Yerevan, 20.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գերիների վերադարձի մասին ավելի աբսուրդային հայտարարություն, հավատացեք, աշխարհում չեմ լսել. Լարիսա Ալավերդյան

INTERVIEW

Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ կամայական բռնության» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանում պահվող կին գերիների ճակատագրին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի տեղեկություններով՝ առնվազն 4 կին գերի կա ադրբեջանական կողմում: Նկատենք՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով՝ երեխաները և կանայք գտնվում են հատուկ հոգածության ներքո:

Ինչո՞ւ միջազգային հանրությունը, որը հաճախ է բարձրաձայնում ու դատապարտում կանանց ու երեխաների իրավունքների ոտնահարումների մասին, մեր գերիների առնչությամբ ոչ համարժեք է արձագանքում՝ հետաքրքրվեցինք Լարիսա Ալավերդյանից: Նա, մասնավորապես, նշեց.

«Ես չեմ կարծում, որ պետության կողմից արվում է ամեն ինչ, որովհետև միջազգային հանրությունը միշտ արձագանքում է գերակտիվ գործունեությանը. այն դեպքում, եթե պետությունը չի գործում, մենք պետք է որևէ սպասելիք չունենանք, որ ինքնուրույն ինչ-որ բան տեղի կունենա»:

«Ընդդեմ կամայական բռնության» հ/կ նախագահն ասաց, որ իր ղեկավարած կազմակերպությունը, որը 10 տարի գործում էր առանց Հայաստանում գերիների հանձնաժողովի ներկայության, ավելի ակտիվ էր գործում, քան հիմա, երբ կա պետական հանձնաժողով:

«Մեկը՝ լռելյայն ցրեցին, մյուսը՝ լռելյայն կազմակերպեցին. ո՞ւր է այդ հանձնաժողովի աշխատանքը: Ես ապշած եմ ուղղակի,- նկատեց իրավապաշտպանը և հավելեց, որ միջազգային ասպարեզում առավել կարևոր է պատգամավորների գործունեությունը: Նման հարցերը պետք է բարձրացվեն տարբեր վեհաժողովներում, պետք է դարձվի քաղաքական օրակարգի խնդիր, հասցվի Ադրբեջանի դատապարտող որոշումների, անգամ՝ սանկցիաների: -Այն, որ Եվրոպայի խորհրդի վեհաժողովն այդպես արագ Ռուսաստանի դեմ սանկցիաներ է իրականացնում մեկ Նավալնու համար, որի ո՛չ կյանքին, ո՛չ առողջությանը վտանգ չի սպառնում, այստեղ աշխարհաքաղաքական իրենց շահերն են խոսում. կամ երկիրը պետք է գերակտիվ լինի, ուրիշ ճանապարհ չկա»,- ասաց նա:

Քանի որ Լարիսա Ալավերդյանը գերիների վերադարձի հարցում կարևորեց մեր պատգամավորների ու պատգամավորական խմբերի դերը, նրան խնդրեցինք գնահատել իշխանական պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանի կողմից հարցազրույցներից մեկում գերիների վերադարձի առնչությամբ արված հետևյալ արտահայտությունը. «Որոշակի գործընթացներ կային, և մենք դեռ նախորդ շաբաթ սպասում էինք մեր հայրենակիցների վերադարձին, բայց նաև, թույլ տվեք ասել, որոշակիորեն ներքաղաքական զարգացումները դրանց խոչընդոտեցին»:

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն արձագանքեց.

«Ես չգիտեմ՝ Նազելի Բաղդասարյանը քաղաքական ի՞նչ փորձառություն ունի, ի՞նչ ինքնակենսագրություն ունի, բայց ավելի աբսուրդային հայտարարություն, քան այդպիսինն է՝ գերիների վերադարձի մասին, ես, հավատացեք, իմ գործունեության 33 տարիների ընթացքում չեմ լսել և աշխարհում չեմ լսել այդպիսի բան: Ներքաղաքականը, եթե իրենց անհանգստացնում է, թող օր առաջ հրաժարվեն իրենց պաշտոններից, և վերջապես թողնեն Հայաստանը հանգիստ: Համոզված եմ՝ այն իշխանությունները, որոնք զրոյական, եթե ոչ՝ մինուսի հեղինակություն ունեն, եթե դրանք գնան, այդ բոլոր գործերն ավելի կարագանան:  Իրենք չեն ուզում հասկանալ, որ իրենց ոչ միայն Հայաստանում չեն հարգում, իրենց չի հարգում այն կողմը, որի առջև իրենք այդպես մեջքները կռացած են, և ուզում են Հայաստանի մեջքը կռացնել»:

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!