Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պատճառները՝ 1 մլրդ դոլար պարտք, ավելցուկայնություն, արցախյան ՀԷԿ-երի կորուստ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Բացասական գործոններն այնքան ծանրակշիռ են, որ իշխանությունները միջնաժամկետ հեռանկարում (մինչև 2022-ի սկիզբը) դժվար թե համաձայնեն էլեկտրաէներգիայի սակագների վերանայմանը՝ դեպի նվազման կողմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, քաղաքագիտության դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:

Հիմնական գործոնը, ըստ փորձագետի, Հայաստանի էներգետիկ համակարգում կուտակված մեծ պարտքն է՝ վարկային բեռը, որը, ըստ որոշ գնահատականների, հասնում է 1 միլիարդ դոլարի:

«Մենք գործնականում ձախողել ենք վրացական ուղղությամբ էլեկտրաէներգիա արտահանելու ռազմավարությունը: Իրանական ուղղությամբ եւս որոշ խնդիրներ են նշմարվում: Բացի այդ, երկիրն ունի էլեկտրաէներգիայի սպառման բավական համեստ դինամիկա, եւ դա այն դեպքում, որ էներգահամակարգն ավելցուկային է: Հայկական ԱԷԿ-ի անջատման հետ կապված մենք 141-րդ օրը չենք ստանա 560 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ կայանի արդիականացման արդյունքում դրա արտադրողականությունը կաճի մոտ 20%-ով»,- նշեց Դավթյանը:

Եւս մեկ բացասական գործոն, ինչպես հիշեցրեց փորձագետը, 2020-ի ամռանը բնական գազի սակագների 5-6% բարձրացումն է այն բաժանորդների համար, ովքեր ավելի քան 10 հազար խորանարդ մետր գազ են օգտագործում (ՋԷԿ-եր, ջերմոցային տնտեսություններ, վերամշակող արդյունաբերություն), ինչը նույնպես անդրադառնում է ինքնարժեքի վրա:

«Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման մոդելի համաձայն, ատոմակայանի վերանորոգման աշխատանքների ընթացքում հիմնական գեներացիոն բեռը իրենց վրա կվերցնեն ՋԷԿ-երը: Ինչպես հայտնի է, ՋԷԿ-երի համար Հայաստանում սահմանված են ամենաբարձր սակագները: Սա լուրջ բեռ է ստեղծում երկրի էներգետիկ համակարգի համար»,- պարզաբանեց նա:

Երրորդ գործոնը Արցախն է, որտեղից նախատեսվում էր 2021 թվականին 330 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա ներկրել:

«Քանի որ էլեկտրաէներգիան գեներացվում է հիմնականում հիդրոէլեկտրակայաններից, այն բավականին էժան էր: Պատերազմի հետեւանքով 30 հիդրոէլեկտրակայաններ անցան Ադրբեջանին: Արցախն այսօր արդեն ինքը էլեկտրաէներգիա ներմուծելու կարիք ունի՝ բնակչության եւ հիմնական տնտեսվարող սուբյեկտների կարիքները հոգալու համար»,- եզրափակեց փորձագետը:

Հիշեցնենք, որ Հայաստանում 2021 թվականի փետրվարի 1-ից բաժանորդների 10%-ի համար էլեկտրաէներգիայի սակագները բարձրացել են 3 դրամով: Փոփոխությունները չեն ազդի սոցիալապես անապահով ընտանիքների եւ այն քաղաքացիների վրա, ովքեր ամսական մինչեւ 400 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա են սպառում:

Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ