Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի սուբ­յեկտ­նե­րի ցան­կում կնե­րա­ռեն աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րին և երկ­րա­պահ կա­մա­վո­րա­կա­նի կար­գա­վի­ճակ ունե­ցող ան­ձանց. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

Քննչական կոմիտեն առաջարկում է լրացումներ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում և «Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրենքում։ Նախագծով առաջարկվող Քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 5-րդ մասում լրացում կատարելու դեպքում հանցագործությունների սուբյեկտների ցանկում կներառեն աշխարհազորայիններին և երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձանց, որով կկարգավորվի վերջիններիս կողմից Հայաստանի Հանրապետության սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի զինված պաշտպանություն կամ մարտական գործողությունների ժամանակ կատարված հանցագործության համար պատասխանատվության ենթարկելու հարցը:

Միաժամանակ, առաջարկվում է կարգավորում անել նաև «Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրենքում, որտեղ կսահմանվի, որ աշխարհազորայինները ևս, ինչպես դա կարգավորված է երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձանց դեպքում, ներառվեն զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց ցանկում: Նշվում է, որ 2020թ.-ի հոկտեմբերի 28-ին ԱԺ-ն ընդունել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-466-Ն օրենքը, որով օրենսդրությամբ առաջին անգամ ամրագրվեց «աշխարհազոր» եզրույթը:

Օրենքի ընդունումը պայմանավորված էր նրանով, որ ՀՀ պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում էր ոչ լրիվ ծավալով, այն չուներ համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ, առավել ևս Հայաստանի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում։ Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց էր տվել, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող էր տեղափոխվել երկրի տարածքի խորքը` դիվերսիոն, ահաբեկչական, հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ:

Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտություն էր առաջացել ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ` աշխարհազոր, որոնք պատերազմի ժամանակ ի զորու կլինեն հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանել երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները: Այնուհետև «Պաշտպանության մասին» օրենքում սահմանվեցին աշխարհազորի հասկացությունը, նպատակները, կառուցվածքը, ձևավորման կարգը, խաղաղ և պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության և կիրառման, ենթակայության և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

Նշվում է, որ պաշտպանության նախարարությունը, աշխարհազորի վերաբերյալ դրույթները սահմանելիս օրենքում հստակ ամրագրել է աշխարհազորայինի և զինծառայողի կարգավիճակների տարբերությունը: Օրինակ՝ օրենքում հստակ սահմանվել է, որ աշխարհազորը ՀՀ պաշտպանությունն իրականացնում է կամավորական հիմունքներով, իսկ զինծառայողների համար այն պարտականություն է: Սակայն սա չի նշանակում, որ աշխարհազորայինները պատերազմի ժամանակ կամ մարտական գործողությունների ընթացքում առաջադրանքներ կատարելիս չեն իրականացնում զինծառայողներին առնչվող գործառույթներ:

Այսինքն աշխարհազորայինները կարող են հանդիսանալ զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտներ: Ավելին, նման մոտեցումը վերաբերելի է նաև երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձանց: ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտների շրջանակը, որի համաձայն՝ այդ գլխում նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտներն են ՀՀ զինված ուժերում, ՀՀ այլ զորքերում զորակոչի հիման վրա կամ պայմանագրով զինվորական ծառայության անցնող անձինք, ինչպես նաև ռազմական հավաքներ անցնելու ժամանակ` զինապարտները:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

В Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек