Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինքնությունը չպարզված զոհվածների մասունքները կամփոփվեն «Եղբայրական գերեզմանում»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Yerevan.Today-ը գրում է.

«Զոհված զինծառայողների աճյունների փորձաքննության գործընթացն արագացնելու համար  ԴՆԹ 2-րդ հետազոտման սարքը գնելուց հետո Կառավարությունը հաջորդ «փառահեղ» միտքն է հղացել:

Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ Կառավարության ներսում այս օրերին քնննարկվում է անճանաչելի դարձած զինծառայողների մարմինները մեկ ընդհանուր եղբայրական գերեզմանում ամփոփելու գաղափարը: Ավելին, առաջարկվել է այդպիսով փակել նաև անհետ կորած զինծառայողների թեման:

Դաժան գաղափարի հեղինակը, ինչպես միշտ, քայլականների մեջ «ամենակրեատիվը» համարվող Արսեն Թորոսյանն է, ով, ի դեպ, գլխավորում է Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի կառուցման համար ստեղծված աշխատանքային խումբը: Արդյո՞ք հենց այդ հուշահամալիրի ստեղծմամբ էլ Փաշինյանը կկոմպենսացնի անհետ կորածների համար ապարդյուն գործադրվող ջանքերի թեման, դժվար է կռահել:

Փաստն այն է, որ ուշացումով սկսված աճյունների որոնումները դադարեցվել էին երկար ժամանակ Ալիևի հրահանգով, զուգահեռաբար Կառավարությունը այդպես էլ հրաժարվում է հրապարակել անհետ կորածների թիվը և գերեվարված զինծառայողներ թիվ:

ՀՀ Կառավարությունը 4 ամիս շարունակ մեզանից գաղտնի է պահում մեր հայրենակիցների մասին այս հույժ կարևոր երկու տվյալները՝ իրականությունը թաքցնելով «պետական գաղտնիք» հոդվածի տակ, չնայած ՄԻՊ-ը և սահմանադրագետները հիմնավորված փաստարկներով պնդում են, որ Փաշինյանը դրա իրավունքը չունի:

Եվ ահա «Եղբայրական գերեզմանի» ստեղծման գաղափարով չի բացառվում, որ իշխանությունները փորձեն անհետ կորածների ընտանիքների բերանները փակել վերջնականապես: Սա մի կողմից կթեթևացնի Փաշինյանի բեռը, մյուս կողմից, միջոց կդառնա դաշնակցի դռանը քիչ ծնկելու և Ալիևից քիչ պահանջներ ներկայացնելու համար․ չէ՞ որ Ալիևը քանիցս հայտարարել էր, որ բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայստան, իսկ մնացածը կդատապարտվեն քրեական հանցանքի համար: 

Հաջորդ ուշագրավ տեղեկատվությունն այն է, որ անհետ կորածների հարազատների հետ Կառավարությունում կայացած վերջին հանդիպումներին Նիկոլ Փաշինյանը զգուշորեն ակնարկել է «Եղբայրական գերեզմանի» թեման: Հանդիպումներից մեկի ժամանակ, պարզվում է, գաղափարը հնչեցրել է  հենց ինքն անձամբ և ստուգողական կրակոցի համար սկզբում ժխտել է, թե բա՝ չկա նման բան: Հավանաբար, սա արվել է, որպեսզի զգայուն թեմայի վերաբերյալ ընտանիքների տրամադրությունները շոշափվի։ Բայց ահա հաջորդիվ հանդիպումներում և քայլականների հետ այդ ընտանիքների շփումներում, ասում են, թեման բացեիբաց է քննարկվում։ Ուստի չի բացառվում, որ շահառու ընտանիքներին արդեն  իսկ պատրաստում են Եղբայրական գերեզմանով փարատվելու տարբերակին:

Կառավարության լրատվականից մեր հարցադրմանն ի պատասխան հաստատեցին, որ այդպիսի թեմա քննարկվել է հանդիպումների ժամանակ և վարչապետը հերքել է թեման․ այդուհանդերձ, հնարավո՞ր է նոր զարգացումներ են եղել, այս հարցադրմանը խոստացան լրացուցիչ պատասխանել ավելի ուշ:

Yerevan.Today-ը դիմեց նաև Առողջապահության նախարարություն՝ պարզելու՝ քանի՞ զինծառայողի դեպքում հնարավոր չի եղել ԴՆԹ անալիզներով պարզել նրա ինքնությունը, ի՞նչ գործընթաց է հետևել այդ մարմինները կամ մասունքները չիդենտիֆիկացնելու դեպքերին, որտե՞ղ են պահվում անճանաչելի մնացած զինծառայողների աճյունները կամ մասունքները: Մեր հարցադրումներին նախարարությունը չցանկացավ բանավոր պատասխանել, գրավոր հարցում պահանջեց, ենթադրաբար՝ պատասխանատվությունից խուսափելու և փոխարենը Կառավարության համապատասխան սենյակներից դրանց պատասխանները հավաքագրելու համար»:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում

Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ