Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ամբողջական ադամանդե մատանի. ո՞վ կհամարձակվի գնել ու նվիրել. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շատերի համար ադամանդե մատանի հասկացությունը նշանակում է ձեռքի մատի կլոր զարդ, որը կազմված է ինչ-որ թանկարժեք մետաղի օղակից, օրինակ՝ ոսկուց, արծաթից կամ պլատինից, և որի վրա տեղադրված են մեկ կամ մի քանի հղկված ադամանդե քարեր: Նման պատկերացումը ջարդել և իրենց պատկերացրած ադամանդե մատանին են կյանքի կոչել Ժնևյան հանրահայտ Shawish զարդագործական տան ոսկերիչները: Նրանք հանրությանն են ներկայացրել ամբողջական ադամանդից պատրաստված մատանի: Այս պահին աշխարհում չկա նման ապրանքի այլ օրինակ, չկա ամբողջովին մեկ ադամանդից պատրաստված մատանի: Այն եզակի է և, որպես արդյունք, զարդերի պատմության մեջ այդ մատանին արժեքի և անսովորության չեմպիոն է: Արտադրանքի մոտավոր գինը կազմում է մոտ 70 միլիոն դոլար (43 միլիոն ֆունտ), և դա զարմանալի չէ, քանի որ մատանու ընդհանուր քաշը 150 կարատ է:

Բարձր որակավորում ունեցող մասնագետների մի խումբ, որոնց շարքում եղել են հենց իրենք` Shawish ընկերության համասեփականատերեր եղբայրներ Մուհամեդ և Մեյդի Չավեսները, աշխատել են մի ամբողջ տարի, որպեսզի ստեղծեն այդ գլուխգործոցը: Այդքան ժամանակ է պահանջվել հաշվարկների, ուրվագծման, ինչպես նաև զարդի փորձարկման համար: Զարդագործների փորձառության, բարձր տեխնոլոգիական սարքերի և հատուկ լազերային տեխնոլոգիայի օգտագործման շնորհիվ հնարավոր է դարձել փոխել քարի մոլեկուլային կառուցվածքը և մատանի ստանալ մեկ ամբողջական ադամանդից: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել լույսի ճառագայթների բեկման ազդեցությանը՝ լույսի ադամանդային անդրադարձումների խաղին, որի համար պատասխանատու են ադամանդի՝ վարպետորեն հղկված նիստերը: Մատանին ստեղծելուց հետո, որպեսզի բացառվի նման զարմանալի մատանի ստեղծելու կրկնօրինակումը, և ելնելով տեխնոլոգիայի եզակիության վերաբերյալ տարբեր պահանջներից՝ Shawish ընկերությունն արտոնագրել է ամբողջական ադամանդե մատանի ստեղծելու եղանակը:

Ադամանդե մատանին համընդհանուր ցուցադրման է ներկայացվել 2011 թվականի ապրիլի 14-ին, Լոնդոնում տեղի ունեցած Bottaccio 2011 ցուցահանդեսում: Հետագայում գովազդի նպատակով այդ մատանու ճշգրիտ պատճենն ուղարկվել է շրջագայության խոշոր քաղաքներով, որոնց թվում են Կաննը, Մոսկվան, Սեուլը: Մատանին խնամքով պահվում է բանկերից մեկում գտնվող պահարանում: Ամբողջական ադամանդե մատանին մեկ այլ անգամ հրապարակայնորեն ցուցադրվել է 2012 թվականին Շվեյցարիայում տեղի ունեցած Baselworld զարդերի և ժամացույցների ցուցահանդեսում: Այս զարդը ստեղծվել է որպես սիրո և ամուսնության խորհրդանիշ հանդիսացող ամուսնական մատանի և անմիջապես դարձել է մոլորակի ամենահարուստ ընտանիքների յուրաքանչյուր աղջկա գրեթե անհնար երազանքը. յուրաքանչյուրն է երազում ամուսնության օրը մատին ունենալ զարդագործական նման թանկ և էլեգանտ գլուխգործոց: Հետաքրքիր է, թե արդյոք կգտնվի՞ որևէ մեկը, որը կհամարձակվի իր սիրելիին նվիրել այդպիսի թանկարժեք նվեր: Սպասենք դրան:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»