Yerevan, 23.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հերոսների ու հակահերոսների մշտամնա փնտրտուքի շրջապտույտում․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հերոս և դավաճան։ Որքան հեշտ ենք մենք տալիս այս բնորոշումները մարդկանց՝ մեր հայրենակիցներին և օտարներին, որքան հեշտ ենք մենք ատում և սիրում, որքան միանգամից կարող է փոխվել մեր վերաբերմունքն այս կամ այն անհատի նկատմամբ։ Մի խոսքով՝ մշտական փնտրտուքի մեջ ենք՝ հերոսների ու դավաճանների: Միջինը չկա, մենք կա՛մ ատում ենք, կա՛մ... կուրորեն պաշտում: Ու թեկուզ ոտքներս անընդհատ քարին է առնում, նորից դասեր չենք քաղում: Բառացիորեն երեկ շախմատի մեր առաջատարներից Լևոն Արոնյանը հերոս էր, ում հաղթանակներով հպարտանում էինք, ում հայ լինելու հանգամանքն ամեն առիթով նշում։ Բայց հետո, որոշ ժամանակ հետո նա մեր «աչքի փուշը» դարձավ։ Նախ՝ երբ որոշեց իր անձնական կյանքը դասավորել կնոջ մահից հետո (դե, մենք չենք կարող, չէ՞, մեր հեղինակավոր կարծիքը չհայտնել), և երկրորդ՝ երբ Արոնյանը հայտարարեց, որ որոշել է լքել Հայաստանը և այլևս հանդես չգալ Հայաստանի դրոշի ներքո։

Մեկ րոպեում, մի քանի վայրկյանում նա դարձավ հակահերոս։ Ամեն տեղից ելնողն իր պարտքը համարեց քննարկել Արոնյանի կարիերան, կյանքը, կայացրած որոշումը՝ առանց խորանալու մանրուքների մեջ, առանց պատճառներն ուսումնասիրելու, առանց դավադրապաշտական տեսությունների։ Նա գրեթե դավաճան կարգվեց, որը լքում է Հայաստանը, հայրենիքը։ Մի պահ կար, երբ նման հակահերոս էլ դարձել էր Հենրիխ Մխիթարյանը՝ հայկական ֆուտբոլի լավագույն խաղացողներից մեկը, մարդ, ով երբեք չի մոռանում իր ազգային պատկանելությունը, ամեն հարմար առիթով խոսում է Հայաստանի ու Արցախի մասին, ամուր թելերով կապված է հայրենի հողին, բարձր է պահում հայի ու Հայաստանի անունը։ Եվ հանկարծ, երբ նա իր քայլերով ցույց տվեց իր վերաբերմունքը մոր հանդեպ կատարված անարդարության կամ էլ այլ խնդիրների վերաբերյալ, երբ հրաժարվեց մասնակցել հավաքականի խաղերից մեկերկուսին՝ վկայակոչելով մարզական ոչ նորմալ վիճակը, նա դարձավ հակահերոս։ «Նորմալ ֆուտբոլ խաղալ էլ չգիտի, Հայաստանի ազգային հավաքականում չի խաղում, գնում, «Ռոմայում» գոլեր է խփում»,-գրում էին ֆեյսբուքյան որոշ «գիտակներ», իսկ իրականում՝ իմաստակներ։

Նա լուռ տարավ բոլոր այս հարձակումները, դաստիարակությունը թույլ չտվեց, թերևս, ավելի կոպիտ լինել իր բնորոշումներում, թեկուզ կարող էր, իրավունքն ուներ։ Հետո Արցախյան պատերազմի ընթացքում նրա սոցցանցային ակտիվությունը Մխիթարյանին վերադարձրեց «հերոսի» կոչումը: 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո մենք բազմաթիվ հարցեր ունեինք ոչ միայն մեր երկրի քաղաքական վերնախավին, այլ նաև զինված ուժերին։ Դրանք հարցեր էին, մեղադրանքներ, բարկություն. ինչո՞ւ այսպես ստացվեց, ինչո՞ւ այսքան զոհեր ունեցանք, ինչո՞ւ կորցրեցինք Արցախը, արդյո՞ք զինված ուժերը չէին տիրապետում իրավիճակին։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, որին ուղղվելիք հարցերը թերևս ամենաշատն են, մեկ գիշերվա մեջ դարձավ հերոս, այն պահին, երբ ԳՇ պետի առաջին տեղակալի՝ աշխատանքից ազատման հրամանագրից հետո գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»:

Օնիկ Գասպարյանը դարձավ հերոս, որը դեմ դուրս եկավ իշխանություններին։ Ի՞նչ է, հիմա արդեն հարցեր չունե՞ք ԳՇ պետին, նա այլևս մեղավորություն չունի՞ տեղի ունեցած իրադարձություններում, հետաքրքիր չէ՞, թե ինչու էր լռում պատերազմից հետո, երբ զինված ուժերին դավաճան ու մարտի դաշտից փախչող կարգեցին: Նույնը՝ նաև նախագահ Արմեն Սարգսյանի պարագայում է։ Այս անձն այնքան արագ է հերոսից հակահերոսի ու դավաճանի վերածվում, որ հաշիվդ կորցնում ես։ Նա հերոս էր 2018 թվականին, երբ համաձայնության եկավ Նիկոլ Փաշինյանի հետ, դավաճան և ուղղակի դրածո, երբ իրար հետևից լուռ ու մունջ ստորագրում էր այս կամ այն օրենքը, այդ թվում՝ իրավաբանների կողմից հակասահմանադրական գնահատվածները, հետո, երբ Օնիկ Գասպարյանի՝ ԳՇ պետի պաշտոնից ազատման դիմումը չստորագրեց, նա կրկին հերոս էր, բայց երբ... էլի չստորագրեց, դարձավ դավաճան։ Երևի այս շարքը դեռ երկար կշարունակվի... Նման մի հերոս էլ Նիկոլ Փաշինյանն էր։

Հիմա հաճախ են ասում՝ ինչու մարդիկ, նաև նրանք, ովքեր ճանաչում էին Նիկոլ Փաշինյան պատգամավորին, քաղաքական գործչին և խմբագրին, գնացին նրա հետևից։ Քանի որ այդ ժամանակ էլ մարդիկ ունեին հերոսի կարիք, և այդ թափուր տեղը զբաղեցրեց Փաշինյանը։ Այնքան մեծ էր ցանկությունը՝ ազատվել այն ժամանակվա իշխանություններից, որ բանականությունն, ավաղ, իր տեղը զիջեց պաթոսին, հույզերին, իսկ հետո գիտեք՝ ինչ եղավ։ Այսպես է նաև պատմական կերպարների հետ։ Մենք մինչ օրս չենք կողմնորոշվել Վարդա՞ն, թե՞ Վասակ Մամիկոնյանն է հերոս։ Պապ թագավորը դրակա՞ն կերպար է, թե՞ բացասական։ Մենք ազգովի անընդհատ հերոսների փնտրտուքի մեջ ենք։ Մեզ պետք է մեկը, ում հետևից կգնանք։ Կարևոր չէ, թե ով է նա։ Այսօր արդեն հերոսներ ենք դարձնում նրանց, ում մերժեցինք երեք տարի առաջ։ Բայց ավելի շատ մենք սիրում ենք մահացած հերոսներին։

«Գնա մեռի, արի սիրեմ»-ը այնքան ճիշտ է բնորոշում մեզ, մեր տեսակը։ Բայց և միևնույն ժամանակ ատում ենք անվերապահ: Մեր կողքին ապրողին ստորացնում ենք, անարգում, նեղացնում, իրար այնպես ենք ատում, ինչպես անգամ թուրքին չենք ատում։ Մեր ատելության թիրախը մենք ենք, մեր սիրո թիրախը՝ ամեն ինչ, բացի կարևորից, բացի հայրենիքից ու ընտանիքից։ Թե ուր կտանի մեզ հերոսների ու հակահերոսների այս փնտրտուքը, պարզ չէ։ Բայց... Մեր հերոսը գիտնականը, ստեղծագործողը, շինարարը, ուսուցիչն ու գործարարը չդարձան, միգուցե նաև այդ պատճառով ենք անընդհատ կանգնում կոտրած տաշտակի առաջ։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package