Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Մենք մխրճվելու ենք մի ճահճի մեջ, որտեղից դուրս գալու որևէ հեռանկար ու հույս չի լինելու»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր երկրի ՀՆԱ-ն իջել է այն նույն մակարդակին, միգուցեև ավելի ցածր, ինչ 2018 թ.ին էր, բայց մեր պետական պարտքն աճել է մոտ 40 տոկոսով: Այս իրավիճակում վերցված նոր պարտքերը, մտնելով տնտեսություն, որոշակի ակտիվություն են առաջացնելու, ինչը զարգացման հետ որևէ կապ չունի: Այդ ակտիվությունը նման է մի երևույթի, երբ կրակի վրա բենզին են լցնում, այն վառվում է, հետո նորից ընկնում իր տեղն ու այդպես շարունակ: «Փաստի» հետ զրույցում այս մասին նշեց տնտեսագետ Կարեն Ադոնցը:

«Հետևաբար, ինչ-որ ակտիվություն, աճ ապահովելու համար մենք ստիպված ենք լինելու մշտապես արտաքին պարտք ներգրավել: Մենք այս պարագայում որևէ հեռանկար չունենք, որովհետև եթե մտադիր ենք տնտեսության մեջ զարգացման հեռանկար ապահովել, պետք է կառուցվածքային լուրջ փոփոխությունների գնանք: Նշվածը ենթադրում է նոր շուկաներ, նոր ոլորտներ, մինչդեռ նման քաղաքականություն չի իրականացվում»,-նշեց տնտեսագետը:

Կ. Ադոնցի խոսքով, 2009 թվականի ճգնաժամի հետևանքով հիմնականում կտրուկ անկում ապրեցին այնպիսի զարգացած ոլորտներ, ինչպես շինարարությունն ու առևտուրը: «Արդյունքում ստացանք տնտեսության այն կառուցվածքը, որն ունենք: Հետագայում՝ 2009-ից հետո, մենք տնտեսությունն աշխատացրել ենք միայն արտաքին պարտքով, իսկ այն, ինչ տեղի է ունեցել զարգացման տեսանկյունից, բացառապես պահանջարկի հաշվին է եղել: Հիմա երկրի զարգացման համար դրսից լրացուցիչ պահանջարկներ են պետք, որովհետև ներսն արդեն խտացած է, ինչպես նաև ներմուծման փոխարինումը մեծ ծավալներ չունի: Երկրի զարգացման համար նոր շուկաներ են հարկավոր: Լրացուցիչ պահանջարկային դաշտի գոյացում պետք է տեղի ունենա, հակառակ դեպքում ներդրումներ ևս չեն լինի»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ ռեսուրսներ չունենալու պարագայում միակ տարբերակը մնում է պարտք վերցնելը:

«Պարտքը վերցնելու ենք, շինարարություն անենք, դրանով այն մտցնենք շրջանառության մեջ: Դա ներքին շուկայում որոշակի պահանջարկային դաշտ է առաջացնելու, ակտիվություն է լինելու, բայց որոշ ժամանակ անց մի նոր ճգնաժամի դեպքում կրկին անկում է լինելու, կամ տնտեսությունը մնալու է նույն մակարդակում: Սա է պատճառը, որ կարճաժամկետ քայլերը մասշտաբային փոփոխությունների չեն հանգեցնի: Նման փոփոխությունների համար պետք է լինեն հեռանկարային, երկարաժամկետ ու մասշտաբային ծրագրեր, որոնք հստակ նպատակով տնտեսությանը դեպի վերակառուցում կտանեն»,-ասաց նա:

Միևնույն ժամանակ տնտեսագետը նշեց, որ այսօր անգամ կարճաժամկետ քայլերի հնարավորություն չի տեսնում: «Անգամ հարկեր իջեցնելու հնարավորություն չկա: Կա համաշխարհային շուկայի ընդհանուր ճգնաժամային վիճակ: Մենք հավասարակշռվել ենք համաշխարհային շուկայի հետ և ունենք տնտեսության այս անհեռանկարային կառուցվածքը: Առանց նոր տեխնոլոգիաների, առանց նոր շուկաների, առանց պահանջարկային դաշտի ընդլայնման ներդրումներ կամ այլ հեռանկարներ հնարավոր չեն: Կառավարությունը փոքր քայլերով չի կարող զարգացնել տնտեսությունը, կարող է պարզապես որոշակի ակտիվություն մտցնել՝ փողը դնելով շրջանառության մեջ: Մենք այսօր պարտք վերցնելով եկել ու հասել ենք մի վիճակի, երբ, ինչպես նշեցի, մեր ՀՆԱ-ի 75 տոկոսը մեր պետական պարտքն է. զարգացող երկրների համար սա կարմիր գիծ է: Արդյունքում մեզ սկսելու են ավելի բարձր տոկոսով, ավելի դժվար պարտք տալ: Սա վաղ թե ուշ լինելու է, ու դրանից հետո մենք այլևս պարտք ներգրավելու հնարավորություն չենք ունենալու: Այդ ժամանակ մեր տնտեսությունը հնարավոր է մի քիչ էլ անկում ապրի, կամ մնա նույն մակարդակի վրա, կամ էլ շատ չնչին տեմպերով զարգանա, եթե, իհարկե, շուկաներում որոշակի ապրանքների համար պահանջարկի աճ լինի: Այս ամենը հանգեցնելու է մի իրավիճակի, երբ մենք մխրճվելու ենք մի ճահճի մեջ, որտեղից դուրս գալու որևէ հեռանկար ու հույս չի լինելու»,-հավելեց տնտեսագետը:

Կրկին շեշտելով վերոնշյալ արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցության մասին՝ նա ընդգծեց. «Նշված կարմիր գիծը մենք չենք որոշում: Համաշխարհային ֆինանսական համակարգերում ու զարգացող երկրների համար 75-80 տոկոսը չափազանց ռիսկային մակարդակ է: Պարտք են վերցնում՝ չհասկանալով, թե ինչի համար են վերցնում: Մինչդեռ պարտքը վերցնում են զարգացման համար: Տարեկան 1 մլրդ դոլար պարտք վերցնելով ու անգամ ոչինչ չանելով՝ նվազագույնը 8 տոկոս տնտեսական աճ կարող էին ունենալ՝ միայն պարտքը տնտեսության մեջ մտցնելու միջոցով: Էլ չեմ խոսում մուլտիպլիկատիվ էֆեկտի մասին: Բայց եթե ոչ թե 8, այլ ավելի ցածր տոկոս կա, նշանակում է՝ ծախսն ու վերցրած պարտքն իրենց չեն արդարացնում անգամ այդ մակարդակում: Հիմա Նիկոլ Փաշինյանին հարցրեք՝ 2,5 միլիարդ դոլար էիք վերցրել, ո՞ւր է այդ պարտքը: Երևո՞ւմ է այդ գումարը»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении