Yerevan, 24.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արմեն Սարգսյանը գնաց Էդմոն Մարուքյանի՝ երրորդ ճանապարհով

POLITICS

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, խաղալով երկակի խաղ, գնալով Էդմոն Մարուքյանի ճանապարհով, ՍԴ է ուղարկել ոչ թե ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի միջնորդության նախագիծը, այլ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Խոսքն օրենքի 40-րդ հոդվածի մասին է, որում շարադրված են պայմանագրային զինծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը: Հոդվածում թվարկված որեւէ կետի տակ չի մտնում Օնիկ Գասպարյանին ազատելու որոշումը՝ ո՛չ այլ պաշտոնի նշանակվելու, ո՛չ հաստիքների կրճատման, այդ թվում՝ ստորաբաժանման լուծարման պատճառով, ո՛չ ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու կամ կարգապահական տույժի եւ այլն: 

Բայց այս օրենքը 2018-ի հունիսի 11-ին փոփոխության է ենթարկվել, ավելացել է հետեւյալ կետը. «3. Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատումն իրականացվում է սույն օրենքի 35.1-ին հոդվածով բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակելու համար սահմանված կարգով: Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ»: Ահա, այս նենգ փոփոխության վրա հիմնվելով էլ՝ իշխանությունները որոշել են ազատել Օնիկ Գասպարյանին՝ միջնորդություն ուղարկելով Արմեն Սարգսյանին: Բայց նա, երկու անգամ չստորագրելով հրամանագիրը, փաստացի թույլ տվեց, որ Օնիկ Գասպարյանն օրենքի ուժով ազատվի պաշտոնից: Թեպետ՝ ԳՇ-ից երկար-բարակ իրավական վերլուծությամբ եկել էին եզրահանգման, որ Օնիկ Գասպարյանը դեռ ութ օր ԳՇ պետ է, մինչդեռ այսօր պետք է ազատված լիներ պաշտոնից:

Ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ գնացել էին Արմեն Սարգսյանի մոտ՝ համոզելու, որ բուն հրամանագիրն ուղարկի ՍԴ՝ վիճարկման, բայց նա այնքան է ձգել, որ ՍԴ դիմելու ժամկետը սպառվել է: Հիմա, ըստ տարբեր իրավաբանների, նախագահը եւս մեկ հնարավորություն ունի ՍԴ դիմելու՝ վիճարկելու այս անգամ ոչ թե վերոնշյալ օրենքի՝ 2017թ. նոյեմբերի 15-ին ընդունված տարբերակը, այլ արդեն 2018-ին փոփոխության ենթարկվածը: Ասում են՝ սա կարող է դեռ փրկել իրավիճակը, ասել է թե՝ Օնիկ Գասպարյանը դեռեւս կարող է մնալ իր պաշտոնին: Պարզ է, որ նախագահականի իրավաբանները շատ լավ հասկացել են, թե ինչ են անում, եւ օրենքի վիճարկումը հերթական մանիպուլյացիան է՝ Էդմոն Մարուքյանի երրորդ ճանապարհը, որը շատ հարազատ է նաեւ Արմեն Սարգսյանին։

Որոշվել է՝ ձեւականորեն հակադրվել Նիկոլ Փաշինյանին, սակայն այնպես անել, որ Գասպարյանին ազատելու նրա ծրագիրն իրականություն դառնա։ Իրավաբանների համայնքը հիմա վիճաբանում է՝ իրավունք ունի՞, արդյոք, նախագահը նորից դիմելու ՍԴ, հիմա էլ այս՝ օրենքի փոփոխված տարբերակը վիճարկելու հարցով, եւ դա օգուտ կտա՞, թե՞ ոչ: Ամեն դեպքում, այս իրավական թնջուկը լուծելիս շատերը հիշում են Սահմանադրության հեղինակ Հրայր Թովմասյանին ու ՀՀԿ-ական մյուս իրավաբաններին, քանզի կարծում են, որ նրանց երկնած օրենքներն ու Սահմանադրությունն այնքան խրթին են, որ որեւէ հարցով հստակություն չկա, որեւէ դրույթ միանշանակ չի լուծում առաջացած վեճը, տարընթերցումների, տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տալիս, որից օգտվում են առավել ճարպիկները, այս պարագայում՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները:

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը, սակայն, կարծում է, որ օրենքի հեղինակներն ինչ պետք է՝ նորմալ գրել են, պարզապես գործող իշխանություններն ուզում են օրենքի խախտմամբ ինչ-որ հարցեր լուծել, արդյունքում թնջուկ է առաջանում: Մասնավորապես, ըստ նրա, Սահմանադրությունն ու օրենքները չեն տալիս ԳՇ պետին ազատելու հնարավորություն, քանի որ Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասը բացառապես ԳՇ պետին նշանակելու լիազորություն է տալիս հանրապետության նախագահին, իսկ ազատելու հիմքեր չկան: Իսկ Սահմանադրությունը գերակա է օրենքների նկատմամբ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հիմնվել է ընդամենը օրենքի վրա՝ անտեսելով Սահմանադրությունը:

«Եվ այս 2018 թվականի փոփոխությունն էլ վկայում է այն մասին, որ օրենքը նախաձեռնողներն ու ընդունողները գիտակցել են, որ Սահմանադրությունը չի տալիս բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներին, մեր դեպքում՝ կոնկրետ Գլխավոր շտաբի պետին ազատելու հիմքեր, դրա համար էլ գնացել են այս փոփոխությանը: Առավել եւս անընդունելի է, որ փորձել են սահմանադրական լուծումները խեղաթյուրել օրենքով, մինչդեռ բացառապես օրենքները պետք է բխեն Սահմանադրությունից եւ ոչ՝ հակառակը»,- ասաց Գոհար Մելոյանը:

Հարցին՝ եթե, ամեն դեպքում, Արմեն Սարգսյանը որոշի դիմել ՍԴ՝ այս անգամ 2018-ին փոփոխված օրենքի հարցով, սա որեւէ բան կփոխի՞, նա ասաց. «Նախ, այս գործի քննությունը կարող է ամիսներ տեւել, երկրորդ, իմ գնահատմամբ, մենք այս պահին գտնվում ենք քաղաքական ճգնաժամի մեջ եւ սահմանադրական լուծումներից վերացարկված ենք: Մենք այս պահին ունենք պատային իրավիճակ, երբ լուծումն այլեւս քաղաքական դաշտում է»: Վերջում նաեւ հիշեցրեց, որ Արմեն Սարգսյանը, ցանկացած պարագայում, Սահմանադրություն է խախտել՝ բուն ազատման հրամանագիրը չստորագրելով կամ ՍԴ չուղարկելով:
 

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package