Երևան, 20.Ապրիլ.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Լեգենդներ կերակրից ուշաթափության մասին․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իմամ-բայալդին Բալկանյան տարածաշրջանի որոշ ազգերի խոհանոցների ուտեստ է (թուրքերն այն համարում են իրենցը): Այն պատրաստվում է կիսած սմբուկը ձիթապտղի յուղի մեջ տապակելով և շոգեխաշած լոլիկով, սոխով ու սխտորով լցոնելով: Լցոնի կազմը կարող է փոքր-ինչ տարբեր լինել, բայց այն սովորաբար լինում է բուսական: Մի փոքր փոփոխված անվան տակ իմամ բայալդին լայնորեն հայտնի է Բուլղարիայում, Իսրայելում, Հյուսիսային Մակեդոնիայում, Հունաստանում, Ալբանիայում և արաբական աշխարհում: Նմանատիպ ուտեստ տարածված է նաև Իրանում, չնայած տեղական բաղադրատոմսը լրացնում են այլ բանջարեղեններով և խոտաբույսերով:

Բուլղարիայում ձմռանը ուտեստը պահածոյացնում են: Այս ուտեստն ունի միջնադարյան արմատներ: Իմամ բայալդին պատկանում է, այսպես կոչված, «olive oil food»-ին՝ «ձիթապտղայուղային սննդին», և լիովին համապատասխանում է միջնադարի սննդի սկզբունքներին: Այս սկզբունքներին համապատասխան, ամռանը անհրաժեշտ է սառը, ջրիկ սնունդ ուտել մեծ քանակությամբ բուսական ճարպերով, քանի որ ճարպը արագացնում է լեղու արտազատումը: Քանի որ թարգմանաբար այս ուտեստը նշանակում է «իմամը ուշաթափվեց», համարյա միշտ իմամ բայալդիի բաղադրատոմսը սկսվում է հուզիչ պատմությամբ առ այն, որ ուտեստի հիանալի համից իմամը ուշաթափվել է: Սակայն կան բազմաթիվ այլ տարբերակներ, թե ինչո՞ւ է իմամը հանկարծ ուշաթափվել: Այս ուտեստի անվանման ծագման մի քանի վարկածներ կան:

Առաջին վարկածում ասվում է, որ իմամը ուշագնաց է եղել այդ ուտեստի անզուգական համից. այդ դեպքում եթե իմամը հանկարծ մտներ, օրինակ՝ Մաքդոնալդս, հավանաբար ցմահ կոմայի մեջ կընկներ: Երկրորդ վարկածի համաձայն, իմամը, իմանալով ուտեստի վրա ծախսված թանկարժեք բաղադրիչների քանակի մասին, ուշաթափվել է, քանի որ շատ ժլատ է եղել: Երրորդ վարկածի համաձայն, իմամը, երկար ժամանակ պաս պահելուց հետո այդ սմբուկային ուտեստը համտեսելով, ուշաթափվել է, քանի որ դատարկ ստամոքսը չի դիմացել այդ հարվածին։ Չորրորդ և ամենահետաքրքիր վարկածն այն է, որ իմամն ամուսնացել է ձիթապտղի յուղի վաճառքով զբաղվող հարուստ վաճառականի դստեր հետ: Կինը 12 կուժ ձիթապտղի յուղ է օժիտ բերել:

Այդ ժամանակ ձիթապտղի յուղը խիստ թանկ է եղել, կոպիտ ասած՝ այն գնահատել են ինչպես ոսկին: Ամեն երեկո իմամը ստիպել է իր կնոջը սմբուկ պատրաստել ձիթապտղի յուղով, քանի որ շատ է սիրում այդ ուտեստը: Բայց տասներկու օր անց ձիթայուղը վերջացել է: Այդ լուրով կինը եկել է իմամի մոտ և առանց մտածելու ասել, որ պետք է գնալ մոտակա շուկա և ձիթայուղ գնել: Այդ ժամանակ էլ իմամը հասկացել է, որ ընդամենը 12 օրվա ընթացքում կերել է կնոջ ամբողջ օժիտը, և ուշաթափվել է։ Հավանաբար իմամը «բայալդի» է եղել հասկանալով, թե որքան անտնտես է իր կինը և մի ամբողջ կարողություն է ծախսել սմբուկներ տապակելու վրա:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵՄ-ն պետք է պահպանի երկխոսությունը Ռուսաստանի հետ․ Մերկել Սա առնվազն հիմարություն է. Արմեն Սարգսյանը եղել է ադրբեջանցիներից մոտ 100 մետր հեռավորության վրա Թունավորումից մահացած տավուշցի երեխան այգուց հավաքած, տապակած կանաչի է կերել․ ընտանիքի մյուս անդամների վիճակը կայուն է Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Կոմանդոսի հիշատակին ՖԻՖԱ-ն պաշտոնապես արձագանքեց Սուպերլիգայի ստեղծմանը Ձեր արյունը ԽԻՍՏ անհրաժեշտ է այս պահին. Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձանց մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ Օնիկ Գասպարյան, պարոն գեներալ, բան չունե՞ք ասելու Քանի՞ տեսակ արևային ժամացույց գոյություն ունի․ «Փաստ» Պաշտոնանկություններ և նոր նշանակումներ՝ ոստիկանապետի հրամանով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ)․ ԱՊՀ երկր­նե­րի կո­լեկ­տիվ անվ­տան­գու­թյան պայ­մա­նա­գի­րը ուժի մեջ է մտել․ «Փաստ»Երեկ կատարվել է 4398 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 667 նոր դեպք Ո՞ւր էր նույն ԵԽԽՎ-ն, երբ «ուղիղ եթերով» մորթում էին մեր զինվորականներին ու խաղաղ բնակիչներին. Մելիքյան «Ո՞ր դեպ­քում շրջա­նա­ռու­թյու­նից հան­ված դե­ղը պետք է ոչն­չաց­նել». լրա­ցում­ներ «Դե­ղե­րի մա­սին» օրեն­քում․ «Փաստ»Հրապարակվեց ԱԽ նիստին Օնիկ Գասպարյանի զեկույցի ձայնագրությունը (Տեսանյութ) Աղվան Չատինյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութում Հրաժարական՝ Երևանի ավագանիում Հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատար կլինի Նիկոլ Փաշինյանը. Երբ կլինի հրաժարականը Երբ Փա­շի­նյա­նը խո­սում է առանց թղթի, նա իրա­կա­նում խո­սում է առանց մտա­ծե­լու․ «Փաստ»Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Գոռ Մելիքյանին Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ ուսանողական խորհրդի անդամների հետ Նախ­կին սկզբունք­նե­րով ԵԱՀԿ Մինս­կի խմբի առա­ջար­կած բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը գնում է փա­կու­ղի․ «Փաստ»Հայաստանում սննդային թունավորման արդյունքում 12-ամյա երեխա է մահացել Զինամթերքի վնասազերծման աշխատանքներ՝ Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքների հարակից տարածքներում «Ամե­նա­կա­րև­ո­րը՝ չհար­մար­վենք զո­հի կար­գա­վի­ճա­կի հետ»․ «Փաստ»Լոռեցիները դեմ են նոր հանքավայրերի բացմանը, ցանկանում են ապրել առողջ էկոմիջավայրում․ «Փաստ» Հայ գերիների հարցից բացի փաթեթում եղել է երկու կետ, որոնք եղել են Ռուսաստանի դեմ. Պարզաբանում՝ հայտնի քվեարկության մասին «Պրագմատիզմ, որը չի աշխատի». «Փաստ» Հայկական Շուշիում հատուկ տեխնիկայով քանդում են հայկական շենքերը (տեսանյութ) Քաղաքականությունը ոմանց համար դարձել է անտեր անապատ, որ անարգել մտնում ու չեն իմանում՝ ուր են գնում. Սենոր Հասրաթյան Ապավինում են ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժին». ի՞նչ խութեր կան. «Փաստ»«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Բիզնեսի գերակշիռ մեծամասնությունը պատրաստ է վաճառքի հանել իր ունեցվածքը և նույնիսկ արտագաղթել Հայաստանից, ապաշրջափակումը կործանարար կլինի Հայաստանի համար. Սարգսյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Ամեն ինչ՝ պահի թելադրանքով ու անձնական ցանկություններով ․«Փաստ» Ռու­սաս­տա­նում ար­ձա­գան­քել են Խա­չիկ Աս­րյա­նի հայ­տա­րա­րու­թյա­նը. պար­գև­ատ­րե­լու են. «Փաստ» Այսօր ձեր գործերը հաջող ընթացք կունենան. ապրիլի 20-ի աստղագուշակ «Փաշինյանը շուրջ երեք տարի ոչ միայն բանակի, այլև Հայաստանի պետականության ոչնչացման գործընթաց է տանում». «Փաստ» Նոր համայնքներ կմիավորվեն․ ինչ փոփոխություններ են սպասվում․ «Ժողովուրդ»Այցերի հասցեներն ընտրվում են դժվարությամբ. «Փաստ» «Հրապարակ»․ Քոչարյանի դաշինքի ցանկն ուրվագծվում է«Հրապարակ»․ Եթե «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց նախագծի հարցով նախագահը չդիմի ՍԴ, ապա ընդդիմությունը կդիմի«168 ժամ»․ Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ հայկական բանակի․ նրանց տեսլականները համընկնում ենԾա­ռու­կյա­նի առա­ջար­կը մեծ աժի­ո­տաժ է առա­ջաց­րել. «Փաստ»Վաղը Արտակ Թովմասյանը կլինի Գյումրիում. կհանդիպի քաղաքացիների հետՀեղինակավոր World Press Photo մրցանակաբաշխության «Գլխավոր լուրեր» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Արցախյան պատերազմին նվիրված «Կորսված դրախտ» շարքըՏՄՊՊՀ-ն հրապարակվել է դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրությունը«Բիսկետ Ջատրա 2021». Նեպալում մեկնարկել են ամանորյան ավանդական փառատոնի տոնախմբությունները. The Guardian-ն ուշագրավ ֆոտոշարք է հրապարակելԿան լուրջ կասկածներ, որ Թուրքիան և Ադրբեջանն ապաշրջափակման խոսույթն օգտագործում են Հայաստանի վրա հավելյալ ճնշում բանեցնելու և ՀՀ շրջափակումը խորացնելու ուղղությամբ. Արա Մարջանյան«Նա միջակություն է». Արսեն Ջուլֆալակյան