Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հայաստանի կառավարությունը չի կարող իրեն թույլ տալ կպնել զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմին. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

eadaily.com-ն «Հայկական բանակը կենտրոնանում է. ցավալի ձախողում և հնգամյա հեռանկար» վերնագրով հոդվածում գրում է, որ անցյալ աշնանը Ղարաբաղյան պատերազմն ավարտվեց Հայաստանի համար ցավալի ձախողմամբ, բայց մենք հավատարիմ ենք այն տեսակետին, որ դա բացարձակ պարտություն չէր: Հայկական բանակի շարքային և հրամանատարական կազմի նման ինքնազոհ և նվիրումով պայքարը, որը մղել են ինչպես Հայաստանի, այնպես էլ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միավորված զինված ուժերը, թույլ է տալիս ասել, որ պատերազմում կրած ամբողջական պարտության մասին խոսելը ճիշտ չէ: Եվ առաջին հերթին՝ բարոյական տեսանկյունից: Այո, Ղարաբաղյան հակամարտության գոտում 44-օրյա պատերազմի մեկնարկից առաջ վերահսկվող 12 հազար քառակուսի կիլոմետրից հայկական կողմը կորցրեց 75% -ը:

Այո, հազարավոր զինվորներ զոհվեցին, սպայական կազմի լուրջ կորուստներ եղան, իսկ ռազմական տեխնիկային հասցված վնասը կազմում է միլիարդավոր դոլարներ: Բայց հայկական բանակի՝ իր ուժերի նկատմամբ հավատը չի կոտրվել: Իրավիճակը հանրապետությունում իրականում շատ բարդ է, և առաջին հերթին՝ իշխանությունների աշխատանքի անարդյունավետության պատճառով: Պետական կառավարման մեխանիզմը զգալի խափանումներ է տալիս, երկիրն անցնում է բյուրոկրատական ապարատի ապակողմնորոշման շրջան: Նման պահերին անհրաժեշտ է ապավինել ամենակայացած պետական ինստիտուտներին, որոնք շարունակում են բարձր մակարդակի վստահություն վայելել հասարակության կողմից, իսկ նման կառույց է հայկական բանակը: Մինչդեռ պատերազմի ավարտից հետո գրեթե չորս ամիսնեին տեղի է ունեցել միայն զինված ուժերի զրպարտում:

2016 թվականի ապրիլ յան պատերազմից հետո հայկական բանակը ամրապնդել էր իր դերը՝ որպես տարածաշրջանային գործոն: 44-օրյա պատերազմի արդյունքները Հայաստանի զինված ուժերի ձեռքից չեն խլել այդ առավելությունը, չնայած, իհարկե, էապես նվազեցրել են տարածաշրջանում ռազմաքաղաքական օրակարգ թելադրելու կարողությունը: Իսկ ամենավատը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունից հետո: Հայաստանի գլխավոր շտաբի հայտնի հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ հանրապետության ներքաղաքական սրացումը մտել է զինված ուժեր: Գեներալների հնչեցրած դիրքորոշումից հետո, որ Նիկոլ Փաշինյանի ներկայիս կառավարությունն այլևս ի վիճակի չէ լուծել հանրապետության անվտանգության ապահովման հարցերը, վերջինս հրաժարական չի տվել, ինչը, հաշվի առնելով ներկայիս հայկական քաղաքական իրողությունը, անխուսափելի է թվում:

Փաստն այն է, որ եթե բանակը կտրականապես դեմ է արտահայտվում կառավարությանը, հատկապես Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, ինչպես դա եղավ 1998 թվականի փետրվարին, ապա պետության առաջին դեմքը լքում է իր պաշտոնը: Բայց գլխավոր շտաբի «մանիֆեստի» հրապարակումից բավական ժամանակ է անցել, իսկ վարչապետը ոչ միայն չի մտածում պաշտոնանկության մասին, այլ հավաքում է հանրահավաքներ և իր ամբողջ արտաքինով ցույց է տալիս մինչև վերջ դիմակայելու տրամադրվածություն։ Այսպիսով, հայկական բանակը փաստացի դադարել է վճռող «դատավոր» լինել ներքին ճգնաժամերի ժամանակ, և նրա խոսքը կորցրել է իր նախկին կշիռը: Այնուամենայնիվ, հայկական քաղաքական խոհանոցում, ըստ էության, ինչ-որ բան «կոտրվել» է:

Փետրվարի 25-ի վերոհիշյալ «մանիֆեստը» ոչ թե վարչապետի կողմից պետության ղեկը թողնելու պահանջ է, այլ ավելի շուտ հուսահատության աղաղակ է այն փաստի կապակցությամբ, որ իշխանություններն իրենց հայտարարություններով և գործողություններով նպաստում են հայկական բանակի դերի արժեզրկմանը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ երկրի ներսում: Քաղաքացիական վարչապետը պետք է մեկընդմիշտ հասկանա ռազմական ոլորտի այն առանձնահատկությունը, որը չի հանդուրժում մակերեսային հայտարարություններ և քարոզչական լցոնումներ: «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրի պատմությունը, որ հրթիռները «չեն պայթում կամ պայթում են 10% -ով», դարձել է հայ գեներալների համբերության բաժակը լցրած վերջին կաթիլը: Ղարաբաղում ռուսական խաղաղապահ մանդատի առաջիկա չորսուկես տարիներին հայկական բանակը պետք է զբաղվի ոչ միայն իր մարտական ներուժի վերականգնմամբ, այլ նաև լուրջ առաջընթաց կատարի նախապատերազմական ժամանակաշրջանի համեմատությամբ:

Այդ ոլորտում աշխատանքները, ինչպես հասկանում եք, արդեն իսկ ընթանում են ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ: Այդ «հնգամյա ծրագիրը» Հայաստանի զինված ուժերին տալիս է խաղաղապահ դադար ուժերի վերականգնման և կուտակման համար, որ վերադարձնի տարածաշրջանային գործոնի իր դերը: Եվ դա անհրաժեշտ է ոչ թե Ղարաբաղի համար վրեժ լուծելու, այլ հայկական պետականությունն ամրապնդելու համար: Այս ժամանակահատվածը շատ կարևոր և միևնույն ժամանակ խոստումնալից է Երևանի համար, նաև կանխատեսելի հնգամյա հեռանկարների աշխարհաքաղաքական իրավիճակի լույսի ներքո: Հայկական բանակի զինուժի և անձնակազմի վերականգնման, սպայական կորպուսում կորուստների լրացման անհրաժեշտության մասին մտածում են ոչ միայն Մոսկվայում:

Այս տողերի հեղինակը 2016 թվականի ապրիլ յան պատերազմից հետո զրույց է ունեցել Վաշինգտոնի ռազմական առաջատար վերլուծաբաններից մեկի հետ: Զրուցակիցը հայտնել է հետևյալը՝ շեշտելով, որ այդ գնահատականը որոշակի համաձայնություն ունի Պետդեպարտամենտի, Պենտագոնի և ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբերի միացյալ պետերի համակարգում. «Վաշինգտոնը համոզված է, որ Թուրքիան պետք է շրջապատված լինի այն երկրների մարտունակ բանակներով, որոնք Անկարայի հետ պատմականորեն բարդ հարաբերություններ ունեն»: Դիտարկմանը, թե դա հակասում է ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի կարգավիճակին, զրուցակիցը նշել է, որ «թուրքերի հետ իրենց դաշինքն ավարտվում է այնտեղ, որտեղ նրանց հետ խնդիրներ են սկսվում, և այդ խնդիրների հիմնական բնույթը թելադրում է ուժեղ հարևանների առկայություն նրանց սահմանների երկայնքով»:

Վաշինգտոնում գործում է նոր ժողովրդավարական վարչակազմ, և նա արդեն իսկ հասկացրել է, որ Անկարայի հետ կգործի ավելի կոշտ ոճով: Ուստի հայկական բանակը պարզապես այլ ճանապարհ չունի, քան ուժեղանալ Մոսկվայի անմիջական աջակցությամբ և Վաշինգտոնի լուռ համաձայնությամբ: Իսկ Անդրկովկասյան այդ հանրապետության կառավարությունն այլևս չի կարող իրեն թույլ տալ կպնել Հայաստանի զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении