Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի վերջո, ո՞վ է Իվան Ահեղի գահի հեղինակը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Անհիշելի ժամանակներից ի վեր Ռուսաստանի պետության ուժն ու հարստությունը մարմնավորել են յոթ խորհրդանիշ՝ Մոնոմախի գլխարկը, ինքնիշխանության խնձորը (գունդ), գայիսոնը, ցարական թիկնոցը, ռինդաները (թիկնապահներ), թագավորական կնիքը և, իհարկե, գահը: Ռուսական գահերի շարքում ամենահներից մեկը Իվան 4-րդ Ահեղ ցարի գահն է, որը փաստացի բարձր փայտե թիկնաթոռ է: Գահը ծածկված է փղոսկրյա փորագրված պատկերազարդ թիթեղներով, իսկ պատկերներում աստվածաշնչյան Դավիթ թագավորի արարքներն են, ինչպես նաև փորագրված են դիցաբանական կենդանիներ:

Կա մի լեգենդ, որի համաձայն, գահը Բյուզանդիայից Ռուսաստանում է հայտնվել Իվան 3-րդի երկրորդ կնոջ՝ Սոֆյա Պալեոլոգի շնորհիվ: Նա այն որպես նվեր է բերել Իվան 4-րդի ծնողների՝ Ելենա Գլինսկայայի և Վասիլի 3-րդի հարսանիքին: Այս վարկածի գրավոր հաստատումը Սիգիզմունդ ֆոն Հերբերսթայնի «Նոթեր մոսկովյան հարցերով» աշխատությունն է, որտեղ հեղինակը նկարագրում է իր հանդիպումը Վասիլի 3-րդի հետ, որի ընթացքում վերջինս նստած է եղել փղոսկրե գահի վրա: Այսինքն, ըստ ֆոն Հերբերսթայնի, Իվան Ահեղի հարսանիքից դեռ շատ առաջ այդ գահը գտնվում էր մոսկովյան Կրեմլում:

Այնուամենայնիվ, կա մեկ այլ վարկած, որի համաձայն, «փղոսկրյա աթոռը» տրվել է որպես նվեր Իվան 4-րդին, քանի որ նրա թագավորության ժամանակաշրջանին են վերաբերում փղոսկրյա գահին առնչվող փաստաթղթերը: Հավանաբար այդ պատճառով էլ այն կոչվում է «Իվան Ահեղի գահ»: Գիտնականները համընդհանուր կարծիք չունեն նաև այդ գահի ստեղծողների հարցում, քանի որ դեռ 17-րդ դարի կեսերին մոսկովյան արհեստավորներն իրականացրել են դրա վերականգնումը` կոտրված փղոսկրե թիթեղները փոխարինել են նորերով:

Գահի հին պատկերների հիման վրա որոշ փորձագետներ կարծում են, որ գահը պատրաստել են եվրոպական արհեստավորները, բայց կարծիքներն այստեղ նույնպես տարբերվում են: Ինչ-որ մեկը դրանք վերագրում է իտալացի վարպետների ստեղծագործություններին, մյուսները` գերմանացիներին: Որոշ գիտնականներ կարծում են, որ գահը բյուզանդական արհեստավորների աշխատանքն է, հնարավոր է նաև, որ հայ արհեստավորների: Իվան Ահեղի գահը փղոսկրյա փորագրություններով առաջին գահն է եղել Ռուսաստանում: Դրանից առաջ իշխաններն ու թագավորները նստել են փայտե գահերի վրա, որոնք երեսպատված են եղել ոսկով և զարդարված են եղել թանկարժեք քարերով: Այնուամենայնիվ, Ռուսաստանի հյուսիսցի արհեստավորները ևս վարպետ են եղել ոսկորների փորագրման գործում:

Օրինակ՝ պապական ունցիա Հովհաննես Պլանո Կարպինին 1245 թվականին իր զեկույցում գրել է, որ, մասնակցելով Ոսկե Հորդայի խան Գույուկին ընտրելու միջոցառմանը, տեսել է գերեվարված ռուս վարպետ Կուզմային և նրա կողմից երիտասարդ խանի համար պատրաստված շքեղ փորագրված գահը, որը զարդարված է եղել ոսկով և թանկարժեք քարերով ... Ընդ որում, փորագրությունները խիստ զարմացրել են պապական բանագնացին, որը մինչ այդ, իհարկե, ծանոթ է եղել իտալացի վարպետների շատ գործերի:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ջուր չի լինի Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Շոլցին Պլանային անջատումներ՝ 10։00-ից Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Իսրայելական բանակը հայտարարություն է տարածելՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ուկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ են հայտարարել Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Մակրոնը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի գավաթի եզրափակիչի օրը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտա - Վարշավյան փողոց խաչմերուկում Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ մայրը մահացել է, որդին հիվանդանոցում է Թուրքիայում երկրաշարժ է գրանցվելՏոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի հայ քանդակագործի քանդակըԻրանի հարձակումից հետո Իսրայելը հետաձգել է գործողությունը Ռաֆահում. CNNՎրաստանի խորհրդարանի պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում«Ուրալի ղեկին որդիս է եղել. նստացրել են, ասել են՝ քշի». վթարից տուժածի մայրը դաժան մանրամասներ է hայտնում5 մեդալ` բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունիցԱրտառոց դեպք՝ Հայաստանում. մկրտության արարողության մասնակիցները հնչեցրել են հայհոյանքներ ու միմյանց հարվածելՊետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Սամվել Ալեքսանյանի կինը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքից, որին մասնակցության վճարը 1 մլն դրամ էր ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանԱրենիի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդները հայտնաբերվել են Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Նիկոլը գնա, ով ուզում է գա»-ն վտանգավոր ու հակապետական թեզ է․ ՇարմազանովՄովսես Ոսկանյանն անհետ կորել է ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լոնդոնի հետ ներգաղթյալների հարցով բանակցելու մասին հրապարակմանը Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀեռախոսիս արխիվը ջնջեցի, չէի ուզում պատմություն դառնար․ Հակարի կամրջին ադրբեջանցիները ագրեսիվ էին հայերի նկատմամբ Առաջին անգամ Հայաստանում կհնչեն լեգենդար օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի խորհրդանշական ստեղծագործությունները