Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Աշխարհաքաղաքական առկա վտանգներն ու Հայաստանի դիրքավորումները․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշխարհաքաղաքական ակտիվ տեղաշարժերը ժամանակակից աշխարհին բնորոշ իրադարձություններ են, որոնք ընթանում են տարբեր տարածաշրջաններում հիմնական խաղացողների միջև ակտիվ մրցակցության պայմաններում, ինչը շատ հաճախ կարող է հանգեցնել հակամարտությունների խորացման և անգամ թեժացման։ Այդպիսի բարդ իրադրություն է այսօր ստեղծվել Ուկրաինայի արևելքում առկա հակամարտության շուրջ։ Դոնբասի կոնֆլիկտը կարգավորելու ուղղությամբ տևական ժամանակ է, ինչ դիվանագիտական ջանքեր են գործադրում Նորմանդական քառյակի ձևաչափի երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Ուկրաինան և Գերմանիան։ Բայց վերջին շրջանում Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունների լարումն ազդել է նաև Արևել յան Ուկրաինայի հակամարտության վրա և հանգեցրել իրավիճակի կտրուկ փոփոխության։ Ռուսաստանին հակադարձելու նպատակով Ուկրաինան ձգտում է ստանալ ՆԱՏՕ-ի աջակցությունը և վերջնականապես իր ազդեցությունը հաստատել Դոնբասում։

Իր հերթին էլ Ռուսաստանը շատ զգայուն է ուկրաինական կողմի ձգտումների հանդեպ դեպի Արևմուտք և փորձում է հասնել Ուկրաինայի արևելքում իր դիրքերի ուժեղացմանը։ Եվ այդ է պատճառը, որ Դոնբասի շփման գծում բավական վտանգավոր իրադրություն է ստեղծվել։ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից ահազանգում են, որ Ուկրաինայի ուժայինները տեխնիկա են բերում, անցկացնում դիրքերից առաջ, իսկ արևմտյան երկրների մտահոգության առարկա է դարձել այն, որ Ռուսաստանը մեծ քանակությամբ ուժեր և զինտեխնիկա է կուտակում Ուկրաինային սահմանակից շրջաններում և Ղրիմում։ Այսպիսի դասավորության պայմաններում փորձագետները շատ հավանական են համարում ռազմական բախման սցենարը։ Մի հանգամանք, որից կփորձեն մեծապես օգտվել Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք այս պահին շարունակում են իմիտացիա անել, թե դեռևս կարողանում են ռուսական կողմի հետ համաձայնության գալ։ Թուրքիային շատ ձեռնտու է, որ Դոնբասում իրավիճակը հասնի էսկալացիայի, և այդպիսով Ռուսաստանը խրվի սուր հակամարտության մեջ։

Այդ դեպքում Մոսկվայի հիմնական ուշադրությունը կկենտրոնանա ուկրաինական ճակատի շուրջ, իսկ Անկարան հնարավորություն կստանա իր ձեռքերին ազատություն տալ Սիրիայում, Լիբիայում և հատկապես Հարավային Կովկասում։ Հենց դրանով է պայմանավորված, որ Թուրքիան Ուկրաինային հրահրում է Ռուսաստանի դեմ, տարբեր զինատեսակներ ու նորագույն ԱԹՍ-ներ է վաճառում ուկրաինական կողմին, հայտարարում է, թե Ղրիմը համարում է Ուկրաինայի մաս, բարձրացնում է Ղրիմի թաթարների հարցը և այլն։ Ու պատահական չէ, որ այս օրերին հատկապես ուշադրություն է գրավել այն հանգամանքը, որ Ուկրաինայի տարածքում վայրէջք է կատարել թուրքական ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային օդանավը։ Եվ քանի որ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի արագ արձագանքման ուժերի կազմում ամենակարևոր դերակատարություն ունեցող երկրներից մեկն է, ապա նաև բացառված չէ, որ Ուկրաինայի տարածքում թուրքական զորամիավորումներ տեղակայվեն։ Եվ եթե այս համատեքստում դիտարկում ենք նաև թուրք-ադրբեջանական՝ արդեն պարբերական բնույթ ստացած զորավարժությունների պրակտիկան ու հայկական կողմին հասցեագրված սպառնալից մեսիջները, ապա բացառված չեն նոր սադրանքները Արցախի ու Հայաստանի նկատմամբ։

Պարզ է, որ այդ սադրանքներն իրենց ենթատեքստում Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում թուլացնելու միտում են պարունակում, մանավանդ որ մինչ այժմ Ադրբեջանի Մեջլիսը հավանության չի արժանացրել ռուս խաղաղապահների տեղակայման հարցը, իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևը ժամանակ չի կորցնում հայտարարելու, որ խաղաղապահների առկայությունը Արցախում ընդամենը ժամանակավոր բնույթ է կրելու, շուտով նրանց մնալու անհրաժեշտությունը չի լինի։ Իսկ եթե առավել խորքային բացատրություն տանք իրավիճակին, ապա լուծելով ռուսներին դուրս մղելու հարցը՝ Թուրքիան հնարավորություն կստանա Հարավային Կովկասից մուտք գործել Հյուսիսային Կովկաս և Միջին Ասիա ու պարարտ հող ստեղծել իր պանթուրքական ծրագրերի իրագործման համար։ Իսկ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանն այս պարագայում։

Բացի այն, որ իր ողջ ներուժով հայ-ռուսական համագործակցության խորացումն ու ընդլայնումը պահի հրամայական է, անհրաժեշտ է նաև, որ հայկական կողմը ռուսական ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրությունը անընդմեջ հրավիրի պանթուրքական ծրագրերից եկող իրական վտանգի վրա, որը Ռուսաստանի դեմ ուղղված առաջնային սպառնալիքներից մեկն է։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանն այնքան ճկուն քաղաքականություն պետք է վարի, որ չմտնի Արևմուտքի և Ռուսաստանի հակասությունների առանցք։ Բայց թե ինչքանով է ի զորու այս խնդիրները լուծել մեր այսօրվա ղեկավարությունը, տեսանք Արցախում տեղի ունեցած պատերազմի օրինակով, երբ նրանց ապաշնորհության պատճառով ձախողումները հաջորդում էին մեկը մյուսին։ Եվ ոչ միայն պատերազմի օրինակով...

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպես են ոստիկանները փորձում հեռացնել միջպետական ​​ճանապարհը փակած մեքենաները (տեսանյութ) Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ. տուժածներ կանԳնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով․ Տիգրան Համասյան Կիրանցի 96-ամյա բնակչուհին համագյուղացիների հետ վաղ առավոտից փակել է Երեւան-Թբիլիսի ճանապարհը Բաքվի փայտանյութի շուկայում հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Արևելյան Ֆինլանդիան տնտեսապես տուժել է ՌԴ գործողություններից. Օրպոն ԵՄ-ից գումար է խնդրում Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ «Mitsubishi Outlander»-ը հայտնվել է ձորակում․ ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոցՆաիր Տիկնիզյանը փոխարինման է դուրս եկել «Ռուբին»-ի դեմ խաղում Փրկարարները 15 մետր խորությամբ կիրճից դուրս են բերել շանը և հանձնել տիրոջը ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը Գերմանիան պատրաստ է ամեն ինչ անել. երկրի ԱԳՆ-ն ողջունել է հայ-ադրբեջանական վերջին համաձայնությունըՈւղիղ. Պայթյnւնավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում ՌԴ դպրոցներից մեկում տղան հարվածներ է հասցրել ոչ ռուս աղջկանՌուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Լուիզա Ներսիսյանի դուստրը հրապարակել է իր և մայրիկի նամակագրությունը Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Գևորգի սիրելին ցույց է տվել «Հարսի պար»-ի փորձը...բացառիկ կադրեր Գազ չի լինի Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»