Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


««Թավշյա հեղափոխություն» կոչվող աշխարհաքաղաքական օպերացիան կոտրեց Հայաստանի անվտանգության ողնաշարը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հաշվի առնելով թե՛ մակրոտնտեսական՝ գրեթե բոլոր ոլորտներում անկում արձանագրող ցուցանիշները, թե՛ տնտեսության ընդհանուր իրավիճակը, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը կարծում է, որ տնտեսական խորքային ճգնաժամի մեջ ենք, որի հաղթահարման համար գործող վարչակազմը չունի ո՛չ անհրաժեշտ մասնագիտական ռեսուրս, ո՛չ քաղաքական կամք:

Դեֆոլտային վիճակ ու պարալիզացված տնտեսություն

«Վերջին գրեթե 3 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական համակարգը կառավարվում էր ու առ այսօր շարունակում է կառավարվել քաոտիկ ու ֆրագմենտար կերպով՝ առանց գոնե միջնաժամկետ պլանավորման: Իսկ այն, ինչ փորձում էին ներկայացնել որպես երկարաժամկետ զարգացման հեռանկար, ոչ այլ ինչ էր, քան հերթական բաժակաճառ: Տնտեսության մեջ խորքային խնդիրների առկայությունն ակներև դարձավ դեռ 2019 թ.-ին, երբ իրեն իշխանություն համարող, սակայն «իշխանություն» եզրույթի իրական իմաստը չգիտակցող խմբակը հաստատեց կառավարության ծրագիրը, որում որևէ ցուցանիշ ու չափորոշիչ չկար: Դա վկայում էր մեկ բանի մասին, այն է՝ կառավարությունն ի սկզբանե չի ցանկացել իրական պատասխանատվություն կրել երկրի տնտեսական զարգացման համար՝ տեղափոխելով այդ բարդագույն ոլորտի խնդիրները պոպուլիզմի դաշտ, ինչի ամենավառ դրսևորումներից է տնտեսական հեղափոխության մասին խոսույթը:

Ի վիճակի չլինելով գեներացնել արդյունք ու ապահովել տնտեսական ակտիվություն՝ դիլետանտների կառավարությունն իր պարտավորությունները կատարելու նպատակով սկսեց վարկային միջոցներ ներգրավել միջազգային ինստիտուտներից, ինչի արդյունքում Հայաստանի պետական պարտքը հասավ 8 մլրդ դոլարի: Հաշվի առնելով այն, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքի ծավալը կազմում է մոտ 12,8 մլրդ դոլար, ակնհայտ է, որ այս դիլետանտները երկիրը հասցրել են դեֆոլտային վիճակի, որի մասին թեև չի հայտարարվում, սակայն դե-ֆակտո մենք ունենք պարալիզացված տնտեսություն, ինչը պետք է գնահատել այլևս բացառապես ազգային անվտանգության սպառնալիքների համատեքստում»,-«Փաստի» հետ զրույցում շեշտեց Վահե Դավթյանը:

Մեր բնակչության մոտ 50 տոկոսը սոցիալական անվտանգության խնդիր ունի

Անդրադառնալով շարունակական բնույթ կրող գնաճի հիմնական պատճառներին ու հետևանքներին, մեր զրուցակիցը մի քանի հանգամանք առանձնացրեց: «Առանցքային պատճառն, իհարկե, փոխարժեքի տատանումն է: 2021թ. հունվարին դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 521 դրամ, ինչը մոտ 9%-ով բարձր է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, որը կազմում էր մոտ 480 դրամ: Այս խնդիրը կառավարությունը կրկին փորձում է բարդել բնակչության վրա՝ հայտարարելով, որ մարդիկ սկսել են ավելի շատ դոլար գնել: Եթե անգամ այդպես է, ապա դա տեղի է ունենում բացառապես իշխանությունների անփույթ ֆինանսական քաղաքականության արդյունքում: Պետք է հասկանալ, որ կառավարության առանցքային գործառույթներից է երկրի ֆինանսական համակարգի, ազգային արժույթի հանդեպ վստահության ապահովումը թե՛ բնակչության, թե՛ բիզնեսի համար:Էլ չեմ խոսում օտարերկրյա ներդրողների մասին, որոնց հետ աշխատանքը կարող ենք լիովին ձախողված համարել: Այս իշխանությունների օրոք Հայաստանը վերածվել է ներդրումների համար ռիսկային գոտու, ինչը պայմանավորված է թե՛ կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողմամբ, թե՛ պատերազմով»,-ասաց նա:

Մեկ օրինակ բերելով՝ նա շեշտեց. «ՄԻՊ-ի հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիայից հետո ադրբեջանական զինված ուժերը պատերազմի սպառնալիքով ներխուժել են Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի տարածք՝ լրջագույն վնաս հասցնելով այնտեղ հողմային էներգետիկայով զբաղվող ընկերությանը: Արդյունքում ընկերությունը զրկվել է իրեն մինչև 2048 թ. տրամադրված հողատարածքում գործունեություն ծավալելու հնարավորությունից՝ կրելով մոտ 5 մլն դոլարի վնաս: Այսպիսի խայտառակ պայմաններում իրեն իշխանություն հայտարարած խմբակը դեռ խոսում է տնտեսական նոր հավակնությունների, օտարերկրյա ներդրումների ներգրավման, զրոյական կետից սկսելու մասին: Գնաճի վրա էապես ազդում է նաև էլեկտրաէներգիայի ու գազի գնի բարձրացումը, որը էներգետիկ քաղաքականության տապալման ուղղակի արգասիքներից է:

Այս ամենի արդյունքում կարող ենք վստահորեն կանխատեսել, որ Հայաստանում խորանալու է աղքատությունը: Թեև վիճակագրական տվյալներով Հայաստանում աղքատությունը հասնում է մոտ 29 %-ի, ինչն ինքն իրենով ճգնաժամային ցուցանիշ է, սակայն բազմաչափ աղքատության ցուցանիշներից ելնելով՝ մեր բնակչության մոտ 50 %-ն ունի սոցիալական անվտանգության խնդիր: Ի դեպ, այս սեգմենտում հատկապես խոցելի են երեխաները: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համաձայն՝ Հայաստանում երեխաների 64 %-ը խոցելի է աղքատության 2 և ավելի չափելի դրսևորման ուղղությամբ, ընդ որում, գյուղական բնակավայրերում նման խոցելիությունը հասնում է 82 %-ի: Այսպիսով, «հպարտ քաղաքացին» ոչ միայն շարունակելու է մնալ աղքատ, այլ առերեսվելու է նոր վտանգների»:

Սուվերեն շահն այսօր ոտնահարված է

Իսկ թե ի՞նչ քաղաքականությամբ է առաջնորդվում ներկայիս կառավարությունը երկու արհավիրքների՝ թե՛ համաճարակի, թե՛ հատկապես պատերազմի խորացող հետևանքները մեղմելու ուղղությամբ, Վահե Դավթյանը նշեց. «Գործող ապազգային կառավարությունը մեկ օրակարգ ունի և իրականացնում է մեկ քաղաքականություն՝ Հայաստանը դարձնել թուրք-ադրբեջանական գեոռազմավարական մերձեցման հարթակ: Հրամցվում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացման գաղափարը, որն ուղղակի սպառնալիք է մեր ազգային անվտանգության համար: Սպառնալիք է, քանի որ ավանդաբար Անկարան օգտագործում է տնտեսական գործիքակազմը աշխարհաքաղաքական էքսպանսիա իրականացնելու համար, ինչի վառ օրինակներից է վրացական Աջարիան: Մյուս կողմից, ո՛չ Անկարան, ո՛չ Բաքուն Հայաստանը որպես գեոտնտեսական գործընկեր չեն դիտարկում, հակառակ դեպքում տարածաշրջանում տրանսպոր տ ա յին հա ղոր դակ ցու թյուն ն ե ր ի վերսկսման շրջանակներում օրակարգ կբերվեր Կարս-Գյումրի երկաթուղու վերաբացման հարցը: Մինչդեռ կողմերը որպես կարևորագույն միջանցք դիտարկում են Կարս-Իգդիր-Նախիջևանը, իսկ Ալիևը Լաչինում հայտարարում է, որ Հայաստանի տրանսպորտային ինտեգրման հարցը, խոշոր հաշվով, Ռուսաստանի գործն է:

Ի վերջո, ինտեգրվելու, արտաքին տնտեսական քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ է հիմնվել սուվերեն շահի վրա: Վերջինս այսօր ոտնահարված է, ինչից շատ հմտորեն օգտվում են մեր հարևանները: Այն մասին, որ Հայաստանը վերածվում է թուրք-ադրբեջանական մերձեցման գործիքի, վկայում է նաև կառավարության՝ վերջերս կայացրած որոշումը, համաձայն որի՝ հայկական ընկերություններին թույլատրվում է թուրքական գյուղմթերքը ներմուծել ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն անցումային կետով: Մաքսազերծումից հետո գյուղմթերքը կարտահանվի երրորդ երկրներ: Սա հերթական ապացույցն է առ այն, որ այս իշխանությունները չունեն որևէ նպատակադրում, որը կբխի ազգային շահից: Դուք հարցնում եք երկու արհավիրքների մասին, իսկ ես կավելացնեմ ևս մեկը՝ ամենակարևորը. դա «թավշյա հեղափոխություն» կոչվող աշխարհաքաղաքական օպերացիան է, որը կոտրեց Հայաստանի անվտանգության ողնաշարը»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար