Ереван, 19.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Կանգնած ենք ճակատագրական երկընտրանքի առջև. «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարտի 1-ին ազգովի ականատեսը եղանք վիրավոր ու մոլորված հայ ժողովրդի նկատմամբ իշխանությունների կողմից նվաստացման, անարգանքի ու ծաղրի մի նոր դրսևորման: Ստեղծված իրավիճակում, երբ դեռ հայ ժողովուրդը ուշքի չի գալիս կատարվածից և գտնվում է խոր դեպրեսիայի մեջ, երբ դեռ հայտնաբերված չեն մեր բազմաթիվ հերոսների դիերը, երբ դեռ ժողովուրդն զբաղված է իր զոհված որդիների հուղարկավորություններով, երբ դեռ հայ ռազմագերիները ամեն օր դաժան տանջանքների են ենթարկվում Ադրբեջանի բանտերում, մենք անհասկանալիորեն զբաղված ենք էժանագին, այսպես կոչված, վստահության շոուներ կազմակերպելով: «Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը: Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովրդով»:

Ժողովուրդն այսպես է կամենում… Ժողովուրդը մեզ հետ է… Ժողովուրդը ձեզ կդատի… Ու՞ր ես, ժողովուրդ, անարգում են քեզ… Եվ մի ժողովուրդ, որ այսքան կեղծիքներ ու կեղծավորներ ունի, այսքան խարդախներ ու խաչագողներ ունի, չի սիրվիլ, որքան կուզե խելոք լինի, որքան կուզե գոռա, թե կուլտուրական եմ ես… Նրա գործերը միշտ գետնին կմնան, որքան ուզում է գործիչներ ունենա: Նրա մեջ կատարված հասարակական, թե ազգային գործերը խախուտ են միշտ: Նրա ամեն ընկերակցությունը հենց սկզբից իր մեջ ունի քայքայման բոլոր սաղմերը»,- 20-րդ դարասկզբին գրել է մեծն Թումանյանը:

Իսկ ժողովուրդն, ըստ իշխանությունների, վարչական ռեսուրսով, սպառնալիքներով, խոստումներով Երևան բերված մարդկանց զանգվածն է: Մինչդեռ Բաղրամյան պողոտայում հանրահավք անող հազարավոր մարդիկ, ինչպես նաև ազգի ընտրանին՝ երկու կաթողիկոսները, հանրապետության գործող նախագահը, նախկին երեք նախագահները, գրեթե բոլոր իրապես ընդդիմադիր կուսակցությունները, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը, տասնյակ գեներալներ ու բարձրաստիճան այլ սպաներ, գրեթե բոլոր բուհերի գիտական խորհուրդները, հարյուրավոր մտավորականներ, մշակութային ճանաչված ու սիրված գործիչներ, սփյուռքի հանրահայտ գործարարներն ու հազարավոր կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման բազմաթիվ մարմինները, համայնքապետները ժողովուրդ չե՞ն:

«Պետությունը, գտնվելով «մարդկային զանգվածների» ձեռքում, ահռելի վտանգ է ներկայացնում ողջ քաղաքակրթության համար՝ զանգվածը հավատում է պետությանը և օգնում է նրան՝ ջախջախել ցանկացած փոքրամասնությանը, ընտրանուն: Բայց չէ՞ որ հենց այդ փոքրամասնության ստեղծագործական մտքի արդյունքում են ծնվում նոր մտահղացումներ ու նոր նախագծեր...»,- ասել է պորտուգալացի քաղաքական և պետական գործիչ, Պորտուգալիայի դիկտատոր Օրտեգա Գասսետը: Իսկ հույն հին փիլիսոփա Պլատոնն այն կարծիքն է արտահայտել, որ «պետությունները արդար են, երբ կառավարիչները կառավարում են, աշխատավորները աշխատում են, իսկ ստրուկները մնում են ստրուկ»:

Իսկ մեր ժողովրդի ողբերգությունը նաև այն է, որ չունի դարավոր արմատներով ձևավորված ըտրանի, որը կտիրապետի մասնագիտական գիտելիքների, օժտված կլինի կառավարչական ընդունակություններով, բարոյական բարձր արժեքներով ու սկզբունքներով, որի համար հանրային (պետական) շահը առաջնային է, և որն իշխանական լիազորությունները արդյունավետ ձևով կօգտագործի հանրության խնդիրները լուծելու համար:Վերջապես մենք ե՞րբ պետք է դառնանք քաղաքակիրթ, քաղաքական ազգ, ե՞րբ պետք է հասկանանք, որ փողոցի ու թայֆաների միջոցով, տնավարի կամ հանցագործ աշխարհի օրենքներով չի կարելի պետություն կառավարել, քաղաքական որոշումներ ընդունել: Մենք տեսանք, թե ինչ եղավ մեր երկրի հետ, երբ 2018-ին իշխանության բերեցինք փողոցն ու նրա բարքերը: Իսկ Արևմուտքում և Թուրքիայում լավ գիտեն, որ հային պատերազմում հաղթել չի լինի, հային կարելի է հաղթել նրա ներսում դավադիրներ գտնելու, հայի արժեհամակարգը ապականելու, եկեղեցին, ընտանիքը, պետական ինստիտուտներն արժեզրկելու և կրթական համակարգը փլուզելու միջոցով:

Եվ դա նրանց հաջողվեց: Այս իշխանությունները ժողովրդին միայն հիշում են, երբ իրենց աթոռները կորցնելու իրական վտանգ են զգում: Իսկապես զարմանալի ու անհասկանալի ժողովուրդ ենք մենք: Ինձ և հավանաբար շատերիս համար անհասկանալի էր՝ գնում էիք Նիկոլի հրավիրած միտինգին, որ ի՞նչ անեք,որ նրան քաջալերեիք և զորակցություն ու երախտագիտություն հայտնեի՞ք մեր հայրենիքի մի մասը թուրքին հանձնելու համար, մեր հազարավոր չարդարացված զոհերի ու վիրավորների, հային պարտության տանելու և թուրքի առաջ ծնկի բերելու, պետությունը կազմաքանդելու, մեր ազգային արժեքները ապականելու, ժողովրդին պառակտելու ու երկիրը ապաշնորհ կառավարման արդյունքում օրհասական վիճակի հասցնելու համար: Մենք չտեսա՞նք արդյոք, որ 2008 թ. մարտի 1-ի, 2018 թ. ապրիլի և 2020թ. նոյեմբերի 10-ի՝ հայ ժողովրդի ու հայոց պետականության նկատմամբ կազմակերպված դավադրության գլխավոր դերակատարը եղել է Նիկոլ Փաշինյանը:

Այս 2,5 տարում չհասկացա՞նք արդյոք, որ այս իշխանությունները ոչ մի կապ չունեն հայի տեսակի հետ, որ նրանք մեր երկրի ու ժողովրդի դեմ են աշխատում, որ նրանց արդեն բացահայտ թուրքերն ու ադրբեջանցիներն են պաշտպանում: Վերջապես ինչքա՞ն կարող ենք խաբվել. մեզ թե՛ ներսից, թե՛ դրսից անընդհատ խաբում են, վերջապես ե՞րբ պետք է խելքի գանք: Ինչքա՞ն կարող ենք վախկոտ ու երկչոտ լինել, ինչքա՞ն կարող ենք հանդուրժել: Ե՞րբ պետք է պետական մտածողություն ունենանք, վճռական, շրջահայաց ու հեռատես դառնանք: Եթե դեռ կա մեկ հայ, ով պաշտպանում է իշխանությունների՝ իր երկրի դեմ կազմակերպած ավանտյուրան ու դավադրությունը, ուրեմն մենք բարոյականության հետ կապված լուրջ խնդիրներ ունենք: Մենք, ցավոք, անգամ մեր ու մեր զոհված հերոս որդիների պատիվը չենք պահում: Պատմության ընթացքում հենց այսպես էլ կոտորվել, մորթվել, ցեղասպան եղել և հայրենիք ենք կորցրել: Դա ստրուկի, խեղճի ու թույլի հատկություն է:

 Այսօր Հայաստանն ու հայ ժողովուրդը աշխարհի ուշադրության կենտրոնում են, իսկ մենք Հանրապետության հրապարակում աշխարհին ցուցադրեցինք անարժանապատվության նախադեպը չունեցող յուրօրինակ վարքագիծ: Պատմությանը դեռ հայտնի չէ դեպք, երբ հայրենիքը դավադրաբար հանձնած իշխանություններին են սատարում: Արցախյան պատերազմը նաև ջրի երես հանեց մեր հասարակության բոլոր արատները և ցույց տվեց, որ այդպես էլ չհասունացանք որպես ազգ, մենք ձեռք չբերեցինք ազգային արժանապատվություն, մենք չհասկացանք պետականության ու հայրենիքի արժեքը: Հուսով էի, որ գոնե այս անգամ դաժան փորձությունը՝ Արցախյան պատերազմում պարտությունը, մեզ իմաստություն եւ խոհեմություն կբերի: Սակայն այդպես էլ մենք դասեր չենք քաղում պատմությունից: Իսկ պատմությունից դասեր քաղելու կամքը միայն քաղաքակիրթ ազգերին բնորոշ հատկություն է. դա մեզ պատգամել է քերթողահայր Մովսես Խորենացին:

Ազգովի կանգնած ենք ճակատագրական երկընտրանքի առջև՝ կա՛մ հանդես ենք բերում կազմակերպվածություն, պատասխանատվություն, ազգային ու պետական մտածողություն, աշխարհին ներկայանում ենք որպես արժանապատիվ, խիզախ ու քաղաքակիրթ ազգ և ապրում ենք ազատ ու անկախ, կա՛մ շարունակում ենք հանդուրժել այս իշխանությունների գոյությունը, համաձայնում ենք իշխանությունների պատճառով մեր նկատմամբ դավաճանի, ստախոսի, անամոթի ու պարտվողի ձևավորված կարծիքին և ապրում ենք գլխիկոր: Մեզանից շատերը, սակայն, դեռ չեն գիտակցում, թե ինչպիսի իրական վտանգի առաջ ենք կանգնած, մենք պետականություն ու հայրենիք ենք կորցնում, մենք ավետյաց երկիր ենք կորցնում:

Պետությունն ու ժողովուրդը անգործության են մատնված, երկիրը կաթվածահար վիճակում է, ձեռքից գնում է, ազգովի էլ մի անարժանի ձեռքը կրակն ենք ընկել: Իսկ հայրենիք կորցնելը դաժան բան է, ինչի արժեքը, ցավոք, սերն ու հմայքը կորցնելուց հետո միայն կզգանք, երբ քամու քմահաճույքին հանձնված աշնանային տերևի նման թափառենք օտար ափերում:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Отказ от карт «Мир» в первую очередь ударил по пенсионерамДействующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака КарапетянаNYT: целью удара Израиля по Ирану была авиабаза рядом с городом Исфахан В Ереване произошел наезд со смертельным исходом СМИ: города Ирана не подвергались атакам со стороны иностранного государства Госдеп: Членство Палестины в ООН преждевременное Опубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД Армении Глава Союза художников Армении: Мы будем защищать свои интересы Казахстан хочет транспортировать до 5 млн тонн в год казахстанской нефти по нефтепроводу Баку-Супса Генерал КСИР: Иран не использовал современные ракеты при ударе по Израилю Кадры вывода российских миротворцев и их техники из Карабаха Британия вводит уголовную ответственность за дипфейки эротического содержания Курсы валют в Армении Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак КарапетянКарта Amio Visa Signature. Когда возможности безграничны Армении выделяется незначительная сумма денег, которая преподносится режимом как огромная помощь.Президент Грузии наложила вето на закон об отмене квот для женщин на выборах Obesity: тренировки перед завтраком помогают быстрее худеть Маркедонов: для многих уход россиян будет восприниматься как поражение Захарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, бросит Ученые выяснили, как делали самые древние копья «Бавария» и «Реал» вышли в полуфинал Лиги чемпионов Пашинян испугался, или снова пытается отвлечь внимание жителей Тавуша?Избитому молодому человеку предъявлено новое обвинение: Пашинян идет во-банк, чтобы сохранить сплоченность своей командыПремьер Армении: Сейчас напряжение больше всего связано с общинами Киранц и Беркабер The Conversation: детские травмы могут вызвать патологическое накопительство Сократился экспорт из Армении в страны ЕАЭС и ЕС: анализ эксперта Необходимо увеличить помощь вынужденным переселенцам из Нагорного Карабаха и сократить ее Азербайджану: Брэд Шерман Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак КарапетянКешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries 24 апреля в Санкт-Петербурге состоится концерт, посвященный Дню памяти жертв Геноцида армян в Османской империи Истинное отношение граждан к «революционерам» Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Погода в Армении Сокровища истории: статуэтка XV-XIV вв. до н. э., обнаруженная в могильнике Лчашена была символом властиВ предварительном списке Всемирного наследия ЮНЕСКО может появиться еще один армянский памятник Кэмерон: Израиль решил ответить за воздушную атаку Ирана Индия заняла первое место в мире по численности населения Курсы валют в Армении ВТБ (Армения) выступил главным партнером фестиваля ARMMONO Ему нужны люди, которым скажет – вы виноваты.Премьер-министр Никол Пашинян встретился с жителями общин Киранц и Беркабер Под давлением общественности отказались от очередной предательской программыПредупреждения Ирана властям АрменииМэр Пасадены объявил 24 апреля Днем памяти жертв Геноцида армян Песков подтвердил начало вывода российских миротворцев из Карабаха MP: бред и галлюцинации связаны со сбоем в мозговой сети оценки значимости Наши шаги являются неожиданностью для власти, мы готовы пойти на любой шаг ради нашей государственности։ Аршак КарапетянБольшими шагами к диктатуре: беспрецедентная пыткаГражданам Таджикистана отказывают во въезде в Грузию