Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սպորտհոկեր. էքստրեմալ սպորտաձև՝ «թելի կոճով». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայումս առկա է էքստրեմալ սպորտաձևերի հսկայական քանակություն, բայց, չնայած դրան, ժամանակակից աշխարհում երբեմն ի հայտ են գալիս զարմանահրաշ այնպիսի նոր գաղափարներ, որոնցով կարելի է ինչպես զվարճացնել, այնպես էլ հաճույք պատճառել հանդիսատեսին: Սպորտհոկերը հատուկ աթոռ կամ աթոռակ է, որն օգտագործվում է նույն անունը ստացած նոր մարզաձևում: Ըստ ձևի, աթոռակը նման է հիմնականում թել ի՝ վառ գույներով ներկված հսկայական թմբկագլանի (մանրակ, կոճ): Այն պատրաստվում է պլաստմասայից, բայց առավելագույն հարմարավետության համար ունենում է ռետինե եզրեր: Նման թմբկագլանը օգտագործվում է Sporthocker անվանումը ստացած հատուկ սպորտաձևում, որով սիրում են զբաղվել էքստրեմալ սպորտաձևերի սիրահարները, իսկ իմաստը թմբկագլանի միջոցով տարատեսակ հնարքներ կատարելն է:

Սպորտհոկեր խաղագործիքը բազմաֆունկցիոնալ է, ինչը թույլ է տալիս սպորտհոկերիստներին իրականացնել ցանկացած տեսակի աներևակայելի հնարքներ՝ տուրք տալով երևակայությանը: Օգտագործելով այդ աթոռակը՝ նրանք տարբեր բարդությունների և մակարդակների խիստ դիտարժան հնարքներ են իրականացնում: Այնուամենայնիվ, այդ սպորտաձևում կա մեկ կանոն. յուրաքանչյուր հնարք կամ հնարքների շարք սկսվում և ավարտվում է ելակետային դիրքով, իսկ դա այն դիրքն է, երբ մարզիկը նստում է սպորտհոկերի վրա: Այս էքստրեմալ աթոռակը ստեղծվել է 2007 թվականին Գերմանիայում «Salzig Sporthocker» ընկերության կողմից:

Այս ընկերության պրոֆիլը տարատեսակ հանգստի ձևերի համար նախատեսված ապրանքների արտադրությունն է: Սպորտհոկերը այդ տարի ISPO ցուցահանդեսում ճանաչվել է որպես տարվա լավագույն մարզական գյուտ: Ներկայումս սքեյթբորդինգի հետ հավասար սպորտհոկերը հավակնում է դառնալ փողոցային ամենատարածված սպորտաձևերից մեկը: Դժվար է վստահորեն ասել, թե ինչ ապագա է սպասում այդ սպորտաձևին, հնարավոր է, որ այն ժամանակին համընթաց հանրաճանաչություն ստանա, հնարավոր է՝ ոչ, բայց փաստը մնում է փաստ, որ ներկայում արդեն իսկ այդ սպորտաձևի բազմաթիվ սիրահարներ կան:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու