Խայտառակ միջադեպ Գլխավոր շտաբում՝ գեներալ Մուրադովին ընդունելու ժամանակ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 31-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Կայքում նաև լուսանկարներ են հրապարակվել:
Առաջին հայացքից որևէ տարօրինակ բան չկա, սակայն պարզվում է, որ նման հանդիպումներ կազմակերպելու ժամանակ նույնիսկ դրոշը չեն կարողանում ճիշտ ընտրել:
Լուսանկարներում Հայաստանի դրոշի կողքին պետք է ծածանվի Ռուսաստանի եռագույնը՝ սպիտակ, կապույտ, կարմիր գույներով, սակայն, չգիտես, թե ինչու ծածանվում է կարմիր, կապույտ, սպիտակ գույներով եռագույն: