Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Պորտսիգարներ՝ անհրաժեշտությո՞ւն, թե՞ շքեղություն. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ծխախոտատուփի՝ պորտսիգարի ստեղծման պատմությունն անքակտելիորեն կապված է Եվրոպայում ծխախոտի ժողովրդականության աճի հետ: Այնտեղ «բռնոթու»՝ ծխախոտի համար օգտագործել են ծխախոտատուփեր, որոնք ըստ էության եղել են նրբագեղ մանրանկարչական յուրատեսակ զարդատուփեր: Այդ տուփերի փոքր չափերը հնարավորություն էին տալիս այն պահել գրպանում, իսկ թանկարժեք քարերով զարդարանքը հնարավորություն էր տալիս ժամանակ առ ժամանակ դրանք ցուցադրել ընդունելությունների և հանդիպումների ժամանակ: Նման շքեղությունը հասանելի էր միայն հարուստներին և ազնվականներին:

Ծխամորճերի համար ծխախոտի տերևը կտրվում էր ավելի խոշոր կտորներով, ուստի այն պահելու համար օգտագործում էին քսակներ: Ի տարբերություն ծխախոտատուփի, քսակը օգտագործում էին ինչպես հարուստները, այնպես էլ հասարակ մարդիկ: Բայց ազնվականությունը ուներ բարակ կաշվից պատրաստված քսակ, որն արծաթով և ոսկով ասեղնագործված էր լինում, երբեմն էլ՝ թանկարժեք քարերով պատված: Իսկ սիգարների ի հայտ գալով՝ առաջացավ անհրաժեշտություն նման փխրուն արտադրանքը պահելու և տեղափոխելու համար պահոց ստեղծել, քանի որ դրանք կարող էին հեշտությամբ կոտրվել կամ քանդվել: Ոչ ճիշտ պահելու դեպքում այդ թանկարժեք ծխախոտային ապրանքները կարող էին նաև չափից դուրս չորանալ կամ, ընդհակառակը, խոնավանալ: Արդյունքում հայտնվեցին սիգարների պահպանման հատուկ տուփերը, որոնք կոչվեցին պորտսիգարներ։

Բուն պորտսիգար բառը կազմված է porte և cigare բառերից, որոնք ֆրանսերենից թարգմանաբար նշանակում են «կրել» և «սիգար»: Եվրոպական առաջին պորտսիգարները (17-րդ դար) եղել են արծաթագույն, ունեցել են ներդիրներ, էմալային մանրանկարներ, երբեմն անգամ թանկարժեք քարերով զարդարանք: Այնուամենայնիվ, շատ շուտ սիգարները սկսել են պահվել հատուկ, գեղեցիկ ձևավորված, հերմետիկ փակված փայտե տուփերում, որոնք ունեն խոնավեցնող սարքավորումներ: Արծաթե ծխախոտատուփերի նկատմամբ հետաքրքրությունը սկսել է մարել: Սակայն սիգարետների ի հայտ գալով առաջացել է դրանց պահպանման խնդիր, քանի որ վերջիններս էլ հեշտությամբ էին կոտրվում գրպաններում: Այդ պահից էլ հենց հայտնվել է պորտսիգարը արդեն մեզ ծանոթ տեսքով:

Չնայած նախկին անվանը, այժմ ծխախոտի տուփը հարմարեցված էր ոչ թե սիգարներ, այլ սիգարետներ պահելու համար: Մի քանի դար շարունակ պորտսիգարների արտադրության հիմնական նյութը եղել է արծաթը, որն ունեցել է գեղեցիկ գույն, փայլ և հիանալի պաշտպանիչ հատկություններ շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից: Ոսկերչական արհեստանոցներում պատվիրել են ոչ միայն արծաթե, այլ նաև ոսկե ծխախոտատուփեր, որոնք առատորեն զարդարվել են ներդիրներով, ունեցել են նուրբ փորագրություններ և թանկարժեք քարերով զարդարանք: Իհարկե, միայն հարուստ ծխողը կարող էր իրեն թույլ տալ նման պորտսիգար:

Սիգարետների զանգվածային արտադրությունը և դրա օգտագործումը հասարակության բոլոր խավերի կողմից առաջացրել է պորտսիգարների ոչ միայն թանկ, այլ նաև ավելի էժան տեսակների պահանջարկ: Սկսվել է պղնձե, բրոնզե և պողպատե պորտսիգարների զանգվածային արտադրություն: 20-րդ դարի սկզբին պորտսիգարը տղամարդու համար դարձել է հիանալի նվերներից մեկը, նույնիսկ եթե նա ծխող չէ: Դա նորաձև էր և ոճային: 20-րդ դարի կեսերին սիգարետների համար ստվարաթղթե տուփի գյուտով արագորեն պորտսիգարների կրման նորաձևությունն անցել է: Բանն այն է, որ ստվարաթղթե տուփը օգտագործելը ավելի հարմար է, տնտեսապես շահավետ, իսկ տուփի հերմետիկությունը հուսալիորեն ապահովված է ցելոֆանե թաղանթի միջոցով: Ներկայումս Եվրոպայում պորտսիգարների նորաձևությունը սկսում է վերադառնալ:

Հիմա, չնայած այն հանգամանքին, որ շատերը նախընտրում են կաշվե պորտսիգարներ, մետաղը շարունակում է լինել առավել հուսալի և բարձր կարգավիճակի իր: Հարկ է նշել, որ արծաթե պորտսիգարները, որոնք հայտնի են դեռ 17-րդ դարից, ներկայումս էլ նորաձև են, բացի դա, նրանց դիզայնը գործնականում չի փոխվել: Նրանք տարբերվում են տարողունակությամբ, երկարությամբ և սիգարետների ֆիքսման եղանակով: Օրինակ՝ կան փոքր «պորտսիգարներ», որոնց մեջ տեղավորվում է 3 կամ ավելի սիգարետ, չնայած ստանդարտ պորտսիգարի տարողունակությունը քսան է: Կանանց պորտսիգարները իրենց ձևերով ավելի շքեղ ու նրբագեղ են:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»