Ереван, 20.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Սյունիքի դեմ հատուկ են աշխատում

ОБЩЕСТВО

Սյունիքում պետությունն անզիջում պայքար է սկսել հանցավորության դեմ: Բացահայտվում են պետական հողերի վարձակալման ապօրինի գործարքներ, Մեղրիի ճանապարհին թմրամիջոցներ են փնտրում, դպրոցներում են աուդիտ անում: Սյունիքը, որը երբեք հանցավորության մակարդակով առաջինը չի եղել, այսօր, եթե հետեւենք իրավապահներիին, թվում է, ամենաիրավախախտ մարզն է: Եվ դա սկսվեց այն պահից, երբ Սյունիքը «չընդունեց» Նիկոլ Փաշինյանին։

Փետրվարի 22-ին ոստիկանությունն ու ՔԿ-ն առանձնապես խոշոր չափերի՝ 4 կիլոգրամ 290 գրամ հերոին եւ 2 կիլոգրամ 100 գրամ ափիոն են գտել Ալվանք գյուղ-Շվանիձոր ճանապարհին: Երեկ հաղորդեցին․ «Բերման ենթարկվեց 4 անձ, որոնցից մեկը՝ օտարերկրյա քաղաքացի»։ Ալվանքը գյուղ է Մեղրի համայնքի կազմում: «Բայց դա մեր, տեղի օպերատիվ աշխատողներն են բռնել, իրենք կապ չունեն: Մեղրիի ոստիկանության ջանքերով է եղել»,- ասաց Մեղրիի իրավապահներից մեկը: Միայն «անտենաների» գործով 24 վարույթ է հարուցվել Սյունիքում:

Դատախազությունը հաղորդեց, որ հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում չարաշահումներ կան, վերաբերում են 23 համայնքի՝ Կապան, Քաջարան, Լեռնաձոր, Մեղրի, Ագարակ, Տաթեւ եւ այլն: Բոլոր համայնքների ներկա կամ նախկին ղեկավարների գործողություններում քննիչները պաշտոնեական լիազորությունների չարաշահման երեւույթներ են բացահայտել: Սխեման, ըստ քննիչների, սա է. համայնքապետերն իրենց մերձավորներին ձեւական մրցույթներով էժան տարածքներ են տվել, վերջիններս դրանք ավելի բարձր գներով հանձնել են օպերատոր ընկերություններին:

Տարբերությունը, ըստ դատախազության, յուրացվել է, համայնքներին պատճառվել է ընդհանուր 95.617.042 ՀՀ դրամի վնաս, որի մոտ կեսը վերականգնվել է: Համայնքների 10 ղեկավար ընդունել է մեղքը, փոխհատուցել վնասը, եւ նրանց նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց: Միայն Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքը՝ լիազորությունների չարաշահում, ծանր հետեւանքներով՝ 3,5 մլն դրամի վնաս համայնքային բյուջեին: 

«Ինձ էլ են առաջարկել՝ փոխհատուցեք համայնքի վնասը, փակենք՝ գնա: Բայց սա սկզբունքային հարց է: Մենք վճարելու խնդիր չունենք: Չեմ ուզի երեսով տալ, բայց մեր ընտանեկան բիզնեսից տարեկան մի քանի անգամ ենք այդքան գումարի համայնքին բարեգործություն անում: Ի՞նչ էր եղել որ: Կարող էինք այդ 3,5 մլն-ն էլ էդ ֆորմատով վճարեինք, կորած տեղ չէր: Բայց հարցը սկզբունքն է»,- ասաց քաղաքապետ Զաքարյանը: Նա պատմեց, որ նախկին քաղաքապետը մի քաղաքացու 16 հազարով տարածք էր տվել՝ վարձակալությամբ, հետո էլ իր համաձայնությունը տվել էր, որ այդ քաղաքացին արդեն 600 հազար դրամով տարածքը տա բջջային օպերատորներից մեկին: «Հետո, ես որ ընտրվեցի համայնքապետ, տեսա, որ էդ նույն տեղում տարածքի համար «Վիվան» եւ «Յուքոմը» ամիսը 300 հազար են վճարում, ես էլ բարձրացրեցի վճարը՝ հասցնելով 300 հազարի:

Իհարկե, ես կուզեի, որ 600 հազարը նա վճարեր համայնքին, բայց այդ օպերատորը սպառնաց, որ դատի կտա մեզ, ու նա կշահեր, քանի որ ահռելի գումարներով անտենա էր կառուցել ու պայմանագիր ուներ նախկին քաղաքապետի հետ: Հիմա ո՞րն էր կարեւոր՝ 16 հազարի տեղը 300 հազա՞ր մտցնել համայնքի բյուջե, թե՞ ոչինչ չստանալ, ու համայնքը դատարանում պարտվեր: Ես վարձավճարը դարձրեցի 300 հազար, ու հիմա ինձ մեղադրում են, թե ինչու 600 հազար չեմ դարձրել, այլ համաձայնել եմ, որ 300 հազար տան»,- ներկայացնում է քաղաքապետը: Ճի՞շտ է, որ համայնքներում ձեւական ցածր գնով տարածք տալու, հետո վերավարձակալելու ու տարբերությունը յուրացնելու սխեմա է գործել: «Այո, կան մարդիկ, որ արել են այդպես, իմ կոլեգաներն են, բայց, ինչպես ասում են՝ истина дороже»: 

Հնարավոր է՝ նմանատիպ սխեմաներ գործել են նաեւ այլ մարզերում, բայց Սյունիքի  հանդեպ հատուկ վերաբերմունք է: Ինչո՞ւ են այսքան սեւեռվել մարզի վրա: Սյունիքն ի սկզբանե ամենահականիկոլական մարզն էր: Դեռ պատերազմից առաջ այստեղ ընդվզում էր հասունանում: Կապանի, Մեղրիի, Քաջարանի, Գորիսի քաղաքապետերը քրեական հետապնդումների էին ենթարկվում: Պատերազմից հետո այս տրամադրություններն ավելի սրվեցին: Շուռնուխի, Որոտանի, Խնձորեսկի հատվածներում կորուստներից հետո սյունեցիք կորցրին անվտանգության զգացողությունը: Դեկտեմբերին Փաշինյանը ստիպված էր չեղարկել իր այցը Գորիս ու Կապան եւ կեսճանապարհից հետ դառնալ: Երբ Գորիս- Կապան ճանապարհը տեղ-տեղ դուրս եկավ հայկական ուժերի հսկողության տակից, մարդիկ սկսեցին խուսափել երթեւեկելուց: Հետո հայտնի դարձավ, որ ադրբեջանցիների հետ գաղտնի պայմանավորվածություն կա Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի մասում, ինչը դժգոհության նոր ալիք առաջացրեց: Հասկանալի է, որ Սյունիքից իշխանությունը վտանգ է զգում:

Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBankЛарс из-за ремонта закрыт для большегрузов Страны G7 призвали Иран отказаться от поддержки палестинского движения ХАМАС Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Как Пашинян вводит в заблуждение: в Воскепаре говорит одно, в Беркабере – другоеВ Ереване открылась выставка «Академия ювелирного искусства» В Иране после прозвучавших взрывов ситуация стабильна: СМИ Иранские военные заявили, что не намерены отвечать на удар Израиля по Исфахану Четыре шахматистки Армении начинают выступления на индивидуальном ЧЕ по шахматам среди женщин Лавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзники Почему представитель МИД России распространяет и комментирует ложь?Отказ от карт «Мир» в первую очередь ударил по пенсионерамДействующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака КарапетянаNYT: целью удара Израиля по Ирану была авиабаза рядом с городом Исфахан В Ереване произошел наезд со смертельным исходом СМИ: города Ирана не подвергались атакам со стороны иностранного государства Госдеп: Членство Палестины в ООН преждевременное Опубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД Армении Глава Союза художников Армении: Мы будем защищать свои интересы Казахстан хочет транспортировать до 5 млн тонн в год казахстанской нефти по нефтепроводу Баку-Супса Генерал КСИР: Иран не использовал современные ракеты при ударе по Израилю Кадры вывода российских миротворцев и их техники из Карабаха Британия вводит уголовную ответственность за дипфейки эротического содержания Курсы валют в Армении Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак КарапетянКарта Amio Visa Signature. Когда возможности безграничны Армении выделяется незначительная сумма денег, которая преподносится режимом как огромная помощь.Президент Грузии наложила вето на закон об отмене квот для женщин на выборах Obesity: тренировки перед завтраком помогают быстрее худеть Маркедонов: для многих уход россиян будет восприниматься как поражение Захарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, бросит Ученые выяснили, как делали самые древние копья «Бавария» и «Реал» вышли в полуфинал Лиги чемпионов Пашинян испугался, или снова пытается отвлечь внимание жителей Тавуша?Избитому молодому человеку предъявлено новое обвинение: Пашинян идет во-банк, чтобы сохранить сплоченность своей командыПремьер Армении: Сейчас напряжение больше всего связано с общинами Киранц и Беркабер The Conversation: детские травмы могут вызвать патологическое накопительство Сократился экспорт из Армении в страны ЕАЭС и ЕС: анализ эксперта Необходимо увеличить помощь вынужденным переселенцам из Нагорного Карабаха и сократить ее Азербайджану: Брэд Шерман Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак КарапетянКешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries 24 апреля в Санкт-Петербурге состоится концерт, посвященный Дню памяти жертв Геноцида армян в Османской империи Истинное отношение граждан к «революционерам» Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Погода в Армении Сокровища истории: статуэтка XV-XIV вв. до н. э., обнаруженная в могильнике Лчашена была символом властиВ предварительном списке Всемирного наследия ЮНЕСКО может появиться еще один армянский памятник Кэмерон: Израиль решил ответить за воздушную атаку Ирана Индия заняла первое место в мире по численности населения Курсы валют в Армении