Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Դատական քաշքշուկ. շուրջ չորս տարի Վճռաբեկ դատարանի որոշմանը սպասելիս. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս պատմությունը սկսվել է դեռևս 2014 թվականին, երբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գորիսի տարածքային բաժնում կատարված ուսումնասիրության արդյունքներով նույն բաժնի պետ Գայանե Շալունցն ազատվել է աշխատանքից: Դատական երկար քաշքշուկներ, արդարացման վճիռներ, բայց ամեն ինչ կրկին փակուղում է հայտնվել: Գործն այժմ Վճռաբեկ դատարանում է, ավելի կոնկրետ՝ 2017 թվականից: «2014 թվականի հոկտեմբերի 3-ից ինձ ազատել են աշխատանքից: Ես սոցապ ծառայության Գորիսի տարածքային բաժնի պետն էի: Ինձ՝ աշխատանքից ազատելու հիմքը եղել է ենթադրյալ խախտումները:

Մեկն, օրինակ՝ եղել է կենսաթոշակառուի մահվան տարեթվի հետ կապված խնդիր, մասնավորապես՝ նա մահացել է 2013 թ.-ին, բայց 2014 թ.-ին նրա մահվան փաստը «թարմացրել» են: Առաջին ատյանի, վարչական ու վերաքննիչ դատարաններում այդ երեք ենթադրյալ խախտումների մասով արդարացվել եմ: Ամեն անգամ, երբ դատարանն իմ օգտին որոշում է կայացրել, այն բողոքարկվել է՝ ընդհուպ մինչև Վճռաբեկ դատարան: 2017 թվականից գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում: Մինչ օրս ոչ մի տեղեկություն չունեմ դրա մասին, այն դեպքում, երբ որոշում կայացնելու ժամկետները վաղուց անցել են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Շալունցը: Նշում է՝ շուրջ չորս տարի է, ինչ սպասում է Վճռաբեկ դատարանի որոշմանը: «Ես գիտեմ, թե որն է խնդիրը: Այստեղ ոչ թե օրենքի ուժն է, այլ ուժի օրենքը: Ավելին ասեմ՝ այն ժամանակ, երբ ինձ ազատել են աշխատանքից, ես գտնվում էի բյուլետենում, այսինքն՝ բուժում էի ստանում: Սա արդեն օրենքի խախտում է: Չեմ խոսում քաղծառայության կատարած խախտումների մասին»,- նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ երբ 2014 թվականին սկսել են ուսումնասիրություններ կատարել իրենց բաժնում, հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ: «Դրանից առաջ քաղաքապետի ընտրություններ էին, Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ խնդիրներ կային, ով, ի դեպ, իմ հարազատ քեռին է: Այդ ամենը նրա կազմակերպածն էր: Գորիսի քաղաքապետի ընտրությունների ժամանակ սատարել էի իմ բարեկամին և ոչ թե Խաչատրյանի թեկնածուին: Հենց այդ պատճառով էլ մեր միջև խնդիրներ են առաջացել»,-ընդգծում է այս պատմության հերոսը: Եթե վճռաբեկ դատարանն անփոփոխ թողնի Վերաքննիչի վճիռը, որը Գայանե Շալունցի օգտին է, ապա նա պետք է ոչ միայն փոխհատուցում ստանա այս ողջ ժամանակաշրջանի պարապուրդի համար: «Պետք է վերականգնվի իմ դասային աստիճանը, որից զրկել են, կա աշխատանքի վերականգնման հարց: Ինձ համար հիմա առաջնային է իմ դասային աստիճանի վերականգնումը: Բացի դա, եթե մարդուն աշխատանքից հեռացնում են խախտումներ կատարելու մեղադրանքով, ապա ստացվում է, որ իմ աշխատած ութ տարիների վրա սև բիծ է հայտնվում: Իմ պայքարն իմ իրավունքների վերականգնման համար է, այն, որ իմ նկատմամբ բոլոր տեսակի ոտնձգություններն անհիմն են եղել: Վճռաբեկ դատարանը կարող է հիմնավորել, որ որոշում կայացնելու համար իրենք ժամկետի խնդիր չունեն, բայց շատ լավ գիտեմ, որ գոյություն ունի ողջամիտ ժամկետ ասվածը: Այդ ողջամիտ ժամկետները վաղուց սպառվել են:

Ես դիմումխնդրանքներով դիմել եմ տարբեր ատյանների՝ հասկանալու, թե ինչ սպասեմ այս իրավիճակում: Ի վերջո, գոյություն ունի նաև Եվրոպական դատարան: Եթե մեր երկրում բոլոր ատյանները սպառվեն, չկա արդարացի որոշում կայացնող մի ատյան, ճանապարհը տանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մեր դատական երեք ատյաններում ես կարողացել եմ բացահայտել բոլոր խախտումները, որոնք կատարվել են իմ նկատմամբ, ապացուցել եմ, որ իմ աշխատանքի ընթացքում խախտումներ թույլ չեմ տվել, այդ մասին են վկայում դատարանի՝ իմ օգտին կայացված վճիռները: Հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ինչու, այս ամենը հաշվի առնելով, Վճռաբեկ դատարանն այդպես էլ որոշում չի կայացնում»,-եզրափակում է Գայանե Շալունցը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահին