Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Երկիրը տապալած ղեկավարի կողմից իրականացված փոփոխությունը չի կարող դրական տեղաշարժ ապահովել»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս ժամանակաշրջանում արտահերթ ընտրությունների մասին հայտարարելու և դրանց հնարավոր անցկացման նպատակը պատասխանատվությունից խուսափելն ու այդ պատասխանատվությունը ևս մեկ անգամ ժողովրդի ուսերին թողնելն է: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանը:

«Նախկինում ընտրական գործընթացով իշխանության եկած Փաշինյանին ընտրող քաղաքացիներն այսօր իր դեմ են դուրս եկել՝ հաշվի առնելով նրան ու իր վարչակազմին այլևս չվստահելու հանգամանքը, ինչպես նաև թե՛ պատերազմի, թե՛ հետպատերազմական շրջանում իշխանության անգործության մատնվելու պատճառը: Այս ընտրությունների իրականացումը, ըստ իր կարճ խելքի, ևս մեկ անգամ վերընտրվելու հնարավորություն է տալու: Այդուհանդերձ, եթե մեր ժողովուրդն իրավագիտակից լինի, թույլ չի տա, որ ազգի դավաճանի պիտակը կրող անձը ևս մեկ անգամ ղեկավարի մեր երկիրն ու զարգացնի հակահայկական քաղաքականությունը: Միևնույն ժամանակ, սա ոչ միայն զուտ քաղաքական գործընթաց է, այլև բարոյահոգեբանական մթնոլորտի շիկացում է ենթադրում:Այսօր Փաշինյանին մոլեռանդ պաշտպանող մարդիկ կան: Մյուս կողմից՝ ընդդիմության ներկայացուցիչներն ու մեր բազմաթիվ քաղաքացիներ դեմ են այսօրվա վարչակարգին և ցանկանում են օր առաջ փոփոխել առկա քաղաքական մթնոլորտը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ընտրությունների դեպքում, հաշվի առնելով կառավարչական ռեսուրսներն ու լծակները, ճնշումների արդյունքում վերընտրվելու հանգամանքը չի բացառվում:

«Մեծ հաշվով, ընտրությունները պետք է դիտարկենք երկու հարթությամբ՝ առանց Նիկոլ Փաշինյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Կարծում եմ՝ քաղաքական աղբից մեր երկիրը մաքրելու լավագույն տարբերակն առանց Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի ընտրական գործընթացներն են: Միայն իր ու իր թիմի չմասնակցելու դեպքում է հնարավոր դա, որովհետև եթե իրենք իրենց վարած քաղաքականությամբ երկրորդ անգամ ընտրվեն, նորից քաղաքական ճգնաժամ ու այդ քաղաքական ճգնաժամի խորացում ենք ունենալու: Միևնույն ժամանակ, ամեն դեպքում, վստահություն չկա, որ ընտրական գործընթացներ կլինեն. դեռ հստակ որոշված չէ, ըստ այդմ՝ չենք կարող ասել, որ որևէ կայուն քաղաքականություն կամ իրական փոփոխություն կլինի մեր երկրում, եթե արտահերթ ընտրություններ տեղի ունենան»»,-ասաց նա:

Յուրաքանչյուր գործընթաց, ըստ Ս. Սերոբյանի, իր փուլային դրսևորումներն ունի: «Գոյություն ունեն, օրինակ՝ սկզբնամաս, պիկ ու ստաբիլ փուլեր: Դրանցից անմասն չեն նաև ճգնաժամերը: Այս իմաստով այս պահին ճգնաժամը մեր երկրում ստաբիլ վիճակում է. մենք առաջ ենք շարժվում ստաբիլ ճգնաժամով՝ հաշվի առնելով ոչ միայն քաղաքական, այլև թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական և թե՛ բարոյահոգեբանական դաշտերը: Մենք ստաբիլ ճգնաժամի առաջ ենք կանգնել հատկապես հետպատերազմական շրջանում: Ճգնաժամի փոփոխության համար մենք կա՛մ ընտրություններ ենք անցկացնում, կա՛մ ոչ, կա՛մ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է, կա՛մ չի մասնակցում, կամ էլ երրորդ ուժ է ձևավորվում՝ իր ուսերի վրա վերցնելով քաղաքական համակարգում կոնսոլիդացիա մտցնելու ու կոնսենսուսի ամբողջ ծանր բեռը: Եթե այս քաղաքական ճգնաժամի ստաբիլությունը պահպանվի այնպես, ինչպես հիմա է, և եթե մինչև հունիսի 20-ը քաղաքական գործընթացներ կամ քաղաքական վայրիվերումներ և փոփոխություններ չլինեն, ապա այդ ճգնաժամը ավելի կխորանա»,-նշեց փորձագետը:

Անդրադառնալով այս շրջանում իշխանությունների կողմից առաջարկվող ու ընդունվող փոփոխություններին, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքում, Սիրանուշ Սերոբյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանի միակ քաղաքական շահը վերարտադրումն է ու ընտրություններում հաղթելը: Նպատակն այն է, որ իր քաղաքական թիմը ևս մեկ անգամ ներկայացված լինի Ազգային ժողովում, պետական կառավարման համակարգում, ՏԻՄ մարմիններում և այլն: Յուրաքանչյուր քաղաքական առողջ ուժի համար պետք է ստեղծվեն հավասար ու արդար պայմաններ, որպեսզի ընտրական գործընթացների դրսևորման յուրաքանչյուր փուլում պահպանվեն օրինականության, իրավականության սկզբունքները, ինչպես նաև քվեարկության փակ, գաղտնի լինելու սկզբունքը: Այս փոփոխությունները, որոնք իրականացվում են, այնուամենայնիվ, քողարկված ենթատեքստեր ունեն: Կարճ ասած՝ երկիրը տապալած ղեկավարի կողմից իրականացված փոփոխությունը չի կարող դրական տեղաշարժ ապահովել»: Խոսելով ընտրական մեխանիզմների մասին՝ նա հավելեց. «Ինչքան էլ պարզեցվի ու հստակեցվի գործընթացը, միևնույնն է, այն նույն վարչակարգն է լինելու ընտրատեղամասերում, որն այսօր ենթարկվում է Ն. Փաշինյանին: Այս պարագայում կեղծիքներից խուսափելն անհնար է: Այսօր և՛ ոստիկանական համակարգը, և՛ պետական ապարատի մի մասը ենթարկվում են նրան»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым