Ереван, 19.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Կա ռիսկ, որ եթե թուրքական բեռնատար կա Հայաստանում, թուրքական ապրանքն էլ է եկել. Բաբկեն Պիպոյան

ИНТЕРВЬЮ

2020 թվականի դեկտեմբերի 31-ից կգործի թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ արգելքը` 6 ամիս ժամկետով: Հիշեցնենք, որ ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից՝ Թուրքիայից, Վրաստանից և այլ՝ ներառյալ՝ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող թուրքական ծագման նշված ապրանքների վրա։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն խոսակցություններին, որ կարծես թե թուրքական ապրանք բերվում է Հայաստան այլ երկրներից, և հարցին՝ մի՞թե հսկել հնարավոր չէ, ասաց.

«Իրականում հսկել հնարավոր է: Թուրքական ապրանքի հետ կապված հետաքրքիր իրավիճակ ունենք. այո, սահմանափակել են այդ երկրի ապրանքի ներմուծումը, ինչը, իհարկե, ողջունել և ասել եմ, որ, եթե պետությունը ճշգրիտ քայլեր ձեռնարկի, ապա թուրքական ապրանքի սահմանափակումը տեսանելի չի լինի, որևէ ազդեցություն չի ունենա մեր շուկայի վրա, բայց դրան համարժեք քայլեր պետք է ձեռնարկեն:

Սակայն, եթե Թուրքիայի հետ առևտրաշրջանառությունը զրոյացնում ենք, արդյոք մաքսանենգ ճանապարհով Թուրքիայից ապրանք կարո՞ղ է ներմուծվել և իրացվել, թե՞ ոչ: Բնականաբար, առաջանալու են ամենատարբեր կասկածներ:

Ավելին՝ թուրքական պետհամարանիշով բեռնատար մեքենաներ են որոշակի ժամանակահատվածում նկատվում Հայաստանի տարածքում: Հարց՝ արդյոք հնարավո՞ր է, որ թուրքական համարանիշով բեռնատարները լինեն Հայաստանում, բայց թուրքական ապրանք Հայաստան այդ ընթացքում չմտնի, այո՝ տեսականորեն հնարավոր է: Կա՞ ռիսկ, որ եթե թուրքական բեռնատարը կա՝ թուրքական ապրանքն էլ է եկել, միանշանակ կա ռիսկ, իսկ ո՞րն է դրա երաշխիքը՝ պետական վերահսկողության նկատմամբ բացարձակ վստահությունը: Արդյո՞ք այսօր իշխանության նկատմամբ բացարձակ վստահություն կա՝ չկա ու, եթե չկա, կարող ենք բացառապես մեկ բան փաստել. 6 ամիսն այն խելամիտ ժամանակահատվածն էր, որը կարող էր մեզ համար կողմնորոշիչ դառնալ՝ հասկանալու, թե սանկցիան որքա՞ն ենք շարունակում, մեզ համար ի՞նչ խոչընդոտ է ստեղծվում կամ չի ստեղծվում:

6 ամիս ոչ մի բան չենք արել ըստ էության ու նստել սպասել ենք ու ասում ենք՝ արգելքը կերկարաձգենք՝ առանց հաշվարկելու, թե ի՞նչ վերլուծություն ունենք, որտեղ ի՞նչ պրոբլեմ է, ու ինչպե՞ս ենք բացը լրացնում»,- նշեց Բաբկեն Պիպոյանը:

Նա ընդգծեց՝ այո, լավ ենք անում, որ Թուրքիայից տեխնիկա չենք բերում, բայց մենք ժամանակին գնել ենք, ու այդ տեխնիկան ունի իր պահեստամասերը, և, օրինակ՝ մենք չենք կարող թուրքական էլեկտրական վառարանի պահեստամասն ուրիշ երկրում գտնենք ու գնենք:

«Հիմա եթե քաղաքացին տեխնիկան գնել է 6-7 ամիս առաջ, պետք է տանի երաշխիքային սպասարկման, բայց հնարավոր չի, ու սպառողի իրավունքը չոտնահարելու համար ասում է՝ արի, մեր խանութից համարժեք տեխնիկա վերցրու: Սակայն համարժեքը ոչ թե 113.000, այլ 170.000 դրամ է, որովհետև ուրիշ երկրի արտադրանք է:

Հիմա հարց է առաջանում՝ մեր Էկոնոմիկայի նախարարությունը, ԱԺ-ն նմանատիպ խնդիրները դետալ-դետալ ուսումնասիրո՞ւմ են, թե՞ ոչ, և եթե ուսումնասիրում են, ի՞նչ քայլեր են ձեռնարկում: Իսկ եթե քայլեր չենք ձեռնարկում՝ գիտե՞ք՝ ինչի է նման. ունենք հիվանդ, ով ծանր վիճակում է, հարց է առաջանում՝ նրան այդ վիճակից դուրս կբերե՞նք, թե՞ ոչ: Մի բան հաստատ է՝ եթե գերճշգրիտ քայլեր չանենք, այդ հիվանդին չենք փրկի: Հիմա մեր տնտեսությունը ծանր վիճակում է, ու եթե գերճշգրիտ քայլեր չանենք՝ վատ կլինի»,- ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը՝ հավելելով, որ ամբողջ խնդիրն այն է, թե որ ոլորտը որ երկրով ենք փակում, և պետությունը տնտեսվարողին ինչո՞վ է օգնում:

«Բերեմ տեքստիլի ոլորտի խնդիրը. Թուրքիան ամբողջ աշխարհում է մրցունակ, բայց այնպես չէ, որ այլընտրանք չկա: Հիմա մեր երկրում թուրքական տեքստիլը հայտնվում էր, որովհետև քիչ փողով էլ էր կարելի գործ անել: Մարդն ուներ 5000 դոլար գումար, տրանսպորտի և Թուրքիայում մնալու ծախսը էժան էր, ինքը որ 1 շաբաթով գնում էր առևտուր անելու՝ մի 600 դոլար փող էր ծախսում ու 4500 դոլարով առևտուր էր անում ու գալիս էր: Հիմա 5000 դոլար ունեցողը չի կարող գնալ Չինաստանից կամ Բանգլադեշից ապրանք բերել, հետևաբար՝ պետությունը պետք է հասկանար ու ասեր՝ գիտեք, եթե դուք թղթով ապացուցում եք, որ վերջին 5 կամ 3 տարին զբաղվում եք թուրքական տեքստիլի ներմուծումով կամ իրացումով, այս պահին էլ դրամաշրջանառության պատճառով խնդիր ունեք, եթե երկու ֆիրմայով միավորվեք, մենք պատրաստ ենք առանց տոկոսի վարկ տալ, որ դառնա շրջանառու միջոց, և դուք կարողանաք գնալ ու 20.000 դոլարով Չինաստանից ապրանք բերեք:

Այսինքն, գերճշգրիտ միջամտություններ ենք պետք, որ հետո չասեն, թե բա՝ տեսեք, քանի որ Թուրքիայից ապրանք բերելն արգելեցինք, ամեն ինչ արեցինք, բայց այդ երկրի այս կամ այն ապրանքն այնքան մրցունակ է, որ առանց դրա մեր քաղաքացիները կխելագարվեն, ու դրա համար ստիպված ենք արգելքը հանել: Չէ, ստիպված կլինենք բացել ոչ թե նրա համար, որ Թուրքիան այլընտրանք չունի, այլ, որովհետև պետությունը գործուն քայլեր չձեռնարկեց, որպեսզի համապատասխան այլընտրանքը հայտնվի մեր շուկայում»,- եզրափակեց Բաբկեն Պիպոյանը:

Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBankЛарс из-за ремонта закрыт для большегрузов Страны G7 призвали Иран отказаться от поддержки палестинского движения ХАМАС Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Как Пашинян вводит в заблуждение: в Воскепаре говорит одно, в Беркабере – другоеВ Ереване открылась выставка «Академия ювелирного искусства» В Иране после прозвучавших взрывов ситуация стабильна: СМИ Иранские военные заявили, что не намерены отвечать на удар Израиля по Исфахану Четыре шахматистки Армении начинают выступления на индивидуальном ЧЕ по шахматам среди женщин Лавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзники Почему представитель МИД России распространяет и комментирует ложь?Отказ от карт «Мир» в первую очередь ударил по пенсионерамДействующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака КарапетянаNYT: целью удара Израиля по Ирану была авиабаза рядом с городом Исфахан В Ереване произошел наезд со смертельным исходом СМИ: города Ирана не подвергались атакам со стороны иностранного государства Госдеп: Членство Палестины в ООН преждевременное Опубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД Армении Глава Союза художников Армении: Мы будем защищать свои интересы Казахстан хочет транспортировать до 5 млн тонн в год казахстанской нефти по нефтепроводу Баку-Супса Генерал КСИР: Иран не использовал современные ракеты при ударе по Израилю Кадры вывода российских миротворцев и их техники из Карабаха Британия вводит уголовную ответственность за дипфейки эротического содержания Курсы валют в Армении Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак КарапетянКарта Amio Visa Signature. Когда возможности безграничны Армении выделяется незначительная сумма денег, которая преподносится режимом как огромная помощь.Президент Грузии наложила вето на закон об отмене квот для женщин на выборах Obesity: тренировки перед завтраком помогают быстрее худеть Маркедонов: для многих уход россиян будет восприниматься как поражение Захарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, бросит Ученые выяснили, как делали самые древние копья «Бавария» и «Реал» вышли в полуфинал Лиги чемпионов Пашинян испугался, или снова пытается отвлечь внимание жителей Тавуша?Избитому молодому человеку предъявлено новое обвинение: Пашинян идет во-банк, чтобы сохранить сплоченность своей командыПремьер Армении: Сейчас напряжение больше всего связано с общинами Киранц и Беркабер The Conversation: детские травмы могут вызвать патологическое накопительство Сократился экспорт из Армении в страны ЕАЭС и ЕС: анализ эксперта Необходимо увеличить помощь вынужденным переселенцам из Нагорного Карабаха и сократить ее Азербайджану: Брэд Шерман Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак КарапетянКешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries 24 апреля в Санкт-Петербурге состоится концерт, посвященный Дню памяти жертв Геноцида армян в Османской империи Истинное отношение граждан к «революционерам» Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Погода в Армении Сокровища истории: статуэтка XV-XIV вв. до н. э., обнаруженная в могильнике Лчашена была символом властиВ предварительном списке Всемирного наследия ЮНЕСКО может появиться еще один армянский памятник Кэмерон: Израиль решил ответить за воздушную атаку Ирана Индия заняла первое место в мире по численности населения Курсы валют в Армении