Երևան, 21.Ապրիլ.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արմեն Սարգսյանը գնաց Էդմոն Մարուքյանի՝ երրորդ ճանապարհով

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, խաղալով երկակի խաղ, գնալով Էդմոն Մարուքյանի ճանապարհով, ՍԴ է ուղարկել ոչ թե ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի միջնորդության նախագիծը, այլ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Խոսքն օրենքի 40-րդ հոդվածի մասին է, որում շարադրված են պայմանագրային զինծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը: Հոդվածում թվարկված որեւէ կետի տակ չի մտնում Օնիկ Գասպարյանին ազատելու որոշումը՝ ո՛չ այլ պաշտոնի նշանակվելու, ո՛չ հաստիքների կրճատման, այդ թվում՝ ստորաբաժանման լուծարման պատճառով, ո՛չ ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու կամ կարգապահական տույժի եւ այլն: 

Բայց այս օրենքը 2018-ի հունիսի 11-ին փոփոխության է ենթարկվել, ավելացել է հետեւյալ կետը. «3. Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատումն իրականացվում է սույն օրենքի 35.1-ին հոդվածով բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակելու համար սահմանված կարգով: Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ»: Ահա, այս նենգ փոփոխության վրա հիմնվելով էլ՝ իշխանությունները որոշել են ազատել Օնիկ Գասպարյանին՝ միջնորդություն ուղարկելով Արմեն Սարգսյանին: Բայց նա, երկու անգամ չստորագրելով հրամանագիրը, փաստացի թույլ տվեց, որ Օնիկ Գասպարյանն օրենքի ուժով ազատվի պաշտոնից: Թեպետ՝ ԳՇ-ից երկար-բարակ իրավական վերլուծությամբ եկել էին եզրահանգման, որ Օնիկ Գասպարյանը դեռ ութ օր ԳՇ պետ է, մինչդեռ այսօր պետք է ազատված լիներ պաշտոնից:

Ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ գնացել էին Արմեն Սարգսյանի մոտ՝ համոզելու, որ բուն հրամանագիրն ուղարկի ՍԴ՝ վիճարկման, բայց նա այնքան է ձգել, որ ՍԴ դիմելու ժամկետը սպառվել է: Հիմա, ըստ տարբեր իրավաբանների, նախագահը եւս մեկ հնարավորություն ունի ՍԴ դիմելու՝ վիճարկելու այս անգամ ոչ թե վերոնշյալ օրենքի՝ 2017թ. նոյեմբերի 15-ին ընդունված տարբերակը, այլ արդեն 2018-ին փոփոխության ենթարկվածը: Ասում են՝ սա կարող է դեռ փրկել իրավիճակը, ասել է թե՝ Օնիկ Գասպարյանը դեռեւս կարող է մնալ իր պաշտոնին: Պարզ է, որ նախագահականի իրավաբանները շատ լավ հասկացել են, թե ինչ են անում, եւ օրենքի վիճարկումը հերթական մանիպուլյացիան է՝ Էդմոն Մարուքյանի երրորդ ճանապարհը, որը շատ հարազատ է նաեւ Արմեն Սարգսյանին։

Որոշվել է՝ ձեւականորեն հակադրվել Նիկոլ Փաշինյանին, սակայն այնպես անել, որ Գասպարյանին ազատելու նրա ծրագիրն իրականություն դառնա։ Իրավաբանների համայնքը հիմա վիճաբանում է՝ իրավունք ունի՞, արդյոք, նախագահը նորից դիմելու ՍԴ, հիմա էլ այս՝ օրենքի փոփոխված տարբերակը վիճարկելու հարցով, եւ դա օգուտ կտա՞, թե՞ ոչ: Ամեն դեպքում, այս իրավական թնջուկը լուծելիս շատերը հիշում են Սահմանադրության հեղինակ Հրայր Թովմասյանին ու ՀՀԿ-ական մյուս իրավաբաններին, քանզի կարծում են, որ նրանց երկնած օրենքներն ու Սահմանադրությունն այնքան խրթին են, որ որեւէ հարցով հստակություն չկա, որեւէ դրույթ միանշանակ չի լուծում առաջացած վեճը, տարընթերցումների, տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տալիս, որից օգտվում են առավել ճարպիկները, այս պարագայում՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները:

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը, սակայն, կարծում է, որ օրենքի հեղինակներն ինչ պետք է՝ նորմալ գրել են, պարզապես գործող իշխանություններն ուզում են օրենքի խախտմամբ ինչ-որ հարցեր լուծել, արդյունքում թնջուկ է առաջանում: Մասնավորապես, ըստ նրա, Սահմանադրությունն ու օրենքները չեն տալիս ԳՇ պետին ազատելու հնարավորություն, քանի որ Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասը բացառապես ԳՇ պետին նշանակելու լիազորություն է տալիս հանրապետության նախագահին, իսկ ազատելու հիմքեր չկան: Իսկ Սահմանադրությունը գերակա է օրենքների նկատմամբ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հիմնվել է ընդամենը օրենքի վրա՝ անտեսելով Սահմանադրությունը:

«Եվ այս 2018 թվականի փոփոխությունն էլ վկայում է այն մասին, որ օրենքը նախաձեռնողներն ու ընդունողները գիտակցել են, որ Սահմանադրությունը չի տալիս բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներին, մեր դեպքում՝ կոնկրետ Գլխավոր շտաբի պետին ազատելու հիմքեր, դրա համար էլ գնացել են այս փոփոխությանը: Առավել եւս անընդունելի է, որ փորձել են սահմանադրական լուծումները խեղաթյուրել օրենքով, մինչդեռ բացառապես օրենքները պետք է բխեն Սահմանադրությունից եւ ոչ՝ հակառակը»,- ասաց Գոհար Մելոյանը:

Հարցին՝ եթե, ամեն դեպքում, Արմեն Սարգսյանը որոշի դիմել ՍԴ՝ այս անգամ 2018-ին փոփոխված օրենքի հարցով, սա որեւէ բան կփոխի՞, նա ասաց. «Նախ, այս գործի քննությունը կարող է ամիսներ տեւել, երկրորդ, իմ գնահատմամբ, մենք այս պահին գտնվում ենք քաղաքական ճգնաժամի մեջ եւ սահմանադրական լուծումներից վերացարկված ենք: Մենք այս պահին ունենք պատային իրավիճակ, երբ լուծումն այլեւս քաղաքական դաշտում է»: Վերջում նաեւ հիշեցրեց, որ Արմեն Սարգսյանը, ցանկացած պարագայում, Սահմանադրություն է խախտել՝ բուն ազատման հրամանագիրը չստորագրելով կամ ՍԴ չուղարկելով:
 

Կարմիրբերետավորները հարձակվել ու դաժան ծեծի են ենթարկել պատերազմում վիրավորում ստացած քաղաքացուն53 օր գերության մեջ գտնված զինծառայողին Ռազմական ոստիկանությունը բռնել է. չի ցանկանում ծառայելԿառավարական առանձնատան մոտ վիճակը լարված է (տեսանյութ)Հայ ռազմագերիների վերադարձի հարցը քննարկվեց սուր ելույթներով. ԵԽԽՎ պատվիրակները պահանջում են խնդրի անհապաղ լուծում. Էդմոն ՄարուքյանՆիկո՛լ Փաշինյան, Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է. Արտակ Թովմասյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանի ծանրամարտի հավաքականին Այս «կինոյի» սցենարիստը հաշվարկել է Նիկոլի ծայրահեղ ոչ ադեկվատությունը. Սուրենյանց44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակը հավերժացնող հրաշափառ խաչքար կտեղադրվի. Արման Վարդանյան Ասեցի՝ չեմ ընդունում, դուռը փակեցի․ Շուռնուխցի կինը պատմում է Փաշինյանի անակնկալ այցի մասինՏեսանյութ. Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները. Մաս 9 (շարունակելի)Ի՞նչ գործ ունեին դիմակավորված իրավապահները Սյունիքի քաղաքներում. իրավապաշտպանՊուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում անդրադարձել է ԼՂ հակամարտությանըՇուռնուխցիները հայհոյանքներով ճանապարհեցին Փաշինյանի ավտոշարասյանը (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը կրկին բարձրացել է․ ԿԲ «Գալիս է մի պահ, երբ հոգնում ես ներել, խնդրել, համոզել, վիճել, երբ ավելի հեշտ է ամեն ինչ գրողի ծոցն ուղարկել». Դիանա ՏոռեսՕդային տագնապ և շչակի գործարկում՝ 5 մարզերում․ ԱԻՆ-ը ուսումնական վարժանքներ է անցկացրելԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Սյունիք այցը՝ Փաշինյանի աչքերով. Կառավարության հրապարակած կադրերը Եթե Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, Հայաստանը կարող է խոսել Նախիջևանի միջանցքի մասին․ Նիկոլ Փաշինյան ՌԴ ԱԳՆ է կանչվել ԱՄՆ դեսպանության ղեկավարի տեղակալը Հայաստանում տնտեսությունն արագ վերականգնվում է. Արայիկ Հարությունյան ««ՁԵՐ ՔԱՅԼ»-ն այլևս ավարտված է, պարո՛ն Փաշինյան». Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյանին Սյունիքում ուղեկցում է «Ալֆա» ջոկատըԱսադը Սիրիայում նախագահական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել Էրեբունիում 22-ամյա երիտասարդի են դանակահարել. ոստիկանություն Չավուշօղլուն՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականության մասին Նախագահ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշումներ նյութական վնաս կրած անձանց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում. «Վեոլիա Ջուր» Ասեցի՝ չեմ ընդունում, դուռը փակեցի․ Շուռնուխցի կինը պատմում է Փաշինյանի անակնկալ այցի մասին Աննա Հակոբյանը հրամայել է բռնել սյունեցիներին «Նիկոլ դավաճան». ինչպես կապանցիները դիմավորեցին Փաշինյանին ԱԱԾ պետն ու Ոստիկանապետը շտապում են Սյունիք. Նրանց հետ են նաև մեծ թվով հատուկջոկատայիններԱնձրև, ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ․ եղանակը՝ առաջիկա օրերին Ոստիկանության զորքե՞ր են բերվում Սյունիք. Ծղուկի հատվածում նկատելի են կապիտուլյանտին օգնության շտապող համալրումներ. Էլբակյան 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով․ ՊԵԿ Շոյգուն հայտնել է նոր դիվիզիայի կազմավորման մասին. Այն նույն շրջանում է, որում գտնվում է Հայաստանում տեղակայված ռուսական բազան Նիկոլ Փաշինյանի որոշմամբ երկու փոխնախարար է ազատվել պաշտոնից Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն այսօր դառնում է 95 տարեկան Պղինձը թանկանում է Նոր մանրամասներ՝ կնոջ դաժան սպանությունից. սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս ամուսինը ՔԿ-ն՝ զինծառայողի մահվան դեպքի մասին Կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը․ «Գազպրոմ Արմենիա» Գյումիրում տղամարդը ձերբակալվել է՝ իր կնոջը սպանելու կասկածանքով․ ՔԿ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1033 նոր դեպք. մահացել է 30 մարդ Փաշինյանը հեռացավ Ագարակից. անվտանգության աշխատակիցները շրջապատել էին նրա մեքենան Էրդողանը վերադասավորումներ է իրականացրել Թուրքիայի կառավարությունում Նավթի համաշխարհային գներն ընկնում են Լարված իրավիճակ Սյունիքում. քաղաքացին բարձրացավ Փաշինյանի անվտանգության մեքենայի վրա Բարսելոնա. Կարեն Խաչանովը լքել է պայքարը