Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
ՔԱՂԱՔԱԿԱՆՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն չորեքշաբթի Հայաստանից իր գործընկեր Վաղարշակ Հարությունյանի հետ հեռախոսով քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և այլ հարցեր, հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
«Ապրիլի 7-ին Ռուսաստանի Պաշտպանության բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Պաշտպանության նախարարությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ կապված իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - նշել են ՌԴ ՊՆ-ից:
Իսկ ահա ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի և հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեությանը, հայկական բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումներին, ինչպես նաև Սյունիքում անվտանգային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Վաղարշակ Հարություննյանն ու Սերգեյ Շոյգուն անդրադարձ են կատարել նաև ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող առաքելության ընթացքին: