Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Եթե բնակչության մեծ մասն արդեն վարակվել է, ալիքային բռնկումներ դժվար թե ունենանք»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում, ըստ առողջապահության նախարարության տվյալների, կորոնավիրուսի վարակման դեպքերի աճ է գրանցվում: Զուգահեռ՝ ոլորտի պատասխանատուները նշել են պարտադիր դիմակ կրելու ռեժիմին անցնելու անհրաժեշտության մասին: Կան նաև դիտարկումներ հնարավոր նոր սահմանափակումների անցնելու մասին, ինչի անթույլատրելիության մասին մի շարք տնտեսվարողներ արդեն իրենց դժգոհությունն են հայտնել: Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը «Փաստի» հետ զրույցում խոսել է մեր երկրում առկա համաճարակաբանական իրավիճակից, անդրադարձել նաև նշված հայտարարություններին:

«Առհասարակ, յուրաքանչյուր երկիր համաճարակի զարգացման իր տեմպերն ու առանձնահատկություններն ունի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ժամանակին հակահամաճարակային ինչպիսի միջոցառումներ են իրականացվել: Մասնավորապես, որքան համաճարակի տարածումը ժամանակին շատ է զսպվել, այնքան հիմա կարող է համաճարակի զարգացման մի քիչ ավելի շատ հնարավորություն լինի: Այսինքն, համաճարակի զարգացումը կարող է լինել այն դեպքում, եթե դու ունես չվարակված բնակչության որոշակի քանակ: Մարդիկ, որոնք վարակվում են, դեռ հստակ չէ որքան, բայց որոշակի ժամկետով իմունիտետ են ձեռք բերում:

Հետևաբար, օրինակ՝ արդեն 30 տոկոս վարակված բնակչություն ունեցող երկիրը չի կարող ունենալ նույն տեմպերը, ինչն, օրինակ՝ 50-60 տոկոս վարակված բնակչություն ունեցող երկիրը: Այսինքն, ավելի մեծ ինտենսիվությամբ ալիքների հավանականությունն ավելի բարձր է այն դեպքում, երբ բնակչության քիչ տոկոսն է վարակվել»,- ասաց մասնագետը: Վերջինիս խոսքով, մեր երկրում, սակայն, մինչ օրս նշված առումով ոչ մի հետազոտություն չի իրականացվել:

«Տարբեր գնահատականներ են տրվում: Ամեն դեպքում, մենք վարակվածների բավականին մեծ տոկոս ունենք: Ես մի քիչ թերահավատորեն եմ մոտենում այն կանխատեսմանը, թե մենք կարող ենք ունենալ համաճարակի տարածման այնպիսի ինտենսիվության, ինչպիսին նախորդ տարվա ամռանը կամ աշնանն առկա իրավիճակն էր: Եթե բնակչության մեծ մասն արդեն վարակվել է, ալիքային բռնկումներ ու ակտիվություն դժվար թե ունենանք: Եթե կոնկրետ կորոնավիրուսի դեպքում վարակվածների ցուցանիշը մոտ է 50-60 տոկոսի, արդեն ունենալու ենք ստաբիլ ու թեթև գործընթաց, ինչպես բոլոր ինֆեկցիոն շնչառական հիվանդությունների ու սուր շնչառականների դեպքում. մի քիչ ակտիվ, մի քիչ պասիվ իրավիճակներ կլինեն, բայց մեծ ալիքներ չեն լինելու»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է պարտադիր դիմակ կրելու ու հնարավոր սահմանափակումների թեման առաջ մղելուն՝ Է. Հովհաննիսյանը նշեց. «Կրկին մանիպուլ յացիաներ են արվում: Ավելի վաղ կառավարության նիստերից մեկի ժամանակ Արսեն Թորոսյանն ասաց՝ տեսեք, մենք միջոցառումներ ենք իրականացրել, դրա համար էլ ամռանն ու աշնանը հաջողություններ ենք ունեցել: Այն, որ ուժեղ բռնկումները պետք է նվազման գնան, համաճարակաբանական գործընթացի կանոն է: Այսինքն, և՛ ամռանը, և՛ աշնանն ալիքներն աճել ու նվազել են ինքնուրույն՝ ենթարկվելով համաճարակաբանական գործընթացի կանոններին: Այս գործընթացը բացարձակ կապված չի եղել դիմակային ռեժիմի հետ: Հիշենք նաև, որ պատերազմի ժամանակ ոչ ոք չէր մտածում դիմակ կրելու ու կանոններ պահպանելու մասին, բայց վարակի բռնկման մեծ ալիք ու նվազում եղավ:

Իհարկե, որոշ տեղերում դիմակ կրելը կարևոր է, կարող է նվազեցնել վարակման վտանգը, բայց բազմիցս ենք ասել, որ դիմակ կրելը պետք է ընդհանուր միջոցառումների մի մասնիկը լինի, ու այն ամենաարդյունավետն ու կարևորը չէ: Կանխարգելիչ բազմաթիվ այլ միջոցառումներ կան, որոնք շատ ավելի արդյունավետ են, բայց մեզ մոտ չեն իրականացվել, չեն էլ իրականացվելու: Այդ առումով արդեն խորհուրդ տալու իմաստ էլ չկա: Ամռանը հույս ունեինք, որ կլսեն խորհուրդները, ինչ-որ կերպ կօգտագործեն, բայց, ցավոք, ունեցանք այն, ինչ ունեցանք»:

Անդրադառնալով հնարավոր սահմանափակումների հիմքում հատկապես քաղաքական ենթատեքստ տեսնելու մտահոգություններին՝ համաճարակաբանը շեշտեց. «Փորձը ցույց տվեց, որ այս չինովնիկների հետ կապված ոչինչ չի կարելի բացառել: Նրանցից ամեն ինչ սպասելի է: Վերջին մեկ տարվա բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ որոշումների մեծ մասը մասնագիտական հիմնավորումներ չունեն կամ այդ հիմնավորումները թերի են: Հետևաբար, այլ դրդապատճառները չի կարելի բացառել: Միգուցե իսկապես համաճարակաբանական գործընթացի որոշակի ակտիվացում կա, բայց որ արդեն վստահություն չկա, միանշանակ է: Սա է պատճառը, որ բոլորն արդեն հնարավոր որոշումների մեջ այլ ենթատեքստեր են տեսնում»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении