам» Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Погода в Армении Сокровища истории: статуэтка XV-XIV вв. до н. э., обнаруженная в могильнике Лчашена была символом властиВ предварительном списке Всемирного наследия ЮНЕСКО может появиться еще один армянский памятник Кэмерон: Израиль решил ответить за воздушную атаку Ирана Индия заняла первое место в мире по численности населения Курсы валют в Армении ВТБ (Армения) выступил главным партнером фестиваля ARMMONO