Yerevan, 19.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ովքե՞ր զինծառայությունից կազատվեն առանց տարկետում ստանալու. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օտարերկրյա պետությունների բուհերում միջպետական համաձայնագրերով սովորողների իրավունքների պաշտպանության հանգամանքով, սպորտի զարգացման, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու տարիքային շեմ սահմանելու հանգամանքով: Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված կարգավորման համար հիմք է հանդիսացել այն, որ կառավարության 2018 թ.-ի N 450-Ն և N 457-Ն որոշումներով սահմանվել են սպորտի ու մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները:

Նշված իրավական ակտերի համապատասխան կետերով քաղաքացուն տրվում է տարկետում 2-ից առավելագույնը 4 տարի ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը: Կառավարության 2019 թ.-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» N 89-Ն որոշումը սահմանում է այն բացառիկ դեպքերը, երբ տարկետման ժամկետներն ավելացնում են՝ հաշվի առնելով քաղաքացու նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքը: Նախարարությունը նշում է՝ իրավական ակտերի այս իրավակարգավորումների մեջ առաջանում է հակասություն, մի որոշմամբ սահմանված է տարկետում ստանալու նվազագույն և առավելագույն ժամկետ, ինչպես նաև տարկետում ստանալու տարիքային սահմանափակում` մինչև 26 տարեկանը լրանալը, իսկ մյուս որոշմամբ սահմանափակում սահմանված չէ և քաղաքացին, որն, օրինակ՝ մեկ անգամ 2 տարի ժամկետով ստացել է տարկետում և ունի կարգով նախատեսված նվաճումներ, կարող է հայտ ներկայացնել պարտադիր զինվորական ծառայությունից ազատման:

Գործող կարգավորումների համաձայն՝ քաղաքացին 20 տարեկանում կարող է ազատվել զինվորական ծառայությունից, ինչն անհավասար պայմաններ է ստեղծում, օրինակ՝ կրթության բնագավառում նվաճում ունեցող քաղաքացու համեմատ, ով պարտավոր է ըստ հերթականության ավարտել կրթական ծրագրերը (բակալավր 4-5 տարի, մագիստրատուրա 1-2 տարի և ասպիրանտուրա 2-3 տարի, բայց ոչ ավելի, քան մինչև 26 տարին լրանալը), հետո ստանալ գիտական աստիճան, զբաղվել գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ, նոր միայն հավակնել զինծառայությունից ազատման իրավունքի: Այսպիսով՝ նախագծով առաջարկվող կարգավորմամբ, քաղաքացին, որն ունի նվաճում և ստացել է 2 տարի ժամկետով տարկետում, պետք է շարունակի իր մասնագիտական գործունեությունը, կատարելագործվի, ունենա նոր նվաճումներ և հավակնի նոր տարկետման իրավունքի, և այդպես` մինչև 26 տարին լրանալը, որից հետո միայն, որպես իրապես բացառիկ դեպք, կարող է հավակնել զինծառայությունից ազատման իրավունքի:

Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով առաջարկվող փոփոխության համաձայն` պարտադիր զինծառայությունից կարող են ազատվել զորակոչային տարիքի օտարերկրյա անձինք, ովքեր կստանան ՀՀ քաղաքացիություն և հանդես կգան ՀՀ հավաքական թիմերում: Այս կարգավորման նպատակը սպորտի բնագավառի զարգացումն է: Նշվում է, որ հաճախ հավաքական թիմերում հանդես գալու համար հրավիրվում են իրենց մարզաձևում հաջողություններ արձանագրած և հեռանկար ունեցող հայկական ծագմամբ կամ օտարազգի այլ երկրների քաղաքացիներ, որոնք ստանում են ՀՀ քաղաքացիություն և նրանց վրա տարածվում են ՀՀ քաղաքացիների համար օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքներն ու պարտավորությունները, այդ թվում նաև պարտադիր զինծառայության զորակոչվելու պարտավորությունը, իսկ դա առաջացնում է հավել յալ դժվարություններ: Մինչդեռ այս կարգավորմամբ ֆեդերացիաները հնարավորություն կունենան հրավիրելու մարզիկներին՝ երաշխավորելով, որ նրանք կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!