Yerevan, 25.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ամեն ինչ մեր ձեռքերում է, թե ինչպես ճիշտ կդիրքավորվենք և կձևավորենք մեր բրենդ-ինքնությունը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք և սոցիալական տեխնոլոգիաներ» ամբիոնի դասախոս, սոցիոլոգ, մարքեթինգային հաղորդակցությունների առաջատար մասնագետ Լիլիթ Շաքարյանն ընթերցողների դատին է ներկայացնում իր հեղինակային՝ «Բրենդի կառավարում» գիրքը, որի շնորհանդեսը կկայանա այսօր: Այն առաջին հայալեզու մասնագիտական գիրքն է բրենդինգի ոլորտում: Նախատեսված է սոցիոլոգիայի, տնտեսագիտության, ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողների ու նշված կամ հարակից բնագավառներում առարկաներ դասավանդող դասախոսների, ինչպես նաև բիզնես խորհրդատվության, մարքեթինգի, բրենդինգի, PR տեխնոլոգիաների բնագավառի մասնագետների համար: Լիլիթ Շաքարյանից հետաքրքրվում ենք՝ ե՞րբ առաջացավ գաղափարը բրենդինգի ոլորտում հայալեզու գիրք ներկայացնելու:

«Սովորել եմ ԵՊՀ-ի սոցիոլոգիայի ֆակուլտետում: Ուսումս ավարտելուց հետո որպես դասախոս աշխատանքի անցա մայր բուհում: Դեռևս 2008 թ.-ից բուռն էին խոսակցությունները ֆակուլտետում նոր մասնագիտացում ունենալու մասին, որը կվերաբերեր հասարակայնության հետ կապերին: Ոլորտում գործունեություն ծավալող մարդիկ որոշեցին առաջարկել իրենց առարկայական ծրագրերը, որպեսզի հետո արդեն ամբողջն ի մի բերելով ստեղծվի մագիստրոսական նոր ծրագիրը: Այդ ժամանակվանից արդեն բրենդինգն իմ տարերքն էր, որտեղ իմ գործունեությունը շատ լավ պատկերացնում էի: Մշակեցի առարկայական առաջին ծրագիրը՝ «Բրենդինգի հիմունքներ», որը հաստատվեց և ներդրվեց ԵՊՀ ուսումնական ծրագրում: 2009 թ.-ից առ այսօր դասավանդում եմ այդ առարկան:

Այդ ընթացքում մասնակցել եմ տարբեր ծրագրերի Բուդապեշտում, Շվեյցարիայում, որոնց միջոցով զարգացրել եմ առարկայական ծրագիրս: Ողջ ընթացքում գիտակցել եմ, որ ունենք հայալեզու գրականության բաց, ուսանողները ևս սրա մասին բարձրաձայնում էին, նշում, որ սա խոչընդոտ է իրենց ուսումնառության ընթացքում: Լինելով այս ոլորտի մեջ՝ գիտակցում ես, որ պետք է ստեղծես մասնագիտական գրականություն: Բավականին երկար ժամանակ ուսումնասիրություններ եմ կատարել, մագիստրոսական աշխատանքներ ղեկավարել և, արդյունքում, գաղափարը հասունացել է և դարձել ուսումնական ձեռնարկ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է գրքի հեղինակը, որը «Բրենդինգի հիմունքներ», «ԶԼՄ սոցիոլոգիա», «Ժամանակակից PR տեխնոլոգիաներ» դասընթացների առաջին նախաձեռնողը, մշակողն ու դասավանդողն է։Нет описания.

 

Նշում է՝ որոշ ժամանակ անց լույս կտեսնի «Բրենդի կառավարում» գրքի երկրորդ հատորը: «Այն կլինի ավելի ծավալուն և ընդգրկուն, կլինի ամբողջական և պրակտիկ վերլուծություն՝ կապված Հայաստանի բրենդավորման հետ: Առաջին գրքի մեջ յուրաքանչյուր տեսական դրույթ բացատրվում է կոնկրետ օրինակով, տրված են նաև օրինակներ հայկական իրականությունից, կան մասնավոր օրինակներ և դրույթներ, իսկ երկրորդ գրքում ներկայացվելու է Հայաստանի Հանրապետության բրենդավորման գործընթացը: Երկրի բրենդինգը կարևոր դեր է խաղում այն իմաստով, թե Հայաստանը համաշխարհային ասպարեզում որ տեղում կլինի և ինչ վերաբերմունք կձևավորվի նրա նկատմամբ: Ամեն ինչ մեր ձեռքերում է, թե ինչպես ճիշտ կդիրքավորվենք և կձևավորենք մեր բրենդինքնությունը»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ առաջին գրքում կան լուծումներ, տեխնոլոգիաներ, ռազմավարություններ, թե ինչպես ստեղծել հաջողակ բրենդ, ինչ չափանիշներով առաջնորդվել՝ սկսած ռազմավարության ընտրությունից վերջացրած բրենդի կառավարումով: «Թերություններին ու բացերին կանդրադառնամ գրքի երկրորդ գլխում, երբ խոսեմ նաև Հայաստանի բրենդավորման մասին»,-հավելում է Լիլիթ Շաքարյանը, ով գիտական բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Ակադեմիական գործունեությունից բացի Լիլիթ Շաքարյանն իրականացնում է բիզնես դասընթացներ և բրենդի կառավարման խորհրդատվական աշխատանքներ։ Իր ուրույն ներդրումն ունի հայրենական մի շարք առաջատար արտադրողների բրենդի ճիշտ դիրքավորման և յուրահատուկ բրենդիմիջի ձևավորման գործընթացում: Հիշեցնում է՝ բրենդի ստեղծումը մի ամբողջ արվեստ է:

«Բրենդի ստեղծումն արվեստ է, ամբողջը ստեղծագործական գործընթաց է, որը պետք է լինի ճիշտ կանոնների շրջանակում՝ սկսած անվան ընտրությունից, գունային լուծումներից, ճիշտ ռազմավարության ընտրությունից և այլն: Ամեն մի մանրուք նշանակություն ունի: Ի վերջո, բրենդինգը ձևավորվում է երկարատև գործընթացի արդյունքում: Սխալ բրենդավորումը լավագույն արտադրանքը կարող է ձախողման մատնել շուկայում, և հակառակը՝ ճիշտ բրենդավորումը կարող է նշանակալի որակներ ունեցող ապրանքը, ծառայությունը կամ ընկերությունը շուկայում դարձնել շատ ավելի հաջողակ, ցանկալի և մրցունակ: Բրենդը սահմանում եմ հետևյալ կերպ՝ այն ընկերության տարբերակման կոդն է: Ի դեպ, գրքի վրա պատկերված է ԴՆԹ շղթան, ինչը պատահական չէ արված: Բրենդը պետք է համահունչ լինի ԴՆԹ շղթային՝ նույնքան բացառիկ ու չկրկնվող, որքան ԴՆԹ շղթան է մարդու օրգանիզմի համար»,-եզրափակում է Լիլիթ Շաքարյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package