Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Եթե կրթական համակարգի ներսում լինի պրոֆեսիոնալ կորիզ, նա թույլ չի տա, որ համակարգը շեղվի իր ռելսերից»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կրթական ոլորտը բոլոր իշխանությունների ժամանակ հայտնվում է փոփոխությունների թիրախում։ Բացառություն չէին նաև ներկա իշխանությունները՝ կրթական չափորոշիչներ, ոլորտի ֆինանսավորման նվազեցում, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի փոփոխություն, ակադեմիական քաղաք ստեղծելու մտադրություն և այլն։ Փոփոխությունները կրթական ոլորտում հաջորդում են մեկը մյուսին, բայց ոլորտի փորձագետների կարծիքով, դրանք քաոսային են, նախարարությունը հետևողական չէ իր իսկ կատարած «բարեփոխումներում»։Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է՝ կրթությունը դարձել է եղանակի տեսության պես մի բան։

«Բոլորը խոսում են դրա մասին, բայց ինչպես եղանակի, այնպես էլ կրթության վրա չեն կարողանում ազդել։ Բոլորս խոսում ենք, բայց ոչ մի ազդեցություն ընդհանուր իրավիճակի վրա այդ խոսակցությունները չեն ունենում։ Ասում են՝ այս փաստաթուղթն արմատական փոփոխություններ կբերի, բայց այդ խոսակցությունները որևէ հիմք չունեն, որովհետև կրթության ոլորտում արդեն վաղուց հայտնի փաստ է, որ որևէ փաստաթուղթ որևէ արժեք չունի։ Նույնքան կարևոր է իրագործումը, որքան փաստաթուղթը։ Նույն ակադեմիական ավանի գաղափարը, այո՛, այն որպես գաղափար շատ լավն է։ Բայց կարո՞ղ ենք այն իրագործել, ի՞նչ կարժենա, ինչի՞ հաշվին ենք դա անելու, հաշվարկներ արե՞լ ենք: Հնարավոր է մեզ ֆինանսական առումով այն այնքան գումար չբերի, որքան մենք կծախսենք։ Գեղեցիկ գաղափարներ են մեջտեղ բերվում, սա մեր կրթական քաղաքականության ամենամեծ վտանգն է։ Քանի որ աշխարհը բաց է դարձել, շատ հեշտ է գնալ տարբեր երկրներ, ինչ-որ բաներ կարդալ, կոնֆերանսի մասնակցել և ինչ-որ գաղափար գտնել։ Այս մի երկրում թվանշան չկա, մյուսում ակադեմիական քաղաք է գործում, հաջորդում նույն դասարանում մնալ չկա։ Սրանք շատ գեղեցիկ են հնչում, բայց ամբողջ խնդիրը հետևյալն է՝ դու կարողանալո՞ւ ես այդ գաղափարներն իրականացնել, ունե՞ս թիմ, հետևողականություն, երկարաժամկետ պլանավորում և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը։

Նշում է՝ երեք տարի է, ինչ մեր երկրում իշխանափոխություն է եղել։ «Մենք չունենք կրթության զարգացման ռազմավարություն։ Եթե չկա ռազմավարություն, որ ուղղությամբ ենք գնում։ Կամ հարց՝ ինչո՞ւ չունենք այդ ռազմավարությունը։ Դրա օգնությամբ պետք է հասկանանք, թե ինչ են ուզում իրականացնել կրթության ոլորտում: Հիմա, օրինակ՝ չեմ կարող ասել, թե որ փաստաթուղթն ինչ փոփոխություն կբերի։ Կարող եմ մի բան ասել, որ բավականին լուրջ խնդիրներ ունենք եղած փաստաթղթերը կյանքի կոչելու հարցում»,-նշում է մեր զրուցակիցը։

Բարձրաձայնում ենք այն խնդրի մասին, որ քաղաքական ցանկացած իշխանություն առաջ է քաշում կրթության ոլորտի իր փոփոխությունները, գաղափարները, արդյունքում, երբ նախարար է փոխվում, նա չի շարունակում նախորդի ծրագրերը և ամեն ինչ սկսում է մաքուր թղթից։ Կրթության փորձագետն այս գործելաոճը պայմանավորում է շատ պարզ հանգամանքով։ «Սա ունի մեկ պարզ պատճառ։ Կրթության համակարգի ներսում չկա, այսպես ասենք, ուժեղ էքսպերտային թիմ: Նախարարության ներսում պետք է լինի ուժեղ մասնագետների թիմ, որի վրա ոչ մի նախարար չպետք է կարողանա ազդել։ Նրանք պետք է երկարաժամկետ ձևով սահմանեն մեր ուղղությունը։ Մեզ մոտ այդ թիմը չկա։ Մեզ մոտ կան քաղծառայողներ, նախարարը գալիս է, նրանց ասում՝ հիմա այս ծրագիրն ենք իրագործում, նրանք էլ համաձայնում են։ Հետո մյուս նախարարն է գալիս, փոխում է ուղղությունը։ Վերցրեք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը։ Քանի՞ անգամ փոխեցին այն մինչև ընդունելը։ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմին վերաբերող հատվածը միայն քանի՞ անգամ փոփոխեցին։ Պրոֆեսիոնալների թիմը կասի՝ այո՛, կրթության մեջ կան նաև քաղաքական տարրեր, բայց ընդհանուր առմամբ այստեղ պետք է դոմինանտ լինի մասնագիտական գործոնը։ Սա խաղ ու պար չէ, որ մենք անընդհատ այս կողմ ու այն կողմ շրջենք։ Չի բացառվում, որ ընտրություններից հետո կգա մի ուժ, որը կասի՝ նախորդների արածը սխալ է, հիմա այլ բան ենք անելու։ Հիմա, եթե հունիսին ընտրություններ լինեն, կստացվի, որ երեք տարի կորցրեցինք։ Ոլորտը պետք է պրոֆեսիոնալացնել, հասկանում ենք՝ նախարար դառնում է քաղաքական թիմի անդամներից մեկը, այդ պատճառով միշտ չէ, որ նախարարները լինում են ոլորտի ուժեղ մասնագետներ։ Այո՛, դա հնարավոր է, բայց եթե ներսում լինի պրոֆեսիոնալ կորիզ, նա թույլ չի տա, որ համակարգը շեղվի իր ռելսերից»,-ընդգծում է փորձագետը։

Մեր այն դիտարկմանը, թե երբեմն տպավորություն է, որ կրթության ոլորտը փորձարկման դաշտ է, փորձագետն այսպես է արձագանքում. «Այո, կա նման բան: Ասենք՝ մեկը ժամանակին ինչ-որ բաներ է մտածել, արտասահմանում տեսել, հիմա պաշտոն է ստանում և փորձում դա իրականացնել, իսկ ներսում չկա այդ պրոֆեսիոնալ խիզախությունը, որ կանգնեն ու ասեն՝ պարոն նախարար կամ փոխնախարար, այդպես չի լինի։ Հետո նախարարներին էլ ձեռնտու է ինչ-որ նոր բաներ հայտարարել, ստեղծել այդ նորամուծությունների պատրանքը՝ տեսեք, թե ինչ ծրագրեր ենք անելու, իսկ վերջում ոչինչ չլինի, որովհետև կգա հաջորդ նախարարը, որն իր օրակարգն է բերում»,-եզրափակում է Սերոբ Խաչատրյանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է