Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մոսկվան կատարեց իր խոստումը, օգնեց Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը․ հերթը Բաքվինն է՝ միանալ ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին․ Դուգին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ռուս հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ, Եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուգինը «Մոսկվա–Բաքու» լրատվամիջոցին բավական ուշագրավ հարցազրույց է տվել՝ նշելով, որ Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծվել է նոր աշխարհաքաղաքական իրավիճակ։ Դուգինը, որը Ռուսաստանում թուրք-ադրբեջանական լոբբինգի հիմնական դեմքերից է և աչքի է ընկնում իր հակահայկական կեցվածքով ու դիրքորոշումներով, մի շարք հետաքրքիր հայտարարություններ է արել։

Ի դեպ, հիշեցնենք նաև, որ Դուգինը, 2016թ-ի Ապրիլյան պատերազմից հետո, ՌԴ Դումայի մի շարք պատգամավորների, քաղաքագետների հետ մասնակցում էր Ջոջուք Մարջալի բնակավայրում անցկացված ՝ «Մոսկվա-Բաքու՝ աշխարհաքաղաքական առանցք։

Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն է» վերտառությամբ կոնֆերանսին։ Նա Մոսկվա-Բաքու ռազմավարական առանցքի հիմնական ջատագովներից է։ Ինչևէ, այս հարցազրույցում Դուգինը խոսում է այն մասին, ստեղծված իրավիճակում Բաքվի պահվածքից շատ բան է կախված։ «Շատ կարևոր է, թե ինչպես է նոր պայմաններում Ալիևը կառուցելու հարաբերությունները Մոսկվայի ու Անկարայի հետ։ Չեմ կարծում, որ Ալիևի շահերից է բխում շրջվել Թուրքիայի ուղղությամբ։ Նա հասկանում է, որ դա ադրբեջանական շահերից չի բխում։ Համոզված եմ, որ նա կփորձի պահպանել չեզոքությունը, Մոսկվայի ու Անկարայի հետ հարաբերություններում հավասարակշռությունը։ Հիմա նրան պետք է շարունակել վերականգնել Ղարաբաղը՝ աշխատելով թույլ չտալ ավելորդություններ։ Վերականգնման գործընթացը պիտի շատ նուրբ լինի։ Դա չափազանց կարևոր է և դրանից շատ բան է կախված»,- ասել է Դուգինը։

Նրա խոսքով՝ հիմա շատ բան կախված է Բաքվից նաև այն, թե ինչպես է լուծվելու Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության հարցը։ «Եթե հարցը լուծվի ներդաշնակ կերպով, դա մեծ ձեռքբերում կլինի։ Ամեն ինչ հիմա այնքան էլ վատ չի ընթանում։ Եվ եթե այսպես շարունակվի, ապա ռուս-ադրբեջանական հարաբերությունների այդ գործոնը կվերածվի նոր որակի»,- ասել է ռուս քաղաքագետը։

Բացի այդ, նրա կարծիքով՝ «ժամանակն է, որ Բաքուն միանա ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին», քանի որ Ղարաբաղի հարցն էլ, իբր, լուծված է։ «Ամեն ինչ, քիչ թե շատ, կարգավորված է։ Ադրբեջանի՝ ԵՏՄ մտնելու դանդաղեցումը, այդ ուղղությամբ քայլերի բացակայությունը, իմ կարծիքով,  Մոսկվայի մոտ թյուրըմբռնում կստեղծի։ ԵՏՄ-ի ու ՀԱՊԿի-ի հետ մերձեցումը այն շրջանում էր, երբ խոսքը գնում էր Ղարաբաղի ու նրա  5 շրջանների մասին։ Պուտինն ու Ալիևը մեծ դժվարությամբ ստեղծեցին մոդելը, որը բերեց Ղարաբաղում Բաքվի համար նման դրական արդյունքի։ Ջանքերը տիտանական էին»,- նշել է Դուգինը՝ հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել իր ընկերներին, և որ Պուտինը ընկալում է Ալիևին, որպես իր ռազմավարական գործընկերոջ։ Ռուս քաղաքագետն այն կարծիքին է, որ հիմա պիտի նայել, թե ինչ աստիճանով է Ադրբեջանը պատրաստ ինտեգրվել Ռուսաստանի հետ։ Ըստ նրա՝ Ռուսաստանն իր խոստումը կատարել է և հիմա հերթը Ադրբեջանին է։

«Մոսկվան ամեն ինչ արել է, ինչ պահանջվում էր, կատարել է իր խոստումները։ Մենք նպաստեցինք Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության կնքմանը, մենք օգնեցինք Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը։ Բայց այդ կարգավիճակը պետք է լինի, հակառակ դեպքում իրավիճակն այսպիսի տեսք ունի՝ մենք զոհաբերեցինք մեր դաշնակցին, իսկ պատասխան ստանում ենք՝ «ոչ մի դեպքում, ոչ դաշնակցային ուժ»։ Մի՞թե դրա համար է անցկացվում հեռանկարային Մոսկվա-Բաքու առանցքը, որը դիրքավորում էր Ադրբեջանին, որպես Հարավային Կովկասում գլխավոր ռազմավարական դաշնակցի»,- հարց է տալիս Դուգինը ու նշում՝ սպասում են, որ հաջորդ քայլը կլինի Բաքվից։

«ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին անդամակցումը կդադարեցներ որևէ կողմի խոսակցությունը, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է և դրա համար նրան պիտի օգնենք։ Այդպիսով՝ Ադրբեջանն ու Հայաստանը կհավասարվեն ու Ադրբեջանը կարող է իրեն ավելի ազատ զգալ։ Ռազմատեխնիկակական համագործակցությունն էլ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև գտնվում է ամենաբարձր մակարդակում»,- ասել է Դուգինը։

Աղբյուրը՝ Politik.am

Դուբայում սաստիկ փոթորիկ է. քաղաքը հեղեղվել է, չեղարկել է 45 չվերթ (տեսանյութեր) Արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել են Ճանապարհ է փակ լինելու, ՊՆ նախկին շենքն է պայթեցվելու57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին, որին ծեծի են ենթարկել Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանՉինաստանի խոսքը Ռուսաստանում կշիռ ունի. Շոլցը Սի Ծինփինին խնդրել է ազդել Մոսկվայի վրա Ինչպե՞ս են «Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները Այս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել. Թագուհի Թովմասյան Զելենսկին ասել է, որ Իսրայելը հարձակումից պաշտպանած դաշնակիցները, նույնը կարող են անել Ուկրաինայի համար Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանՎերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյանի դուստրը մանրամասներ է հայտնում Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ագրոէլեկտրական արևային պարկԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Զելենսկի. Ուկրաինան չի կարողանա հաղթել պատերազմում առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները ՀՀ ԳԱԱ-ի և Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանԻնչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ Գեղարքունիքի Զինկոմին մեղադրանք է առաջադրվել. զինվորների են բանակից ազատելՍամվել Վարդանյանին ծեծի են ենթարկել. Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է «Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և Բերդում Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյանը՝ իր մասնակցությամբ միջադեպի մասին Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներԽոյ համայնքի Հովտամեջ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»