էթանոլ տեղափոխող 3 ամերիկյան նավ ուղևորվում է Չինաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԷթանոլ տեղափոխող երեք նավ Պարսից ծոցի ամերիկյան հետակետից ուղևորվել են Չինաստան, գրում է Reuters-ը՝ սեփական իրազեկ աղբյուրներին հղումով:
Նշվում է՝ բեռնափոխադրումները կարող են գերազանցել նախորդ տարի Չինաստանի ներկրած ամերիկյան էթանոլի ընդհանուր քանակը, որը դրական զարգացում է ամերիկյան էթանոլի արդյունաբերության համար, որը կորոնավիրուսային համավարակի և ԱՄՆ-Չինաստան «առևտրային պատերազմի» ֆոնին պահանջարկի անկում էր գրանցել:
Ըստ գործակալության աղբյուրների՝ նավերից յուրաքանչյուրի բեռը մոտ 30 000 տոննա կամ էթանոլի՝ շուրջ 240 000 բարել հզորություն ունի:
Այնուամենայնիվ, դեռևս հայտնի չէ, թե երբ բեռները կժամանեն Չինաստան: Reuters-ի աղբյուրներից մեկի խոսքով՝ նավերից առնվազն երկուսը մեկնել են փետրվարի վերջին:
Հիշեցնենք՝ հունվարին Archer Daniels Midland Co ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Ռեյ Յանգը հայտարարել էր, որ Չինաստանը 2021 թվականի առաջին կեսին գնել է «մոտ 4,76 միլիոն բարել» ամերիկյան էթանոլ:
Ըստ գործակալության հաշվարկների՝ նման քանակությամբ վառելիք տեղափոխելու համար, ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է 15-20 նավ:
Նշենք՝ ԱՄՆ-ի և Չինաստանի մեջ գործարքն ամրագրվել է դեռևս անցյալ տարի, երբ ԱՄՆ-ի էթանոլի գները նվազել էր՝ հասնելով ամենացածր մակարդակին: