Ереван, 20.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Քայլողների» պարագայում կայունացում ակնկալելն անիմաստ գործ է․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Շուտով կլրանա Նիկոլ Փաշինյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելու երեք տարին։ Եվ կրկին անհրաժեշտ է լինելու քննել, թե ի՞նչ ունեինք իշխանափոխությունից առաջ և ի՞նչ ունենք Փաշինյանի պաշտոնավարման արդյունքում։ Ճիշտ է՝ միշտ էլ երկրում առկա իրավիճակից դժգոհություններ եղել են, բայց երբեք մեր պետականությունն այսքան թուլացած ու անկայուն իրավիճակում չի եղել։ 2020 թվականին Հայաստանն ունեցել է տարածաշրջանում ամենամեծ տնտեսական անկումը, և մեր տնտեսությունը շարունակում է գահավիժել, բազմաթիվ բիզնեսներ փակվում են կամ դադարեցնում են իրենց աշխատանքը, ավելանում է գործազուրկների թիվը։ Հետպատերազմյան շրջանում հայկական արժույթը՝ դրամը, բավական կտրուկ արժեզրկվեց, սակայն կառավարությունը չի կարողանում անհրաժեշտ գործիքներ կիրառել ազգային արժույթն արժևորելու համար։ Եվ քանի որ Հայաստանը հիմնականում ներմուծող երկիր է, սրա արդյունքում բարձրանում են ներմուծված ապրանքների գները։

Իսկ համատարած թանկացումների ողջ ազդեցությունը կրում են հասարակ սպառողներն այն պարագայում, երբ մարդկանց եկամուտներն ավելանալու փոխարեն նվազել են։ Ուստի պատահական չէ, որ արտագաղթը նոր ուժգնությամբ է բախում մարդկանց դռները։ Աճող սոցիալ-տնտեսական դժվարություններին գումարվում է համընդհանուր հուսահատությունը, որը քաղաքացիներին ստիպում է կորցնել հավատը Հայաստանի ապագայի նկատմամբ, հայտնվել անելանելիության վիճակում։ Իսկ սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակչության՝ իրենց հողին ամուր մնալը կարևորագույն խնդիր է դարձել, քանի որ այդտեղ ապրող մարդիկ ընկճված վիճակում են և ադրբեջանական կրկնվող սադրանքների արդյունքում կարող են վճռել հեռանալ իրենց բնակավայրերից։ Ինչ վերաբերում է պետական համակարգին, ապա այն ուղղակի կազմաքանդված վիճակում է, ամենաթողությունը շարունակվում է տարբեր ոլորտներում։ Պետական ինստիտուտները չեն կարողանում իրավիճակին համահունչ արձագանքել առկա խնդիրներին։

Ու ընդհանրապես, այնպիսի տպավորություն է, որ երկրում իշխանություն չկա, կամ այն փողոցում գցած է, ուղղակի վերցնող չկա։ Անելիքների մասով նույնպես անորոշ իրավիճակ է։ Չկա հստակ ռազմավարություն կամ ծրագիր, թե ինչ ձեռնարկումների ու քայլերի արդյունքում կարող ենք դուրս գալ այս ծանր իրադրությունից։ Մյուս կողմից էլ՝ քաղաքական դաշտում շարունակվում է բևեռացումը և հանրության երկփեղկվածությունը։ Դրան զուգահեռ՝ օրեցօր մեծանում է իշխանություններից դժգոհ քաղաքացիների քանակը, ովքեր պահանջում են կառավարության հրաժարականը։ Հենց այսպիսի իրավիճակում էլ Փաշինյանի կողմից կրկին հրապարակ է նետվում արտահերթ ընտրությունների անցկացման թեման։ Բայց արդյո՞ք նման իրավիճակում արտահերթ ընտրությունների անցկացումը ելք է։

Խնդիրն այն է, որ մոտակա շրջանում արտահերթ ընտրությունների կայացումը կարող է նոր առճակատումների և թշնամանքի գեներացման առիթ ստեղծել, քանի որ ներքաղաքական հակադրությունը ավելի է խորանում, և բացառված չեն նաև հակադիր խմբերի միջև բախումները։ Իսկ ինչքան ներքաղաքական հակադրությունը խորանա, այնքան երկիրը թուլանալու է, պետության հիմնական շարժիչ ուժը առկա մարտահրավերներին արձագանքելու փոխարեն դառնալու է պարզ աթոռակռիվը։ Մյուս կողմից՝ այս իշխանությունների կողմից անցկացված որևէ ընտրություն պարզապես չի կարող արդար ու ժողովրդավարական լինել: Այն, որ այս իշխանությունները, չունենալով հեղինակություն ու հանրային աջակցություն, խայտառակ կերպով կիրառելու են վարչական ռեսուրս ու կեղծելու են ընտրությունները, գրեթե ոչ ոք չի կասկածում: Նրանք ամեն ինչ անելու են վերարտադրվելու համար: Դրա վառ վկայությունն էր մարտի 1-ի հանրահավաքը:

Արտահերթ ընտրություններ անպատճառ պետք է տեղի ունենան՝ հաշվի առնելով հասարակական տրամադրությունների ու իրավիճակի արմատական փոփոխությունները, սակայն միայն իրավիճակի կայունացումից հետո, իսկ «քայլողների» իշխանության պարագայում կայունացում ակնկալելն անիմաստ գործ է, քանի որ նրանց իշխանությունը բովանդակային առումով ամփոփված է հասարակության՝ սևերի ու սպիտակների բաժանման տրամաբանության մեջ։Ներքաղաքական կայունություն կարող է հաստատվել միայն ժամանակավոր կառավարության կազմավորման արդյունքում, երբ հնարավոր կլինի դրա մեջ ընդգրկել հասարակության տարբեր հատվածների շահերը ներկայացնող ներկայացուցիչներին, և միայն որոշ ժամանակ անց ընտրություններ կազմակերպել։ Միգուցե արտահերթ ընտրությունների թեման Փաշինյանը դաշտ է նետում ժամանակ շահելու նպատակով, ինչպես արեց առաջին անգամ։ Սակայն փորձագետների գնահատմամբ, մի իրողություն նա պետք է հաշվի առնի, որ ժամանակն աշխատում է ի վնաս իրեն։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBankЛарс из-за ремонта закрыт для большегрузов Страны G7 призвали Иран отказаться от поддержки палестинского движения ХАМАС Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Как Пашинян вводит в заблуждение: в Воскепаре говорит одно, в Беркабере – другоеВ Ереване открылась выставка «Академия ювелирного искусства» В Иране после прозвучавших взрывов ситуация стабильна: СМИ Иранские военные заявили, что не намерены отвечать на удар Израиля по Исфахану Четыре шахматистки Армении начинают выступления на индивидуальном ЧЕ по шахматам среди женщин Лавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзники Почему представитель МИД России распространяет и комментирует ложь?Отказ от карт «Мир» в первую очередь ударил по пенсионерамДействующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака КарапетянаNYT: целью удара Израиля по Ирану была авиабаза рядом с городом Исфахан В Ереване произошел наезд со смертельным исходом СМИ: города Ирана не подвергались атакам со стороны иностранного государства Госдеп: Членство Палестины в ООН преждевременное Опубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД Армении Глава Союза художников Армении: Мы будем защищать свои интересы Казахстан хочет транспортировать до 5 млн тонн в год казахстанской нефти по нефтепроводу Баку-Супса Генерал КСИР: Иран не использовал современные ракеты при ударе по Израилю Кадры вывода российских миротворцев и их техники из Карабаха Британия вводит уголовную ответственность за дипфейки эротического содержания Курсы валют в Армении Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак КарапетянКарта Amio Visa Signature. Когда возможности безграничны Армении выделяется незначительная сумма денег, которая преподносится режимом как огромная помощь.Президент Грузии наложила вето на закон об отмене квот для женщин на выборах Obesity: тренировки перед завтраком помогают быстрее худеть Маркедонов: для многих уход россиян будет восприниматься как поражение Захарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, бросит Ученые выяснили, как делали самые древние копья «Бавария» и «Реал» вышли в полуфинал Лиги чемпионов Пашинян испугался, или снова пытается отвлечь внимание жителей Тавуша?Избитому молодому человеку предъявлено новое обвинение: Пашинян идет во-банк, чтобы сохранить сплоченность своей командыПремьер Армении: Сейчас напряжение больше всего связано с общинами Киранц и Беркабер The Conversation: детские травмы могут вызвать патологическое накопительство Сократился экспорт из Армении в страны ЕАЭС и ЕС: анализ эксперта Необходимо увеличить помощь вынужденным переселенцам из Нагорного Карабаха и сократить ее Азербайджану: Брэд Шерман Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак КарапетянКешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries 24 апреля в Санкт-Петербурге состоится концерт, посвященный Дню памяти жертв Геноцида армян в Османской империи Истинное отношение граждан к «революционерам» Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Погода в Армении Сокровища истории: статуэтка XV-XIV вв. до н. э., обнаруженная в могильнике Лчашена была символом властиВ предварительном списке Всемирного наследия ЮНЕСКО может появиться еще один армянский памятник Кэмерон: Израиль решил ответить за воздушную атаку Ирана Индия заняла первое место в мире по численности населения Курсы валют в Армении