Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանը Միացյալ Նահանգներին խորհուրդ է տալիս դադարեցնել Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ կիրառելը և վերադառնալ Թեհրանի հետ միջուկային գործարքի դրույթներով նախատեսված պարտավորությունների կատարմանը: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ երկրի բարձրագույն օրենսդիր և խորհրդատվական մարմինների նիստերի ընթացքում կայացած մամուլի ասուլիսում, գրում է «Իզվեստիան»:
Նախարարը հիշեցրել է, որ Սպիտակ տան նոր վարչակազմն արդեն հայտարարել է իրանական միջուկային խնդրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալու մտադրության մասին:
«Մենք հույս ենք դնում ԱՄՆ մտադրությունների անկեղծության վրա և կարծում ենք, որ Վաշինգտոնը պետք է անհապաղ կառուցողական քայլեր ձեռնարկի, չեղարկի միակողմանի պատժամիջոցները Իրանի, ինչպես նաև երրորդ երկրների ներկայացուցիչների դեմ»,-հայտարարել է Չինաստանի արտգործնախարարը:
Չինաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքերով ՝ Պեկինն առաջարկում է Պարսից ծոցի տարածաշրջանում երկխոսության բազմակողմ հարթակ ստեղծել, որը հասանելի կլինի բոլոր շահագրգիռ կողմերին: Նա հավելել է, որ դա կօգնի համատեղ ջանքերով վերացնել տարաձայնությունները, ապահովել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում: