Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նոր ծանր հանցագործություն՝ քառասունքի օրը. Եղեգնաձորի ոստիկանների բացահայտումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 5-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ահազանգ ստացվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժին. դանակահարված վիճակում բուժօգնության էր տեղափոխվել Եղեգնաձորի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Օպերատիվ խումբը հիվանդանոցի ճանապարհին էր, երբ ստացվեց երկրորդ ահազանգը: Հիվանդանոց էր տեղափոխվել Գետափ գյուղի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ՝ դարձյալ դանակահարված:

Փորձառու ոստիկաններն արագ համադրեցին այս երկու տեղեկությունն ու առաջ քաշեցին վարկած, ինչը շատ արագ հիմնավորվեց: Նրանք հիշել էին փետրվարի 22-ին Գետափ գյուղում տեղի ունեցած միջադեպը: Փետրվարի 22-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացվել էր հիվանդանոցային ահազանգ. ծանր վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխել Գետափի բնակիչ, 63-ամյա մի տղամարդ:

Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ` փետրվարի 24-ին հիվանդանոցից ստացվում է նոր ահազանգ՝ տղամարդը, գիտակցության չգալով, մահացել էր: Հարուցված քրեական գործի շրջանակներում Եղեգնաձորի քրեական հետախույզները համագործակցեցին քրեական ոստիկանության գլխավոր և Վայոց ձորի մարզային վարչությունների գործընկերների, նաև տարածքային նախաքննական մարմնի աշխատակիցների հետ:

Պարզվեց, որ փետրվարի 22-ին, երեկոյան ժամը 8.30-ի սահմաններում, Գետափ գյուղում ծագած վիճաբանության ժամանակ 63-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս էր պատճառել եղեգնաձորցի 44-ամյա մի տղամարդ: Փետրվարի 24-ին նա ձերբակալվում է, փետրվարի 26-ին` կալանավորվում:

Այսօր էլ 44-ամյա եղեգնաձորցին կալանավայրում է, իսկ փետրվարի 5-ին հիվանդանոց տեղափոխված 43-ամյա տղամարդը նրա եղբայրն է: Իսկ երբ այս ամենին համադրվեց հանգամանքը, որ այդ օրը Գետափի բնակիչ, 63-ամյա տղամարդու քառասունքն էր, պարզ դարձավ, որ կատարվածը վրեժ է:

Ձեռնարկվեցին հատուկ միջոցառումներ` հետագա հնարավոր զարգացումները կանխելու ուղղությամբ:

Դեպքը տեղի էր ունեցել նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Եղեգնաձորի Երևանյան խճուղու ավտոտեխսպասարկման կետում, որի 43-ամյա տերն առաջինն էր տեղափոխվել հիվանդանոց: Արագ պարզվեց, որ հոր քառասունքի արարողությունից հետո հանգուցյալի 35-ամյա և 29-ամյա որդիները վիճել էին իրենց հորը մահացու վնասվածք հասցնողի եղբոր հետ: Վեճին ներկա էին ևս երկու գետափցի: Այդ ընթացքում ավագ եղբայրը ծալովի դանակով խփել էր տեխսպասարկման կետի տիրոջ գլխին, մեջքին և պարանոցին, մեկ անգամ էլ` համագյուղացու որովայնին: Այս հարվածն, ամենայն հավանականությամբ, պատահական էր. նախնական տվյալներով՝ նա փորձել էր բաժանել կողմերին և այդ ընթացքում էլ դանակահարվել էր: Միջադեպի ընթացքում հանգուցյալի կրտսեր որդին էլ բռունցքով էր մի քանի անգամ խփել 43-ամյա եղեգնաձորցու դեմքին:

Նրանք բերման են ենթարկվել բաժին: Ավագ եղբայրը ձերբակալվել է, ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու և դեպքի մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել