Չինաստանը որոշել է բարձրացնել կենսաթոշակային տարիքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանը որոշել է բարձրացնել կենսաթոշակային տարիքը: Այս մասին հայտարարել է երկրի պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը, հաղորդում է Ինտերֆաքսը:
«Նորմատիվ կենսաթոշակային տարիքը կբարձրանա աստիճանաբար՝ ծերության հիմնական կենսաթոշակային ապահովագրության ապահովմամբ»,-ասել է նա:
Նա նշել է, որ կառավարությունը մտադիր է աշխատել ծնելիության ադեկվատ մակարդակի հասնելու ուղղությամբ:
Չինաստանում ավելի վաղ իրականացվող քաղաքականությունը, որն է՝ մեկ երեխա մեկ ընտանիքում, հանգեցրել է բնակչության բնական ծերացման: Փորձագետների գնահատմամբ՝ մինչեւ 2035 թվականը Չինաստանում երկու աշխատողներ կպահեն մեկ կենսաթոշակառուի, իսկ մինչեւ 2050-ը բնակչության մոտ 35 տոկոսը կկազմեն կենսաթոշակային տարիքի մարդիկ: Այսօր Չինաստանում տղամարդիկ իրավունք ունեն կենսաթոշակի գնալ 60 տարեկանը լրանալուց հետո, իսկ կանայք՝ 55 տարեկանը: