Yerevan, 29.March.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


««Թավշյա հեղափոխություն» կոչվող աշխարհաքաղաքական օպերացիան կոտրեց Հայաստանի անվտանգության ողնաշարը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հաշվի առնելով թե՛ մակրոտնտեսական՝ գրեթե բոլոր ոլորտներում անկում արձանագրող ցուցանիշները, թե՛ տնտեսության ընդհանուր իրավիճակը, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը կարծում է, որ տնտեսական խորքային ճգնաժամի մեջ ենք, որի հաղթահարման համար գործող վարչակազմը չունի ո՛չ անհրաժեշտ մասնագիտական ռեսուրս, ո՛չ քաղաքական կամք:

Դեֆոլտային վիճակ ու պարալիզացված տնտեսություն

«Վերջին գրեթե 3 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական համակարգը կառավարվում էր ու առ այսօր շարունակում է կառավարվել քաոտիկ ու ֆրագմենտար կերպով՝ առանց գոնե միջնաժամկետ պլանավորման: Իսկ այն, ինչ փորձում էին ներկայացնել որպես երկարաժամկետ զարգացման հեռանկար, ոչ այլ ինչ էր, քան հերթական բաժակաճառ: Տնտեսության մեջ խորքային խնդիրների առկայությունն ակներև դարձավ դեռ 2019 թ.-ին, երբ իրեն իշխանություն համարող, սակայն «իշխանություն» եզրույթի իրական իմաստը չգիտակցող խմբակը հաստատեց կառավարության ծրագիրը, որում որևէ ցուցանիշ ու չափորոշիչ չկար: Դա վկայում էր մեկ բանի մասին, այն է՝ կառավարությունն ի սկզբանե չի ցանկացել իրական պատասխանատվություն կրել երկրի տնտեսական զարգացման համար՝ տեղափոխելով այդ բարդագույն ոլորտի խնդիրները պոպուլիզմի դաշտ, ինչի ամենավառ դրսևորումներից է տնտեսական հեղափոխության մասին խոսույթը:

Ի վիճակի չլինելով գեներացնել արդյունք ու ապահովել տնտեսական ակտիվություն՝ դիլետանտների կառավարությունն իր պարտավորությունները կատարելու նպատակով սկսեց վարկային միջոցներ ներգրավել միջազգային ինստիտուտներից, ինչի արդյունքում Հայաստանի պետական պարտքը հասավ 8 մլրդ դոլարի: Հաշվի առնելով այն, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքի ծավալը կազմում է մոտ 12,8 մլրդ դոլար, ակնհայտ է, որ այս դիլետանտները երկիրը հասցրել են դեֆոլտային վիճակի, որի մասին թեև չի հայտարարվում, սակայն դե-ֆակտո մենք ունենք պարալիզացված տնտեսություն, ինչը պետք է գնահատել այլևս բացառապես ազգային անվտանգության սպառնալիքների համատեքստում»,-«Փաստի» հետ զրույցում շեշտեց Վահե Դավթյանը:

Մեր բնակչության մոտ 50 տոկոսը սոցիալական անվտանգության խնդիր ունի

Անդրադառնալով շարունակական բնույթ կրող գնաճի հիմնական պատճառներին ու հետևանքներին, մեր զրուցակիցը մի քանի հանգամանք առանձնացրեց: «Առանցքային պատճառն, իհարկե, փոխարժեքի տատանումն է: 2021թ. հունվարին դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 521 դրամ, ինչը մոտ 9%-ով բարձր է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, որը կազմում էր մոտ 480 դրամ: Այս խնդիրը կառավարությունը կրկին փորձում է բարդել բնակչության վրա՝ հայտարարելով, որ մարդիկ սկսել են ավելի շատ դոլար գնել: Եթե անգամ այդպես է, ապա դա տեղի է ունենում բացառապես իշխանությունների անփույթ ֆինանսական քաղաքականության արդյունքում: Պետք է հասկանալ, որ կառավարության առանցքային գործառույթներից է երկրի ֆինանսական համակարգի, ազգային արժույթի հանդեպ վստահության ապահովումը թե՛ բնակչության, թե՛ բիզնեսի համար:Էլ չեմ խոսում օտարերկրյա ներդրողների մասին, որոնց հետ աշխատանքը կարող ենք լիովին ձախողված համարել: Այս իշխանությունների օրոք Հայաստանը վերածվել է ներդրումների համար ռիսկային գոտու, ինչը պայմանավորված է թե՛ կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողմամբ, թե՛ պատերազմով»,-ասաց նա:

Մեկ օրինակ բերելով՝ նա շեշտեց. «ՄԻՊ-ի հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիայից հետո ադրբեջանական զինված ուժերը պատերազմի սպառնալիքով ներխուժել են Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի տարածք՝ լրջագույն վնաս հասցնելով այնտեղ հողմային էներգետիկայով զբաղվող ընկերությանը: Արդյունքում ընկերությունը զրկվել է իրեն մինչև 2048 թ. տրամադրված հողատարածքում գործունեություն ծավալելու հնարավորությունից՝ կրելով մոտ 5 մլն դոլարի վնաս: Այսպիսի խայտառակ պայմաններում իրեն իշխանություն հայտարարած խմբակը դեռ խոսում է տնտեսական նոր հավակնությունների, օտարերկրյա ներդրումների ներգրավման, զրոյական կետից սկսելու մասին: Գնաճի վրա էապես ազդում է նաև էլեկտրաէներգիայի ու գազի գնի բարձրացումը, որը էներգետիկ քաղաքականության տապալման ուղղակի արգասիքներից է:

Այս ամենի արդյունքում կարող ենք վստահորեն կանխատեսել, որ Հայաստանում խորանալու է աղքատությունը: Թեև վիճակագրական տվյալներով Հայաստանում աղքատությունը հասնում է մոտ 29 %-ի, ինչն ինքն իրենով ճգնաժամային ցուցանիշ է, սակայն բազմաչափ աղքատության ցուցանիշներից ելնելով՝ մեր բնակչության մոտ 50 %-ն ունի սոցիալական անվտանգության խնդիր: Ի դեպ, այս սեգմենտում հատկապես խոցելի են երեխաները: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համաձայն՝ Հայաստանում երեխաների 64 %-ը խոցելի է աղքատության 2 և ավելի չափելի դրսևորման ուղղությամբ, ընդ որում, գյուղական բնակավայրերում նման խոցելիությունը հասնում է 82 %-ի: Այսպիսով, «հպարտ քաղաքացին» ոչ միայն շարունակելու է մնալ աղքատ, այլ առերեսվելու է նոր վտանգների»:

Սուվերեն շահն այսօր ոտնահարված է

Իսկ թե ի՞նչ քաղաքականությամբ է առաջնորդվում ներկայիս կառավարությունը երկու արհավիրքների՝ թե՛ համաճարակի, թե՛ հատկապես պատերազմի խորացող հետևանքները մեղմելու ուղղությամբ, Վահե Դավթյանը նշեց. «Գործող ապազգային կառավարությունը մեկ օրակարգ ունի և իրականացնում է մեկ քաղաքականություն՝ Հայաստանը դարձնել թուրք-ադրբեջանական գեոռազմավարական մերձեցման հարթակ: Հրամցվում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացման գաղափարը, որն ուղղակի սպառնալիք է մեր ազգային անվտանգության համար: Սպառնալիք է, քանի որ ավանդաբար Անկարան օգտագործում է տնտեսական գործիքակազմը աշխարհաքաղաքական էքսպանսիա իրականացնելու համար, ինչի վառ օրինակներից է վրացական Աջարիան: Մյուս կողմից, ո՛չ Անկարան, ո՛չ Բաքուն Հայաստանը որպես գեոտնտեսական գործընկեր չեն դիտարկում, հակառակ դեպքում տարածաշրջանում տրանսպոր տ ա յին հա ղոր դակ ցու թյուն ն ե ր ի վերսկսման շրջանակներում օրակարգ կբերվեր Կարս-Գյումրի երկաթուղու վերաբացման հարցը: Մինչդեռ կողմերը որպես կարևորագույն միջանցք դիտարկում են Կարս-Իգդիր-Նախիջևանը, իսկ Ալիևը Լաչինում հայտարարում է, որ Հայաստանի տրանսպորտային ինտեգրման հարցը, խոշոր հաշվով, Ռուսաստանի գործն է:

Ի վերջո, ինտեգրվելու, արտաքին տնտեսական քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ է հիմնվել սուվերեն շահի վրա: Վերջինս այսօր ոտնահարված է, ինչից շատ հմտորեն օգտվում են մեր հարևանները: Այն մասին, որ Հայաստանը վերածվում է թուրք-ադրբեջանական մերձեցման գործիքի, վկայում է նաև կառավարության՝ վերջերս կայացրած որոշումը, համաձայն որի՝ հայկական ընկերություններին թույլատրվում է թուրքական գյուղմթերքը ներմուծել ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն անցումային կետով: Մաքսազերծումից հետո գյուղմթերքը կարտահանվի երրորդ երկրներ: Սա հերթական ապացույցն է առ այն, որ այս իշխանությունները չունեն որևէ նպատակադրում, որը կբխի ազգային շահից: Դուք հարցնում եք երկու արհավիրքների մասին, իսկ ես կավելացնեմ ևս մեկը՝ ամենակարևորը. դա «թավշյա հեղափոխություն» կոչվող աշխարհաքաղաքական օպերացիան է, որը կոտրեց Հայաստանի անվտանգության ողնաշարը»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!Book Giving Day in Khnko Aper Library. IDBankTransfer your loan and take benefit of the 1.5% low interest refinancing offerAraratBank Donates to Regional Libraries: BOOKS FOR ALLAmeriabank set to join BOGG, a London Stock Exchange (LSE) listed financial group as a standalone entityWhich Book to Choose as a Gift for the Book Giving Day? A Piece of Advice from Idram and IDBankAMIO BANK will start the leasing process in the immediate futureFast Bank has received a Mastercard membership license Two new sports channels in Ucom's uTV channel listA bunch of smiles in the city. "Artsakh" branch of AMIO BANK has been reopened A network ready for the transition to 5G and qualitatively new television. Ucom signed official agreements with Nokia and MediaKindHow to Celebrate Love Days? A Piece of Advice from Idram and IDBankVisa Travel card - your best friend of the road Ardshinbank announces agreement to acquire HSBC ArmeniaFastex to Provide up to 5 Million $FTN to the “Olympionic” Sports FoundationAMD 3,665,972 to Armenian Mothers. In February, Cancer Awareness Month, The Power of One Dram will be directed to the City of Smile