Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ միայն Լեւոն Արոնյանը․ Տիգրանն էլ, Գաբին էլ են ուզում հեռանալ Հայաստանից

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հայաստանի շախմատի հավաքականի եւ շախմատային օլիմպիադայի եռակի չեմպիոն Լեւոն Արոնյանն օրեր առաջ մի հուզիչ տեքստ էր գրել՝ նկարագրելով, թե ինչ է կատարվում շախմատում 2018 թվականից հետո, եւ ափսոսանք էր հայտնել, որ հեռանում է Հայաստանից ու այլեւս հանդես չի գալու Հայաստանի դրոշի ներքո․ նա պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ մշտական բնակության։ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը հայտնել էր, թե տեղյակ չէ՝ կառավարությունը փոխանցե՞լ է խոստացված 133 հազար 200 դոլարը, որը վարչապետը խոստացել էր տրամադրել Արոնյանի համար գերհզոր համակարգչի ձեռքբերման եւ անձնական մարզչի ֆինանսավորման համար, որպեսզի նա պատրաստվի աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջիկա մրցաշարին։ Հիշեցնենք, որ այս գումարի չտրամադրելն էր նաեւ դարձել Արոնյանի նեղանալու պատճառներից մեկը։ Մենք զրուցեցինք Շախմատի ֆեդերացիայի վարչության անդամ Հովիկ Խալիկյանի հետ, ում աշակերտն է եղել Լեւոն Արոնյանը։

 - Սմբատ Լպուտյանը հայտնել էր, որ առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա։

- Չգիտեմ, բայց Լեւոն Արոնյանը քաղաքական գործիչ չէ, ինքը շախմատիստ է, մեր լավ շախմատիստն է, իմ աշակերտն է եղել։

- Այնուամենայնիվ, այդ թանկարժեք գերհզոր համակարգչի եւ մնացած տողերի համար գումար փոխանցվե՞լ է։

- Որքան տեղյակ եմ՝ այս կառավարությունը գումար տվել է։ 
Ասեմ, որ նախորդ կառավարությունը շատ ավելի շատ գումարներ էր տալիս, լկստվացնում էր։ Բնական է, որ էս կառավարությունը, որ չի տալիս (այնքան, ինչքան նախկինում)․․․․ թեեւ ասեմ, որ ինքն արժանի էր էդ ամեն գումարներին, որովհետեւ հայրենիքի համար են էդքան գործ անում։ Բայց այդ ամենը, կոմպյուտեր-բան, հիմնական պատճառը չեն, որ գնացել է։ Չեմ ուզենա, որ Արոնյանի նման շախմատիստը նսեմացվի, ասեն՝ կոմպյուտեր չեն տվել, գնում ա։ Արոնյանը լուրջ տղա է, հարենասեր տղա է, ու դա չէ պատճառը, որ ինքը Հայաստանից գնում է։
 Ի դեպ, ես իմ աջ ձեռքով եմ տվել կաշառքը՝ Արոնյանին հայ սարքել․․․ ե՛ւ Արոնյանին, ե՛ւ Գարրի Կասպարովին։

- Իսկ ի՞նչն է հեռանալու պատճառը։ 

- Մթնոլորտը։ Շախմատի ֆեդերացիայի մթնոլորտը բարդակ է։ Ասեմ նաեւ, որ ֆեդերացիայում կա մի ընդդիմություն, դա ես եմ՝ որ իմ ստեղծած շախմատի համակարգը քանդեցին։ Էդ թիմը, որ էդքան չեմպիոններ տվեց, դա իմ թիմն է, իմ դպրոցի, շախմատի օլիմպիական հերթափոխի դպրոցի թիմն է։ Իմ անձնական աշակերտներն են, իմ քափուքրտինքն է։ Հետո տվեցինք Սերժին, ինքը քաղաքականացրեց, ասին՝ երկրի նախագահ է, թող քաղաքականացնի, բայց ես բազմիցս Սերժին ասել եմ, որ շախմատի հերն անիծում եք, այդ թվում՝ շախմատը դպրոցներ մտցնելով։ 

- Այսինքն՝ Դուք ընդդիմություն եք եղել թե՛ Սերժ Սարգսյանի ժամանակ, թե՛ նորերի՞։

- Չէ, նորերի հետ առանձնակի բան չեմ ունեցել։ Բայց նորերը, որ եկել են, Շախմատի ֆեդերացիա հլը չեն հասցրել մուտք գործել, էլի։ Փորձեցին ինչ-որ քայլեր անել, ինչ-որ լուծումներ տալ, դիմադրության արժանացան էն… սպորտն ո՞վ էր ղեկավարում, Արայիկ Հարությունյանի կողմից։ Մենք լավ ծրագիր էինք արել՝ շախմատը վերակենդանացնելու՝ Մխիթար Հայրապետյանի հետ։ Դե, ուժերը Մխիթարի չպատեցին։ Բան չունեմ ասելու, Արայիկի վրա չկարեցավ։ Շախմատի մթնոլորտը դարձավ տենց կեղտոտ մթնոլորտ։ Մյուսներն էլ․․․ հո մենակ Արոնյանը չէ, Տիգրանն էլ ուզում է գնա, Գաբին էլ։ Սաղ էլ կթողնեն կգնան։

- Բա այդպես ո՞նց կլինի։ Չէ՞ որ Հայաստանը եղել է շախմատային գերտերություն։

- Հայաստանն այլեւս շախմատի գերտերություն չէ ու չի կարա լինի, որովհետեւ Լպուտյանի գլխավորած շախմատը շախմատը տարավ կործանման։ Էսօր շախմատի համար մեկ տոռմուզը Սմբատն ա՝ իր քաղաքականությամբ ավերեց շախմատը, քաշվեց մի կողմ։ 

- Ի՞նչ արեց կոնկրետ։ Ինչո՞վ, շարունակելով շախմատը քաղաքականացնելու Սարգսյանի գի՞ծը։

- Չէ, չէ, Սարգսյանը շախմատի հետ․․․ էնքանով, որքանով որ փող էր տալիս։ Ուղղակի Լպուտյանի խելքին ընկավ, տենց վարի տվեցին։

- Ի՞նչ արեց Լպուտյանը։

- Կազմակերպչական բաներով շատ քանդեց։ Հետո շատ կեղտոտ մթնոլորտ դարձավ շախմատում։ Դա մի քիչ էլ հնուց եկող էր։ Երբ ժամանակին Արոնյան Լյովիկին ինքը քշեց Հայաստանից, երբ Հայաստանի հավաքականում ջահելների ճամփեքն էին փակում։ Դե, չէին հասկանում՝ շախմատը ոնց պետք է զարգացնեն, բան․․․ ցեմենտի գործարանի նման զարգացնում էին։

- Իսկ Մխիթար Հայրապետյանն ի՞նչ էր ուզում անել ֆեդերացիայում։

- Մխիթարի անձը հարգելով հանդերձ, Ձեզ ասեմ՝ իր ուժերը չէին պատի անել էն բարեփոխումները, ինչ որ կարար աներ երկրի նախագահը։ Այսինքն՝ շախմատիստները լկստված էին, իրենք սովոր էին՝ երկրի նախագահը 10-15 տարի ուշադրություն է դարձրել։ Ինչ փողեր պետք է եղել, տվել է, ում պետք է՝ ասել, նվեր, բան, Մխիթարն էս հնարավորությունները չունի։ Ավելին, ինքն իր թիմի մեջ հակառակորդներ ունի։ Արայիկն իրեն թշնամություն էր անում։ Մխիթարը շատ լավ բաներ էր ուզում անել։

- Օրինակ։

- Ինքն արդեն շատ լավ բան արել ա, քաղաքի շախմատի բոլոր դպրոցները, որ էսօր գործում են, 8, 9, 10 դպրոց կա, ու ստանում են ամենաբարձր աշխատավարձը, ու շախմատիստներն էսօր կարողանում են էս պայմաններում դիմակայել, դա Մխիթարի շնորհքով է։ Ինչ-որ բաներ անում էր ու շախմատ մտնելով՝ նորմալ բաներ պլանավորել էր։ Ես էլ էի անում, որ մուտքն ընդունելի լինի ֆեդերացիայի էն կողմի համար, որոնք միանգամից չէին կարողանում երես թեքել Սերժից։ Շախմատի ֆեդերացիան էսօր համալրված է Սերժի կողմնակիցներով, քաղաքի ֆեդերացիան՝ Մխիթարի կողմնակիցներով, ու համարյա իրար հետ չեն խոսում։ Ֆեդերացիայի նիստերին չեն մասնակցում, քննարկումներին չեն մասնակցում։

- Բայց ինչո՞ւ է Մխիթարը փորձագետներ հրավիրել, որոնք ասել են, որ «Լեւոն Արոնյանն այլեւս պոտենցիալ չունի»։ Ու այս «դատավճռից» անմիջապես հետո Ստավանգերի հեղինակավոր մրցաշարին նա պարտության մատնեց ե՛ւ աշխարհի չեմպիոնին, ե՛ւ աշխարհի թիվ երկու խաղացողին:

- Արոնյանի պետենցիալն իր ռեյտինգն է․ արդեն 20 տարի է՝ լավագույն տասնյակում է։ Էլ ի՞նչ պոտենցիալ ստուգել։ Ես չեմ կարծում, որ Մխիթարը տենց բան ասած լիներ։ Եթե ինքն ասել է․․․ ուրեմն ո՞ր մի դեբիլն է ասել։ Մի անգամ նման հիմարություն արել էր Լպուտյանը, մենք մամուլով բան արեցինք։ Արոնյանին Թիֆլիս գնալուց առաջ ասել էր՝ չես կարա խաղաս, ես էլ մամուլով հրապարակեցի․ «Արի, ավելի լավ է՝ մարզչական աշխատանքով զբաղվի»։ Դրանից հետո Արոնյանն աշխարհի գավաթ կրեց։ Դրանք լրիվ սուբյեկտիվ կարծիքներ են։

-  Խանդո՞ւմ էր Լպուտյանն Արոնյանին։

- Խանդելը… տենց հասկացություն չկա, որովհետեւ Լպուտյանն իր խաղամակարդակով շատ հեռու է Արոնյանից։ Ժամանակին Լպուտյանն Արոնյանին հեռացրել ա Հայաստանի շախմատի թիմից, դրա մասին անդրադարձ եղել է։

- Այնուամենայնիվ, ինչո՞ւ է, ըստ Ձեզ, գնում Արոնյանը, որովհետեւ իրեն Հայաստանում չե՞ն գնահատում։

- Չի կարելի այդպես ասել։ Ինքը լավ մարդ է։ Դա պատրվակ է, որ, իբր, իշխանություններից նեղացած է, որովհետեւ, եթե իշխանություններից նեղացած գնար, ինքը դրոշը չէր փոխի։ Ինքը ֆեդերացիայի ֆլագն էլ է փոխում, ինքն ԱՄՆ-ից է հանդես գալիս։ Ռոնալդոն որ գալիս է, խաղում է Պորտուգալիայում, ինքն այդ երկրի դրոշի տակ է, չէ՞, հանդես գալիս։ Ինքն էլ կարար դրոշը չփոխեր։ Արոնյան Լեւոնի գնալը կոմպլեքս երեւույթ է։ Տհաճ է ֆեդերացիան, որովհետեւ թուլացել է, չկա էլ նախկին ֆեդերացիան։

- Ասում եք՝ Մխիթարը չէր կարող, սահմանափակ հնարավորություններ ուներ, նորեկ էր ֆեդերացիայում։ Իսկ ինչո՞ւ եկավ, ամեն տեղ ջահելները, նորեկները եկան ու ամեն տեղ ավերեցին։ Թող չգար։

- Նույն հարցը կարայիք տայիք՝ ինչի՞ Սերժ Սարգսյանը մտավ Շախմատի ֆեդերացիա, թող չգար։

- Բայց հայտնի շախմատիստ չէ՞ր։

- Սերժ Սարգսյանը երբեք հայտնի շախմատիստ չի եղել։ Իր մտածելակերպը շախմատային կար, ինքը, համենայնդեպս, ավելի շատ է սիրում շախմատ խաղալ, քան Բոտվիննիկը։ Սիրում ա, բայց իրեն բերեցինք շախմատ ոչ թե նրա համար, որ շախմատ է սիրում, այլ նրա համար, որ ինքը կարա ֆինանսավորի, խնդիրներ լուծի։

Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ)