Yerevan, 19.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անվտանգություն․ Համառոտ տեղեկություններ անցնող շաբաթվա ժամանակամիջոցում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի մասին

SOCIETY

«Հենակետ»  վերլուծական կենտրոնի ամփոփումը՝ անցնող շաբաթվա ժամանակամիջոցում մամուլում և սոցիալական ցանցերում անվտանգության ոլորտի վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին:

Ռազմագերիների, անհետ կորած զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Շաբաթվա սկզբնամասում ֆրանսիական Le Point հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Արցախյան երրորդ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից ռազմագերիների ազատ արձակման գործընթացը ձգձգելու, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ Ֆրանսիայի միջնորդությամբ խնդրին լուծում տալուն: Ըստ պարբերականի՝ մոտավոր հաշվարկներով ներկայում մոտ 200 մարդ շարունակում է կալանավորված մնալ բռնապետական երկրի բանտերում:

Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով ԵԽ-ում ապրիլի 12-ին տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում հատուկ զեկույցով է հանդես է եկել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

ՄԻՊ-ը, ԵԽ պատգամավորները և Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հորդորել են ԵՄ-ին ձեռնարկել կոնկրետ քայլեր` հայ գերիներին ազատելու համար։ Թաթոյանն իր հատուկ զեկույցում կարևորել է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը, որը հնարավորություն կտա խուսափել հետագա նոր հանցագործություններից:

Երկուշաբթի, ապրիլի 12-ին, վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը կառավարության դիմաց հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ գերիների վերադարձի մասին կեղծ տեղեկությունների մասին։ Հարցի վերաբերյալ Գևորգյանը նշել է, թե մեկնաբանություններ չունի։

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին տեղեկություն էր տարածվել, որ նախատեսվում է հայ ռազմագերիների վերադարձ Երեւան, ինչը հաստատել էր ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը։ Ապա ինքնաթիռը վայրէջք էր կատարել ու պարզվել, որ այն դատարկ է։

Ապրիլի 12-ին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հայ գերիների վերադարձը հայրենիք Ռուսաստանի համար առաջնահերթ հարցերից մեկն է:

Ապրիլի 12-ին, անհետ կորած զինծառայողներիմի խումբ հարազատներ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել։ Նրանք պահանջել են հանդիպել Նիկոլ Փաշինյանին՝ վերջինիս հետ քննարկելու գերիների վերադարձի հարցը։

Վարչապետի օգնականը  ծնողներին դիմավորել է շենքի դիմաց՝ ուղեկցելու ներս։ Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ հանդիպումը բաց ֆորմատով չի լինի, չնայած ծնողները պահանջել են այն լուսաբանել։ Օգնականը նշել է, որ լրատվամիջոցները ոչ օբյեկտիվ են մոտեցել, վարկաբեկել են ծնողներին ամեն կերպ, չեն լուսաբանել նրանց «գեղեցիկ» ակցիաները՝ օրինակ դեպի Եռաբլուր քայլերթը, փոխարենը լուսաբանել են միայն հրմշտոցները։

Ապրիլի 13-ին, Հադրութի շրջանի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերում գերեվարված շիրակցիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի շենքը՝  պահանջելով որդիների վերադարձի մասին հստակ տեղեկություններ, ինչպես նաև hանդիպում պահանջել Նիկոլ Փաշինյանի ու Վաղարշակ Հարությունյանի հետ։ Նրանք երկու օր շարունակ փակ  են պահել Շիրակի մարզպետարանի մուտքը։ Ապրիլի 14-ին, կեսօրին,  հարազատները ակցիան դադարեցրել են, նրանց հետ բանակցել են ուժային կառույցի ներկայացուցիչներ, այլ մանրամասներ հայտնի չեն։

ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը որպես վկա հարցաքննվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող պատերազմին առնչվող քրեական գործով։ Խոսքը վերաբերվում է Ջալալ Հարությունյանի հրամանով թշնամու վերահսկողության տակ անցած Հադրութ տեղափոխված և շրջափակման արդյունքում զոհված կամ անհետ կորած 72 զինծառայողներին առնչվող քրեական գործին։ Այս դեպքի շրջանակներում փետրվարի 13–ին  ՀՀ քրեական օրենսգրքի 375–րդ հոդվածի 4–րդ մասով (պատերազմի ժամանակ իշխանության անգործությունը)  մեղադրանք է առաջադրվել ՊԲ 18–րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Առստամյանին։ Գեներալ –մայորի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

Ապրիլի 15-ին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ քաղաքացիները ակցիա են կազմակերպել, պահանջելով վերադարձնել Ադրբեջանում պահվող ռազմագերիներին և այլ պահվող անձանց։ Ակցիային ներկա են եղել գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատներ: Հավաքվածները հիշեցրել են, որ նոյեմբերի 9-ին հրադադարի համաձայնագիրը կնքվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև և երեք երկրներից ներկայացուցչություն ունի ՌԴ-ն, ուստի պետք է հետևողական լինի համաձայնագրի կետերի իրականացմանը։

ԵԱՏՄ երկրները քննարկել են ապրիլի 29-30-ը Կազանում կայանալիք միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը: Նշվել է, որ Բաքուն կկարողանա Կազան ուղարկել իր ներկայացուցիչներին, եթե դրան համաձայնի Երևանը։ Որպեսզի դա տեղի ունենա, պետք է լուծվի հայ ռազմագերիների հարցը։ Երևանը ցուցակ է կազմել, որի մեջ կա մոտ 200 անուն և այն արդեն հանձնել է Կարմիր խաչին:

Ապրիլի 15-ին, Արցախում տեղակայված Ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի ջանքերով Ադրբեջանում գտնվող հայ գերիները հեռախոսազրույց են ունեցել իրենց հարազատների հետ։ Ըստ նրանց՝ տղաները հավաստիացրել են, որ առողջական խնդիրներ չունեն։

Ապրիլի 16-ին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Մոսկվայի հետ գերիների հարցը քննարկվում է կոնստրուկտիվ ձևաչափով։

Գլխավոր շտաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշման դեմ բողոք կներկայացվի։ Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմում ու բավարարել միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ Դա ենթադրում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է պաշտոնավարի մինչև սույն գործով դատարանի վերջնական որոշումը։ Սակայն Արտակ Դավթյանի նշանակումից հետո Օնիկ Գասպարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել վարչապետի և ՊՆ նախարարի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով։ ՀՔԾ-ն նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով։ Գասպարյանի փաստաբանը նշել է,թե որոշումն ակնհայտ ապօրինի է։ Փաստաբանը հավելել է, թե ձգտում են, որ խնդիրը լուծվի ներպետական ատյաններում, բայց չեն բացառում նաև ՄԻԵԴ դիմելու հարցը։

Ապրիլի 13-ին, Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, տեղեկացնելով Արշակ Կարապետյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:

Հիշեցնենք`ապրիլի 6-ին գեներալ–մայոր Արշակ Կարապետյանն ազատվել էր ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից։

Կարապետյանը ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից հեռացվել էր 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո։ Այն ժամանակ պաշտոնական բացատրություն չէր տրվել, սակայն հետախուզության վարչությանը մեղադրում էին ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական հարձակման մասին ԶՈւ–ին ճիշտ ժամանակին չտեղեկացնելու մեջ։

Նշենք, որ  ՀՀ վարչական դատարանի դատավորը մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Վարչական դատարանի կողմից վարույթ է ընդունվել Տիրան Խաչատրյանի հայցն ընդդեմ ՊՆախարարի և ԶՈՒ ԳՇ պետի, որոնց հրամաններով Տիրան Խաչատրյանը հանվել էր ԶՈՒ ԳՇ անձնակազմի ցուցակներից և համապատասխանաբար ազատվել ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից։

Խաչատրյանի ներկայացուցիչն էլ նշել է, որ Տիրան Խաչատրյանն այս պահին շարունակում է հանդիսանալ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալը:

Լրատվականներից  մեկի հետ հարցազրույցումն էլ Տիրան Խաչատրյանը,  խոսելով մոտ 5 տասնյակ բարձրաստիճան զինվորականների կողմից Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին, նշել է, որ եթե կա ինչ-որ մեկը, ով հրաժարվել է այդ պահանջից, թող հայտարարի այդ մասին։

Ապրիլի 14-ին հայկական օրաթերթերից մեկի տեղեկություններով՝ Արտակ Դավթյանի գլխավորությամբ շարունակում են տարբեր պաշտոնի ու կոչման զինվորականներին իրենց ենթարկեցնելու գործընթացները, դրան զուգահեռ շարունակելով նաև հետապնդումներն Օնիկ Գասպարյանի հետ վարչապետի հրաժարականը պահանջած զինվորականների նկատմամբ, նրանք, ովքեր չեն ենթարկվում, բացի կաշառելու դեպքերից, նաև սպառնում ու վախեցնում են հնարավոր քրգործերով:

Ապրիլի 14-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ելույթ է ունեցել՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի վերաբերյալ տարբեր մեկնաբանություններին, փորձել է պարզաբանումներ է  ներկայացրել, ինչը մամուլում և սոցիալական ցանցերում լայն քննարկման և կոշտ հակադարձումների առիթ է դարձել: Վարչապետի ելույթի մեծ թվով դրվագներ հակասում էին մինչ այդ իր կողմից, նույն հարցի վերաբերյալ հնչեցված պարզաբանումներին:

Փաշինյանը, անդրադառնալով Օնիկ Գասպարյանի այն հայտարարությանը, թե պատերազմի 4-րդ օրը զեկուցել է, որ առաջիկա օրերին պետք է պատերազմը կանգնեցնել, հայտարարել է, որ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետը իրականության հետ առնչություն չունի։ Վարչապետը պնդել է, թե հակառակը, Գասպարյանն ասել է (խոսքը սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի մասին է) հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, ԶՈՒ-ն կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարության՝  Օնիկ Գասպարյանը հանդես է եկել հայտարարությամբ նշելով, թե այլ բան այդ բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։ «Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը եւ ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, եւ օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել եւ ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի եւ իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ իրականությունը»,-նշել է Գասպարյանը։

Ապրիլի 15-ին Անվտանգության խորհուրդը Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթեր է հրապարակել: ԱԽ-ի՝ 30.09.2021 թ. նիստի փաստաթղթերով ցույց է տրված  Օնիկ Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ, ով իրադրությունը մարտավարական առումով գնահատել է անփոփոխ և հավաստիացրել, թե «իրենց առջև դրված խնդիրը  շարունակում են կատարել ու մինչև վերջ շարունակելու են կատարել»։ Սակայն զեկույցի շատ հատվածներ, «գաղտնիության նկատառումներով» փակված է եղել, ինչը հնարավորություն չի դարձնում հասկանալ, թե իրականում ինչ է եղել զեկույցում: Կան հիմնավոր կասկածներ առ այն, որ ԱԽ-ը ներկայացրել է միայն իրենց ձեռնտու հատվածները:

Հաջորդ օրն Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել, որով դիմել է Ազգային Ժողովի նախագահին և խմբակցությունների ղեկավարներին, առաջարկելով խորհրդարանում ձևավորել քննիչ հանձնաժողով պատերազմին առնչվող բոլոր հանգամանքները պարզելու համար:

Օնիկ Գասպարյանի պնդմամբ ԱԽ Քարտուղարության կողմից հրապարակված է պատերազմի օրերին տեղի ունեցած անվտանգության խորհրդի նիստերից ընտրովի հատվածներ, որոնք ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը:

Սյունիքի մասին

«Nouvelles d'Arménie» պարբերականն անդրադարձ է կատարել Մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությանը, որը վերաբերում է Սյունիքի մարզում ադրբեջանական զինվորականների կողմից հայկական պետհամարանիշով քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ քարեր նետելուն:

Լրատվամիջոցը ևս հավանություն է տվել Սյունիքում անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու Պաշտպանի առաջարկի անհրաժեշտության գաղափարին։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, արձագանքելով Զանգեզուրի միջանցք վերադառնալու վերաբերյալ պաշտոնական Բաքվի հայտարարությանը, բացառել է, որ աշխատանքների ընթացքում քննարկելու է միջանցքի հարց։ Ըստ նրա՝ նույնիսկ որպես տրանսպորտային ուղի չի քննարկվելու նման որևիցե մի հարց։

Անդրադառնալով հատկապես Սյունիքում սահմանային անվտանգության խնդիրներին, փորձագիտական որոշ շրջանակներ առանցքային են համարել քննարկման տիրույթում դիտարկել հայ-ռուսական համատեղ գործակցության հարցը, հնարավորության դեպքում ընդլայնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի պահպանության տակ գտնվող սահմանագիծը:

Նրանց կարծիքով՝ առաջնային ձևով պետք է դիտարկել Նախիջևանի հետ Հայաստանի սահմանի՝ Երասխից-Մեղրի և Մեղրից Գորիս սահմանահատվածը ՌԴ-ի հետ համատեղ պահպանության տակ վերցնելու հարցը: Այսինքն՝ չսահմանափակվել Սյունիքում 102-րդ ռազմաբազայի հենակետի տեղակայմամբ և ռուս զինծառայողների՝ Գորիս-Կապան ճանապարհին, ծառայության իրականացմամբ:

Այլ թեմաներ

ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ  կոմիտեի քրեագիտական վարչությունում ավարտվել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի կողմից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նրանց մեղադրանք է առաջադրվել, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ ԼՂ-ում Իսկանդեր Մ հրթիռների բեկորների հայտնաբերման վերաբերյալ Բաքվի տեղեկությունը քննարկվում է ՌԴ-ի ու Ադրբեջանի զինվորականների երկխոսության շրջանակում։ Զինվորականները քննարկում են համապատասխան բոլոր հարցերը, ասել է Պեսկովն ի պատասխան հարցի, թե արդյոք թեման բարձրացվել է ՌԴ և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցում։

Հիշեցնենք, որ Ալիևն ապրիլի 13-ին հայտարարել է, որ այդ հարցը բարձրացրել է Պուտինի հետ հեռախոսազրույցում, սակայն դեռ պատասխան չկա։ Նա ասել է նաև, թե  ապրիլի 4-ին Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնական նամակ է ուղղարկել ՌԴ ՊՆ, ներկայացնելով տեսանյութեր և նկարներ, որոնք հաստատում են հրթիռի բեկորների հայտնաբերումը։ 9 օր է անցել, և իրենք դեռ պատասխան չենք ստացել։

Ռուսաստանի ԶՈւ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զորքերի հրամանատար, ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Գրեխովը հայտնել է, որ ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միավորված համակարգը կուժեղացվի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցներով:

Գրեխովը տեղեկացրել է նաև, որ ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի ուժերի կառավարման մարմինների և ՀՕՊ-ի հերթապահ ուժերի մասնակցությամբ հաջորդ մասշտաբային զորավարժությունները տեղի կունենան 2022 թվականին:

Հունվարի 15-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՊՆ փոխնախարար, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զորահավաքից խուսափելու հարցին՝ հայտնելով, թե Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար շուրջ 10 հազար անձ է հետախուզվում։ Այդ հոդվածն առնչվում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու դեպքերին։

Ապրիլի 16-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ մոտ ժամանակներում հայկական կողմը կներկայացնի իր դիրքորոշումը ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության վերաբերյալ։

Փոխվարչապետը նշել է, որ ամենայն հավանականությամբ համաձայնություն չի տա Ադրբեջանի մասնակցության մասին։

ՊՆ անցուդարձի մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել: ԶՈՒ անձեռնմխելի պաշարներում պահպանվող սննդամթերքը կպահպանվի պահածոյացված վիճակում, ինչի համար մշակվել է պատերազմական ժամանակաշրջանի համար նոր չափաքանակներ, որում ձավարեղենը և մակարոնեղենը փոխարինվել են պահածոյացված պատրաստի ճաշատեսակներով: Հնարավորություն կընձեռվի անձնակազմին օրվա հասանելիք սննդամթերքը հատկացնել անհատական փաթեթավորմամբ, իսկ տեղափոխման գործընթացը կիրականացվի ավելի արագ:

ՀՀ կառավարության 2019թ. օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման պահանջների համաձայն՝ ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած և սահմանված կարգով ու ժամկետում դիմում-հայտ ներկայացրած զինծառայողներն ընդգրկվել են 2021թ. հիփոթեքային վարկավորման ծրագրում:

Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 15-ի նիստում քննարկել և դրական եզրակացություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին։

Նախատեսվող փոփոխությամբ՝ Արցախի ԶՈՒ-ում պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու հնարավորություն կտրվի նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և մինչև 55 տարեկան, պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիներին և իգական սեռի քաղաքացիներին՝ անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից:

ՀՀ ՊՆ-ից տեղեկանում ենք, որ ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Վարդանյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ հարցերով համադրման կոմիտեի՝ Դուշանբեում անցկացվող հերթական նիստին։

Շաբաթվա ընթացքում տարբեր  զորամիավորումների զորամասերում անցկացվել են մարտական պատրաստության գործնական պարապմունքներ, վարժանքներ, կրակային պատրաստության պարապմունքներ, հավաք-խորհրդակցություններ, իրականացվել շտաբային մարզումներ։

Անվտանգության ոլորտին վերաբերվող թեմաները նորից լայն քննարկման են արժանացել, բավականին շատ լուսաբանվել են ռազմագերիներին, անհետ կորած զինծառայողներին առնչվող խնդիրները, ԳՇ  նախկին և ներկա ղեկավար կազմի շուրջ ծավալվող իրադարձությունները, տեղի ունեցող գործընթացների լուսաբանումները։

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!