Yerevan, 16.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կարևորը լինեն հլու կամակատար ու «թրի տակով անցած»․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ժամանակի ընթացքում ավելի ցայտուն են դարձնում, թե պետական կառավարման համակարգը ինչ ծայրահեղ վիճակում է հայտնվել, որի հիմնական պատճառներից մեկն էլ հեղհեղուկ կադրային քաղաքականությունն է։ Բնականաբար, երկրի առաջընթացի տեսանկյունից առաջնային նշանակություն պետք է ունենա բարձր պաշտոններում և առանձին օղակների ղեկավար մարմիններում մասնագետների ընտրության հարցը, բայց դրա փոխարեն պետական համակարգի կայացումն ու պրոֆեսիոնալիզմը երկրորդ պլան են մղվել, իսկ առաջնայինը դարձել են ցուցադրականությունն ու ձևականությունը։ Ու սա գալիս է ամենավերևից՝ երկրի վարչապետի պաշտոնին գամված անձի կողմից տարվող հիմնական քաղաքական կուրսից։ Ըստ այդմ, պաշտոնյայի աշխատանքի ցուցիչ են համարվում ոչ թե մասնագիտական հաջողությունները, այլ այն, թե այդ պաշտոնյան որքանով է լոյալ, ավելին՝ հլու կամակատար և հնազանդ ու հպատակ իրեն, և որքանով է ի զորու հանրության աչքում աշխատանքի իմիտացիա ստեղծել, ֆեյսբուքում լայքեր հավաքել և այլն։

Այս համատեքստում ուշագրավ է, որ երբ Նիկոլ Փաշինյանը ձախողվում է (իսկ դա բոլոր հարցերում է ու գրեթե ամենօրյա ռեժիմով) կամ փորձում է ժամանակ շահել, սկսում է տարբեր կառույցների և գերատեսչությունների ղեկավարներին փոխել այնքան, մինչև այդ հիմնարկները խոր դեպրեսիայի մեջ են հայտնվում։ Պատերազմում պարտությունից հետո Նիկոլի իրականացրած կադրային փոփոխությունները դրա ամենավառ օրինակն են։ Այստեղ հատկապես ուշադրության են արժանի ուժային կառույցների ղեկավարների՝ արդեն պարբերական դարձած փոփոխությունները։ Հիշեք, թե կարճ ժամանակահատվածում Նիկոլը քանի ԱԱԾ տնօրեն փոխեց։ Ու այս համատեքստում չպետք է աչքաթող անել, որ ուժային կառույցները պետության կայացման և անվտանգության ապահովման հիմնական հենարանն են, որոնց կայացումը «հանաք-մասխարա» գործ չէ և մեծ ջանքեր, ժամանակ ու ռեսուրսներ է պահանջում։ Եվ, բացի նրանից, որ յուրաքանչյուր նոր նշանակված ղեկավար պետք է ժամանակ ունենա, որպեսզի կարողանա տիրապետել իր կողմից համակարգվող ոլորտի նրբություններին, Փաշինյանը մի բան էլ մեծ կարևորություն ունեցող տարբեր օղակներում այդ ոլորտների շրջանակից դուրս գտնվող մարդկանց է նշանակում, ինչը, բնականաբար, համակարգում ներկայացված պրոֆեսիոնալների դժգոհությունն է հարուցում։

Այսպես, օրինակ՝ որևէ մասնագետ, ով տարիներ շարունակ աշխատելով՝ մեծ փորձ և գիտելիքներ է կուտակել, ստիպված է ենթարկվել մի ղեկավարի հրահանգներին, ում պահանջները մասնագիտական առումով արդարացված չեն և իրենց մեջ կամայականություն են պարունակում։ Դիլետանտ ղեկավարի նշանակման հանգամանքը պետական ապարատի ներսում մեծացնում է ներքին լարվածությունը, պայմաններ է ստեղծում բարձիթողի վիճակի և անգործության համար։ Ու առանձին ոլորտներում գրանցված արդյունքների տեսանկյունից իշխանությունները չեն բարձրաձայնում, թե ինչ ձախողումներ են եղել, ինչ քայլեր պետք է ձեռնարկել դրանք շտկելու համար և, ըստ այդմ, ինչ հիմնավորմամբ են այս կամ այն կադրային փոփոխությունն իրականացնում։ Օրինակ՝ վերջերս, երբ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հրաժարական տվեց հայտնի միջադեպի պատճառով, ոչ ոք այդպես էլ չխոսեց, որ տեխնոլոգիական ոլորտում, բացի փիառից և նախարարի կողմից «հրաշք տեխնոլոգիաների մասին» տարածվող տեսանյութերից, որևէ լուրջ համակարգային աշխատանք չի տարվել։

Չնայած տեխնոլոգիական ոլորտի վերաբերյալ իշխանությունների գովերգումներին՝ ժամանակի ընթացքում ավելի տեսանելի դարձավ, որ արդիական սպառազինությունների և տեխնոլոգիաների ստեղծման ու տիրապետման առումով մեծապես զիջում ենք ԹՇՆԱՄԱԿԱՆ Թուրքիային և Ադրբեջանին այն պարագայում, երբ, սփյուռքի ներուժն էլ ներառյալ, մենք մեծ ինտելեկտուալ պոտենցիալի ենք տիրապետում։ Ու սա չի խանգարում, որ մի հատ էլ համացանցով մեկ տարածեն հերթական ցուցադրական տեսանյութը, թե նախարարության աշխատակիցները ծափահարություններով են ճանապարհել Արշակյանին։

Ու այստեղ հարցը միայն ԲՏԱ նախարարին չի վերաբերում։ Մյուս ոլորտներում ևս գրեթե նույն իրավիճակն է։ Իսկ ընդհանուր առմամբ, իշխանությունները կադրային նշանակումներ կամ փոխատեղումներ կատարելիս ունեն միայն մեկ տրամաբանություն (չնայած այս իշխանությունների պարագայում տրամաբանություն բառը չափազանցություն է). կարևորը՝ սեփական թիմից լինի, անվերապահ հավատարիմ ու «թրի տակով անցած»: Մնացածն ածանցյալ է։ Հենց դրա համար էլ բոլոր ոլորտներում, ինչպես կասեր «դասականը», «խիարը թարս է բուսնում»:

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!Book Giving Day in Khnko Aper Library. IDBankTransfer your loan and take benefit of the 1.5% low interest refinancing offer